ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղվան Հովսեփյանի նկատմամբ փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Միջնորդություն է ներկայացվել 10/19/2021 21:13 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համաձայն Աղվան Հովսեփյանին ՀՔԾ-ի կողմից վերագրվող արարքում բացակայում է փողերի լվացման հանցակազմը։ Մասնավորապես՝ եթե անգամ դրամական միջոցը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ապա դրա լոկ փոխանցումը այս կամ այն հաշվեհամարին դեռ փողերի լվացում չէ, ՎԴ-ն այդ հանցակազմը կապել է դրա փոխանցման արդյունքում արհեստական՝ փաստացի գոյություն չունեցող գործարքի ձևակերպման միջոցով այդ գումարը օրինական շրջանառության մեջ դնելու հետ, քանզի միայն նման եղանակով հնարավոր կլինի հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրը քողարկել, թաքցել կամ էլ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներին հաղորդել օրինական տեսք։
Հակառակ մեկնաբանության արդյունքում, կարող է ստեղծվել ոչ իրավաչափ այնպիսի իրավիճակ, երբ հանցավորը հանցագործության արդյունքում գոյացած դրամական միջոցն ուղղակի, առանց որևէ արհեստական գործարքի ձևակերպմամբ փոխանցի այս կամ այն հաշվեհամարին հետագայում դրանից պարզապես օգտվելու համար կամ էլ հանցավոր ճանապարհով ձեռքբերված այլ գույքը սեփականության իրավունքով գրանցի իր կամ այլ անձի անունով և արդյունքում դրա համար ենթարկվի քրեական պատասխանատվության նաև փողերի լվացման հանցակազմով , ինչը որևէ կերպ չի բխում վկայակոչված նախադեպային իրավունքից, քանզի ակնհայտ է, որ նկարագրված պայմաններում անձի դիտավորությունն ուղղված է ոչ թե այդ գույքը օրինական շրջանառության մեջ դնելուն, այլ պարզապես օգտվելուն։
Ալեքսանյանի դիտարկմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը Աղվան Հովսեփյանին երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելիս, իր որոշման մեջ որևէ կերպ չի պատճառաբանել արարքի քրեաիրավական որակումը։ Ընդ որում, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Աղվան Հովսեփյանին վերագրվող անօրինական եկամուտ ստանալու համար առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքները հավաստի են, ապա անգամ նման պայմաններում փողերի լվացման մասին խոսք գնալ չի կարող։ Մասնավորապես, համաձայն մեղսագրվող ենթադրյալ փողերի լվացման առաջին դրվագի, Աղվան Հովսեփյանը ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացել է 309.404.414 ՀՀ դրամի եկամուտ, որով 2009-2015թթ ընկած ժամանակահատվածում Բյուրականում կառուցել է առանձնատուն, որը հետագայում հաշվառել է նախ նրա որդու, ապա՝ կնոջ անվամբ, մինչդեռ, փողերի լվացման հանցակազմի բուն էությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական ծագումը թաքցնելն ու խեղաթյուրելն է։ Տվյալ պարագայում, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ դրամական միջոցները գոյացել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, որևէ կերպ չի թաքցվել դրամական միջոցների ծագման աղբյուրն ու պատկանելիությունը, քանի որ փաստական հանգամանքներից, միևնույն է, ակնհայտ է, որ առանձնատունը կառուցվել է հենց ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գոյացած գումարի միջոցով։
Ենթադրյալ փողերի լվացման երկրորդ դրվագը վերաբերում է «Շանթի Յուրայի»՝ Վարշամ Ղարիբյանի կողմից որպես կաշառք 190.000.000 ՀՀ դրամ արժեքով «Երևան Հեռուստաընկերություն» ՓԲԸ 50 բաժնետոմսը հանձնելուն և դրա վաճառքից առաջացած դրամական միջոցներին, իսկ երրորդ դրվագը՝ ենթադրյալ խարդախության արդյունքում ձեռք բերված հողատարածքը Հովսեփյանի որդու կողմից գրավադրելուն։
Պաշտպանության կողմը գտնում է, որ նշված դրվագներում փողերի լվացման հանցակազմի մասին խոսք չի կարող գնալ, քանի որ հայտնի է գույքի, դրամական միջոցների ծագման աղբյուրը, ուստի՝ պաշտպանները միջնորդել են Աղվան Հովսեփյանի նկատմամբ 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացնել և այդ մասով նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից