ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մեր խոշոր հարկատուն նախարարությունն է, ապա խորը ճգնաժամի մեջ ենք. Սարգսյան 10/20/2021 20:40 | ԼՐԱՀՈՍ
Դժբախտություն է, երբ խոշոր հարկատուների ցանկում բոլոր նախարարություններն ու պետական գերատեսչությունները մտնում են հարյուրյակի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նշենք, որ ՊԵԿ-ում այսօր հրապարակված խոշոր հարկատուների ցանկում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը երրորդ տեղում էր։
Նաիրի Սարգսյանը նկատում է՝ այս դեպքում ստացվում է, որ գումարը շրջանառվում է պետբյուջեում։ Մի կողմից բյուջեից հատկացում է գնում ՊՆ կամ այլ նախարարություններ, բաշխվում աշխատավարձի տեսքով և նորից հետ գալիս բյուջե։
«Օրինակ՝ 100 տոկոսը բաց է թողնվում, 22 տոկոսը հետ է գալիս։ Եթե մեր խոշոր հարկատուն մեր նախարարությունն է, ապա մենք խորը ճգնաժամի մեջ ենք։ Հայաստանի պետբյուջեի մոտ 98 տոկոսը հարկերն են կազմում, և եթե այդ հարկերի մի մասն էլ պետք է պետական կառույցները վճարեն, այսինքն մեր բյուջեն գնալով նվազելու է, ոչ թե աճելու։ 100 միավոր դուրս է գալիս բյուջեից, 22-ը հետ գնում։ Հաջորդ տարի արդեն այդ 22-ը պետք է դուրս գա բյուջեից, ինչը նշանակում է՝ բյուջեն դատարկվում է»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով նախարարությունները չպետք է լինեն խոշոր հարկատուների ցանկում։ Այդ ցանկում պետք է լինեն բիզնես ոլորտի կազմակերպությունները, որոնք հարկ վճարեն, ինչի հաշվին պետական կառույցները ֆինանսավորվեն։ Այն, որ խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում տասնյակի մեջ տեսնում ենք պետական կառույցներին, խոսում է երկրի դժբախտության մասին։
Ցանկալի է, որ նախարարությունները և պետական գերատեսչությունները խոշոր հարկատուների ցանկում չլինեն, իսկ եթե նույնիսկ կան, ապա դրանք պետք է վերջում լինեն, օրինակ՝ 900-րդ, 950-րդ տեղը, այլ ոչ թե եռյակում կամ տասնյակում։
«Երբ խոշոր հարկատուների կառուցվածքն ենք նայում, տեսնում ենք, որ այդ կազմակերպությունները հիմնականում Հայաստանի ներսից գումարներ գեներացնող կազմակերպություններն են, ինչը նույնպես վատ է։ Ստացվում է՝ բնակիչներից գումարը վերցնում են, որի մի մասը տալիս են բյուջեին։ Եթե երկար այդպես շարունակվի, դա նույնպես կտանի բյուջեի դատարկման, որովհետև ներքին սպառման վրա կառուցված տնտեսություն կունենանք, որը մեզ նման փոքր բնակչություն ունեցող պետություններում դատապարտված է ձախողման»,-նշեց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս ընդգծեց՝ առաջին վտանգավոր ցուցանիշն այն է, որ խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտնում պետական մարմինները, իսկ երկրորդը, որ գերակշիռ մեծամասնությունը կազմում են Հայաստանի բնակչությանը ծառայություն մատուցող ընկերությունները։ Ընդ որում՝ դրանք այնպիսի կազմակերպություններ են, որոնք փողը Հայաստանից դուրս են տանում։
«Այսինքն` Հայաստանի բնակչությունից գումարը հավաքագրեց, մի մասը հարկի տեսքով վճարեց, շահաբաժինն էլ դուրս ուղարկեց։ Մեզ համար պետք է առաջնահերթություն լինի արտահանմանը միտված կազմակերպություններից հավաքագրվող հարկերը։ Երեք խոշոր հանքարդյունաբերողներ կան տասնյակում։ Լավ է, որ դրսից արտարժույթ բերող կազմակերպություններ են, բայց քանի որ դեմ եմ հանքարդյունաբերության վրա տնտեսություն կառուցելուն, սա էլ իր վատ հետևանքներն ունի»,-նշեց տնտեսագետը։
Նաիրի Սարգսյանը կարծում է, որ պետք է լավ գնահատենք մեր հնարավորությունները և ընդերքը պետք է գնահատված շահագործենք։ Նրա խոսքով այդ գումարները պետք է ներդնենք վերամշակող արդյունաբերությունը զարգացնելու, արտահանվող ծառայությունները զարգացնելու վրա։
«Սա մեզ լավ տեղ չի տանում, զրկում է ապագա ֆինանսներից, և ՀՀ-ի գոյությունը վտանգում է»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։
Նշենք, որ խոշոր հարկատուների ցանկում 42-րդ տեղում ԱԱԾ-ն է, 78-րդ տեղում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից