ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու ամիս է՝ Շիկահողը չունի վարչական ղեկավար. Բնակիչները նախկին ղեկավարից են փորձում տեղեկանալ, թե ի՞նչ է կատարվում սահմանին 10/20/2021 22:25 | ԼՐԱՀՈՍ
Շուրջ երկու ամիս է Կապանի շրջանի սահմանամերձ դարձած Շիկահող գյուղը չունի վարչական ղեկավար։ Նախկին վարչական ղեկավարը՝ Նարե Ղազարյանը, պաշտոնավարել է 5 տարի ու 2021-ի սեպտեմբերի երկուսին վայր դրել իր լիազորությունները՝ հայտարարելով, որ այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում որոշման պատճառները չհայտնեց՝ նշելով, անպայման կմեկնաբանի ավելի մանրամասն, երբ ժամանակը գա։
«Քաղաքական այսպես ասած իրավիճակներից ելնելով այդպես եմ ճիշտ գտել։ Ինքնակամ եմ հեռացել, երբ այնպիսի հարցեր են առաջացել, որ իմ սրտով չի եղել ու ես որոշել եմ, որ այլևս չպետք է ղեկավարեմ»։
Հարցին՝ արդյոք քաղաքական ճնշումներ եղե՞լ են՝ Ղազարյանն ասաց, որ որպես այդպիսին ճնշումներ չեն եղել ու չցանկացավ դա էլ մեկնաբանել։
Փաստացի՝ Շիկահող գյուղը հիմա չունի ղեկավար։
«Այս պահին հատուկ որոշում կայացնող չկա։ Երկու ամիս է լրանում, որ ես այլևս վարչական ղեկավար չեմ։ Թե ինչո՞ւ գյուղը չունի ղեկավար՝ չեմ կարող ասել»։
Փորձեցինք տեղեկանալ՝ արդյոք որոշումը կապ ունի՞ նաև սահմանների ու անվտանգության հետ։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնել էր, որ Շիկահող, Սրաշեն, Ճակատեն հատվածներում խնդիր կա: Ադրբեջանական զինված ուժերը՝ չհանդիպելով որևէ դիմադրության, քայլելով գալիս են առաջ: Պատգամավորը ենթադրել է, որ կկորցնենք նաև Շիկահողի դիմացի բարձունքը։ Ղազարյանը նշեց, որ պատերազմական ամենալուրջ պահերին շիկահողցիները ինքնապաշտպանվել են, պահպանել են սահմանները ու անվտանգության մասին հարցերը չէր կարող վախեցնել իրեն։
Նրա փոխանցմամբ՝ պատգամավորի հայտնած մտահոգությունների մասին որեւէ այլ պաշտոնական տեղեկություն չունեն ու նրանից են առաջին անգամ լսել, իսկ այսօր արդեն բազմաթիվ բնակիչներ են զանգել ու փորձել իրենից ճշտել, թե ինչ է կատարվում։
Ղազարյանը չբացառեց, որ գուցե ինչ-որ գործընթացներ կան, որոնց մասին իրենք դեռ տեղյակ չեն, սակայն նշեց, որ այս պահին սահմաններում իրավիճակը հանգիստ է. Հայ եւ ադրբեջանցի սահմանապահները կանգնած են դեմ դիմաց, իսկ ռուս սահմանապահներն էլ իրենց հատվածում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ