Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք անգամ չի փորձում ծանոթանալ անցած տարիների ընթացքում ընդունված օրենքներին, պայմանագրերին և որոշումներին. Լևոն Ջանիբեկյան 10/19/2021   21:33  |  Մեկնաբանություն

Երկար է, բայց կարևոր, մասնագետները կհասկանան,- գրել է ավիացիոն ոլորտի մասնագետ, իրավաբան Լևոն Ջանիբեկյանը։

«Այսօր ավտոմոքենայով երթևեկելիս մի ռադիոալիքով, լուրերի հաղորդման ժամանակ լսեցի, որ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ շուրջ 20 տարի չկան կարգավորումներ, որոնք հստակ սահմանում են ՀՀ օդային տարածով, որևէ օդանվի կասեցման (այսպես ասած՝ պերեխվատի) և հարկադիր վայրէջքի կամ խոցման հնարավորութնունները ՀՀ ՀՕՊ զորքերի կողմից։ Դրանից հետո տանը ծանոթացա նախագծին և հիմնավորմանը ու մոտս այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք անգամ չի փորձում ծանոթանալ անցած տարիների ընթացքում ընդունված օրենքներին, ՀՀ անդամակցած միջազգային պայմանագրերին, ՀՀ կառավարության որոշումներին։ Լավ, խի գոնե նախագծերը մշակող իրավաբանները, կամ պատկան մարմինների մասնագետները որևէ ձև չեն ուզում կարդալ, ուսումնասիրել, ծանոթանալ հսկայական իրավական բազային, որը առկա է և հասանելի է թեկուզ և հասարակ օգտատերերին, էլ չեմ ասում մասնագետներին։

Նախ հիմնավորման մեջ խոսք է գնում <<․․․պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ապահովման գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, ներառյալ՝ ՀՀ անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջքի պարտադրումը, իսկ այդ գործողությունների շարունակման դեպքում՝ օդանավի կամ թռչող այլ սարքի ոչնչացման իրավունքը:>>։ Այս դեպքում անհասկանալի է ինչ օդանավի մասին է խոսքը՝ ռազմական, թե քաղաքացիական, իսկ տարբերությունը ահռելի է և չեմ կարծում, որ մինչ օրս ՀՀ պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության նպատակով հակաօդային պաշտպանության զորքերը չեն ունեցել և չունեն լիազորություն խոցելու թշնամական որևէ գործողություն իրականցնող օդանավ, ինչպես օդաչուի կողմից կառավարվող, այնպես էլ անօդաչու թռչող սարք։

Ինչ վերաբերվում է այն քաղաքացիական օդանավերին, որոնք առանց թույլտվության ներխուժում են երկրի օդային տարածք, կամ կան հիմնավոր կասկածներ, որ դրանք կարան սպառնան պետության անվտանգությանը, կամ տարանցիկ չվերթով տվյալ օդանավը փոխադրում է ռազմական նշանակության բեռ, ռազմամթերք, կամ քաղաքացիական օդանավով փոխադրման արգելված որևէ այլ բեռ, ապա այս դաշտը միանշանակ կարգավորված է ու ավելին, վերը նշված նախագիծը քննարկելիս արդյոք հաշվի են առնվել Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականին Չիկագոյում ստորագրված Կոնվենցիայի, <<Ավիացիայի մասին>> ՀՀ օրենքի և << Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնները հաստատելու մասին>> ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի թիվ 737-Ն որոշմամբ, բացի այդ կան միջգերատեսչական համագործակցության պլաններ, որոնք միգուցե դասված են գաղտնիների շարքին ու կանոնակարգում են քաղաքացիական և պաշտպանության բնագավառների լիազոր մարմինների համագործակցության պլանները յուրաքանչյուր դեպքում։

Այսպես՝ 1984 թվականի մայիսի 10-ին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Համաժողովը ընդունեց Չիկագոյի կոնվենցիայի լարցում՝ ՝ 3 բիս հոդվածը, որը ՀՀ-ն վավերացրել և միացել է 1999 թվականի դեկտեմբեր 8-ին, և որով կարգավորվում են քաղաքացիական օդանավերի նկատմամբ զենքի կիրառման, դրանց կասեցման, երկրների ինքնիշխան իրավունքների և այլ հարցեր կապված օդանվերի անվտանգ թռիչքների հետ: Դրա հիմքով, ինչես պահանջում է տվյալ հոդվածի դրույթները, համապատասխան կարգավորումներ են սահմանվել պետությունների օրենսդրական դաշտերում, այդ թվում ՀՀ։

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով կարգավորվում է ՀՀ օդային տարածքի կազմակերպումը և թռիչքային կանոնները, համաձայն որոնց․

«Հոդված 10. Օդային տարածքի կազմակերպումը և թռիչքային կանոնները

1. Օդային տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության լիակատար և բացառիկ ինքնիշխանության ներքո: Օդային տարածք օդանավերի մուտքն ու թռիչքների իրականացումը, ինչպես նաև օդանավերի թռիչքների անվտանգությանը հնարավոր վտանգ պարունակող գործունեությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան թույլտվության հիման վրա:

2. Օդային տարածքի կազմակերպումը պետք է բավարար չափով ապահովի դրա արդյունավետ և ապահով օգտագործումը քաղաքացիական օդանավերի կողմից՝ միաժամանակ հաշվի առնելով ռազմական նպատակներով օդային տարածքի օգտագործման պահանջները: Ռազմական օդային երթևեկության թռիչքային կանոնները սահմանվում են քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու պայմանով:

Օդային տարածքի կազմակերպումն իրականացվում է կոմիտեի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ օդային տարածքի կազմակերպման կարգի համաձայն: Օդային տարածքի կազմակերպման կարգը և թռիչքային կանոնները հաստատում է Կառավարությունը:

Օդային տարածքի կազմակերպումը, թռիչքային կանոնների ներդնումը, կիրառումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը պետք է համապատասխանեն Կառավարության՝ ավիացիայի բնագավառում կնքած բոլոր կոնցեսիոն և դրանց առնչվող այլ պայմանագրերին և ուղղված լինեն դրանց պայմանների ապահովմանը:

3. Օդային տարածքի կազմակերպումն օդային տարածքի օգտագործման հատուկ պայմաններում իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օդային տարածքի օգտագործման պայմանները համարվում են հատուկ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատերազմի կամ ռազմական դրության հայտարարման և Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակմանը հակահարված տալու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքերում:

4. Ելնելով երկրի պաշտպանունակության կամ թռիչքների անվտանգության նկատառումներից` Կառավարության սահմանած կարգով, օդային տարածքի որոշ մասեր կարող են համարվել ավիացիայի (ոչ ռազմական) համար արգելված, սահմանափակ օգտագործման կամ վտանգավոր գոտիներ: Նշված գոտիների սահմանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի առաջարկությամբ՝ համաձայնեցնելով կոմիտեի հետ: Արգելքները և սահմանափակումներն ըստ հնարավորին սահմանվում են դրանց նպատակների իրականացման համար իրապես պահանջվող ժամանակահատվածից ոչ ավելի երկար ժամանակով:

5. Օդային տարածքի օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում են օդային երթևեկության սպասարկման մարմինները և պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. ………:»:

Իսկ ահա ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնները հաստատելու մասին» թիվ 737-Ն որոշմամբ կանոնակարգված են քաղաքացիական օդանավերի կասեցման հետ կապված բոլոր դրույթները, ներառյալ կասեցնող օդանավի բոլոր գործողությունները։
Այս բոլոր կարգավորումները ամբողջովին բխում և համապատասխանում են միջազգային պայմանագրերի դրույթներին և նման օրինագծերի մշակմանը կարծում եմ մասնակից պետք է լինեն կարգավորող բոլոր ոլորտների մասնագետները, իսկ եթե նշված օրինագիծը սահմանված կարգով համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ և այն մնացել է այս տեսքում, ապա դա շատ ավելի վատ է։ Կարծում եմ նաև, որ արտաքին գործերի գերատեսչությունը ևս պետք է ունենա մասնակցություն այս ամենի մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:59 19/10/2021  |  ՄեկնաբանությունՍրանք որոշել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել․ Աբրահամյան
21:21 18/10/2021  |  ՄեկնաբանությունԿա'մ Նիկոլը հասկանում է իր իրական ռեյտինգը, կա'մ երկրում իրական վիճակը չափազանց տագնապալի է․ քաղաքագետ
21:16 18/10/2021  |  ՔաղաքականԻրանը զգուշացրեց՝ համը մի՛ հանեք, թե չէ և՛ Արցախը և՛ Նախիջևանը հետ կվերցնեմ. Շաքարյանց
21:21 17/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆերկա իշխանությունները Սյունիքում չունենալով հանրային հենարան՝ դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների․ «Հայաստան»
21:09 17/10/2021  |  ՄեկնաբանությունՓաստն անառարկելի է. մենք այլեւս պետություն չունենք․ Աշոտյան
20:55 17/10/2021  |  ՄեկնաբանությունԻշխանական այն «բեզպրեդելը», որն իր դրսևորումն է ունենում նաև ՏԻՄ ընտրություններում, բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան
17:42 17/10/2021  |  ԼՐԱՀՈՍԼարված իրավիճակ «Առուշանյան» դաշինքի շտաբում. իրավապահներն ընտրությունների օրը ներխուժել են շտաբ
16:42 17/10/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեկ գիշերվանից բերման են ենթարկում «Առուշանյան» դաշինքի անդամներին. Մենուա Հովսեփյան
13:31 17/10/2021  |  ՄեկնաբանությունՊետք է հրավիրվի Հիմնադիր ժողով, որը կդադարեցնի սահմանադրության գործողությունը, կընդունի միապետական Հիմնական օրենքը․ Աթանեսյան
12:33 17/10/2021  |  Մեկնաբանություն«Ախր, շատ «արդար» են ընտրությունները․ էս ինֆոն լավ հիշեք»․ քաղաքագետ

Արխիվ

[]