ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիսում պայքարը հերոսի և կապիտուլյանտի մեջ էր. քաղտեխնոլոգ 10/19/2021 19:59 | Քաղաքական
Համապետական և ՏԻՄ ընտրությունները իրարից 180 աստիճանով տարբերվում են: Այն տրամաբանությունը, որը գործում է համապետական ընտրությունների ժամանակ, ՏԻՄ ընտրությունների պարագայում չի գործում, այստեղ այլ օրենքներ են:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով կիրակի օրը տեղ ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:
Քաղտեխնոլոգի արձանագրմամբ՝ եթե համամասնական ընտրությունների ժամանակ գործում էր նախկին-ներկա գործոնը , ապա համայնքներում ընտրությունների ժամանակ գործում է «մեր քաղաքի տղա, մեր գյուղի տղա, մեր համար ընդունելի տղա» հասկացությունները:
Գորիսում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի նկատմամբ:
Զրուցակցի արձանագրմամբ՝ Գորիսում պայքարն իրականում Առուշ Առուշանյանի և Նիկոլ Փաշինյանի միջև է ընթացել,նրանցից առաջինն ասոցացվել է «պայքարող հերոսի», իսկ մյուսը՝ «կապիտուլյացիայի» հետ.
«Պայքարը չէր գնում ՔՊ-ի թեկնածուի և «Առուշ Առուշանյան» դաշինքի միջև, պայքարը Առուշ Առուշանյանի և գործող վարչապետի միջև էր, այսինքն՝ հերոսի և կապիտուլյանտի, բնականաբար, ընտրությունը եղավ հօգուտ հերոսի»,-ասաց զրուցակիցը:
Ըստ փորձագետի՝ ՔՊ-ն ՏԻՄ ընտրությունների դեպքում չկարողացավ կիրառել նախկին- ներկա իր հայտնի գործիքակազմը, քանի որ ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքն էր մասնակցում, այլ ոչ՝ «Հայաստանը»:
ՏԻՄ ընտրությունները հատկապես լարված անցան Գորիսում:
Ընտրություններին ընդառաջ Գորիս էին բերվել ոստիկանական մեծաթիվ ուժեր, բերման ենթարկվեցին «Առուշանյան» դաշինքի անդամները, խուզարկություն իրականացվեց դաշինքի շտաբում, իսկ ինքը՝ դաշինքը գլխավորող Առուշ Առուշանյանը ողջ քարոզարշավի ժամանակ եղել է կալանավայրում:
Փորձագետի գնահատմամբ՝ սա իշխանության կողմից վարչական ճնշման փորձ էր, որպեսզի ժողովուրդը վախենա և քվեարկի իշխանության թեկնածուի օգտին, սակայն այս մեթոդը հակառակ ձևով աշխատեց, ավելի զայրացրեց մարդկանց և քվեարկեցին հօգուտ Առուշ Առուշանյանի:
Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել էր գործող քաղաքապետի գլխավորած «Բալասանյան դաշինքին»: Գյումրիում ՔՊ թեկնածուն Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրության արդյունքներին՝քաղտեխնոլոգն արձանագրեց, որ եթե Գորիսում ընդգծված քաղաքական ընտրություն էր, ապա Գյումրիում ապաքաղաքական ընտրություն էր.
«Գյումրիում պատկերը հետևյալն էր՝ մարդ, որը կարողանում է քաղաք ղեկավարել, և մարդ, որը քաղաքի կառավարումից բան չի հասկանում: Բնականաբար ձայնը տրվեց հօգուտ «Բալասանյան դաշինքի», որովհետև նրա աշխատանքը տեսել են, իսկ ՔՊ-ական թեկնածուն որևէ բանով աչքի չի ընկել, ընդամենը վարչապետի ընկերն է , դրա համար էլ պաշտոն է ստացել: Այս դեպքում ոչ մի բանը մրցում էր ինչ-որ գործ արած թեկնածուի հետ»,-ասաց Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերվում է Մեղրիում գրանցած արդյունքներին, որտեղ հաղթել էր «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն, քաղտեխնոլոգը նկատեց, որ այդ կուսակցությունը հաղթեց ոչ թե այն պատճառով, որ Մեղրիում այդ ուժը մեծ ազդեցություն ունի, այլ այն պատճառով, որ այդ ուժը արևմտամետ ուժ է.
«Սյունիքում որոշակի գործընթացներ կան, որոնք կապված են ամերիկյան ազդեցության հետ՝ ճանապարհներ բացել, միջանցքներ տրամադրել և այլն, որոնք տեղավորվում են ամերիկյան գործընթացներում: Բնականաբար, այս ամենը հօգուտ այդ թեկնածուի դասավորվեց»,-ասաց Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերում է Դիլիջանում ՔՊ-ական թեկնածուի հաղթանակին, ապա զրուցակցի դիտարկմամբ՝ այս դեպքում չկար «Դիլիջանի Առուշանյանը» , բնականաբար, իշխանությունը դիմադրության չհանդիպելով անցկացրեց իր թեկնածուին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ