Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Մարդու կատարած աշխատանքը չեն արժևորում. Էլ էս ավազակների հետ ո՞վ կարող է աշխատել. Վարդան Ղուկասյան 10/19/2021   14:38  |  Հարցազրույց

Քաղաքականությամբ զբաղվող էլիտան պետք է հասկանա, որ երկիրը սխալ ճանապարհով է տանում։ Եթե երկրորդ քաղաքում ՏԻՄ ընտրությունների մասնակցության թիվը կազմում է 10 տոկոս, դա խայտառակություն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

Վերջինս մեզ հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։

Ինչպե՞ս եք գնահատում Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները։

Եթե երկիրն այս օրը գցողները փակում են անհատ, անկուսակցական մարդու ճանապարհը, որ չկարողանա իր թեկնածությունն առաջադրել, նշանակում է՝ նրանք հայրենիքի թշնամիներ են և չեն ուզում, որ երկիրը բնականոն զարգանա։ Պետք է մարդկանց ազատ թողնեն, չստիպեն, որ իրենց քծնվողը դառնա քաղաքապետ կամ պատգամավոր։ Պետք է թողնեն՝ ժողովուրդն իր ընտրությունն անի։ Ցավում եմ, որ այսօր այս կուսակցությունները փակում են երկրի բնականոն զարգացման գործընթացը։ Նախկին և ներկայիս նախագահները պետք է լուրջ մտածեն այդ մասին և թողնեն, որ մարդկանց մեջի այն հեղինակությունը, որին ժողովուրդը հարգում ու վստահում է, առաջ գնա։

Ստացվում է՝ նման մարդու դիմաց փակե՞լ են դռները։

Հա բա ինչ են արել։ Մեկը իմ ճանապարհը փակել են։ Արդեն քանի տարի է՝ իմ ճանապարհը փակում են։ Այսօր բնակչության 10-12 տոկոսը մասնակցել է ընտրություններին ու մարդիկ մտածում են, թե դա հաղթանակ է։ Դա խայտառակություն է։ Կուսակցություններով քաղաքապետ ընտրելը երկիրը հետ է տանում, ոչ թե առաջ։

Ուզու՞մ էիք Ձեր թեկնածությունն առաջադրել ՏԻՄ ընտրություններին։

 

Ես ավելի շատ ուզում եմ հանգիստ ապրել, որովհետև այս հասարակության մեջ, այս քաղաքական դաշտում չեմ ուզում գործել։ Այսինքն` հերոսին դարձնում են գող-ավազակ, պրոֆեսորին, ակադեմիկոսին, որն իրոք երկրի համար լավ բան է արել, սովորական մարդ  են համարում։ Մարդու կատարած աշխատանքը չի արժևորվում։ Պատերազմի հերոսին դարձնում են տրյապկա, էլ էս ավազակների հետ ո՞վ կարող է աշխատել։

Ամեն դեպքում պատրա՞ստ էիք անգամ այս միջավայրում առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։

Ճանապարհները փակ էին, ես ո՞նց առաջադրվեմ։ Եթե առաջադրվելու համար պետք է  մեկ կուսակցության մեջ մտնել, նշանակում է՝ այս կուսակցությունից այն կուսակցություն գնալ։ Այսինքն` այնպես են արել, որ անունս վարկաբեկեն, խայտառակեն։ Մենք եկանք, որ այս քաղաքը մեր ձեռքով կառուցենք։ Եվ իրոք կառուցեցինք։ Արյան գնով են ներկված այդ բնակարանները, բայց մեզ սարքեցին կրիմինալ, իսկ այս երկիրն ուտողները, օֆշորներում գրանցված, երկրի ամեն ինչը սեփականաշնորհած ավազակներն այսօր բարեպաշտ, մաքուր ճակատով ապրում են, մենք էլ քավության նոխազի տակ չգիտեմ ուր ենք գնում։

Ընտրություններում հաղթած քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանին ինչպե՞ս եք վերաբերում։

Թույլ օղակ է էլի։ Նրան էլ են օգտագործում, առաջ գցում, հանձնարարական տալիս։ Ընտրություններին 10-12 տոկոս մասնակցությունը խայտառակություն է։ 2008-2012 թթ.-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ միայն ես 38 հազար ձայն եմ տարել՝ առանց կաշառքի, կեղծիքի և պետական օգնության։ Դեռ մի բան էլ այն ժամանակ պետությունն ինձ դեմ էր։ Հիմա ամբողջ քաղաքից մասնակցել է 25 հազար մարդ։ 10-12 կուսակցություն է դրել իր թեկնածությունը ու մասնակցությունն ընդամենը 10-12 տոկոս է եղել։ Դա խայտառակություն է։ Այսինքն` ժողովուրդը չի վստահում այսօրվա քաղաքականությամբ զբաղվող մարդկանց։ Այս կուսակցություններին չի հարգում, չի ընդունում, բայց ցավոք սրտի ամբողջ երկիրը կուսակցականացրել են։

 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հույս հայտնեցիք, որ իշխանությունները չեն վերարտադրվի, ըստ Ձեզ ինչո՞ւ այսպիսի պատկեր ունեցանք

 

Գործող և նախկին իշխանությունները երկվորյակներ են, դրա համար էլ սայլը տեղից չի շարժվում։ Այն ժամանակ էլ խաբվեցինք, հիմա էլ խաբվեցինք։ Նրանք խաբելու մեծ վարպետ են։ Բոլորը միասին են, ամեն ինչ սուտ է։

Այսինքն՝ ընդդիմությունն ու իշխանությունը միասի՞ն են գործում

Բոլորն իրար հետ են, Ռոբերտ Քոչարյանին հանած։  Աստված չի թողնելու, որ թուրքական ցեղը Հայոց պետականությունը վերացնի։ Մենք մնալու ենք և սպասում ենք, որ սուրբ տոհմերի առաջնորդները հետ վերադառնան։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:56 15/10/2021  |  ՄամուլՎարդան Ղուկասյանը ՔՊ-ի թեկնածուի՞ն է սատարում. «Իրավունք»
16:18 15/09/2021  |  ՄեկնաբանությունՎարդան Ղուկասյանի որդին կկալանավորվի
20:50 19/08/2021  |  Քրեական խրոնիկոնՎարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է
18:14 10/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀերթական քաղաքական անբարոյականությունն է. Հայրենասերների տեսակը սորոսականներին դուր չի գալիս. Վարդան Ղուկասյանն արձագանքել է իրեն առաջադրված մեղադրանքին
15:58 10/08/2021  |  Քրեական խրոնիկոնԳյումրու նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար
19:45 03/08/2021  |  Քրեական խրոնիկոն«Դոգի» կողմից դատավորին զրպարտելու գործով քննությունն իրականացնում է ՔԿ-ն. քննիչը դիմել է ԲԴԽ-ին՝ տեղեկացնելով դատավորին հարցաքննելու անհրաժեշտության մասին
18:30 25/07/2021  |  ԼՐԱՀՈՍ«Դոգ» -ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ (փաստաթուղթ)
16:49 01/05/2021  |  ԼՐԱՀՈՍՎարդան Ղուկասյանն ընտրություններին չի մասնակցի. Նա կսատարի Ռոբերտ Քոչարյանին
16:24 17/03/2021  |  ՀարցազրույցԸնտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
09:21 29/07/2020  |  ՄամուլՎարդան Ղուկասյանը կլքի՞ ԲՀԿ-ն «Հրապարակ»

Արխիվ

[]