ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ նորագույն պատմության ընթացքում դեռևս որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել․ փաստաբանը՝ ակցիաների գործով մեղադրանքը ծանրացնելու մասին 10/19/2021 15:38 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Դատարանների կողմից որոշում էր կայացվել հատկապես հիմնավոր կասկածի հիմնավորմամբ Տիգրան Չոբանյանի, Վահագն Չախալյանի, Արագած Ախոյանի, Արշակ Զաքարյանի և Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ հարուցված միջնորդությունները մերժելու մասին, այսինքն նշված արտահայտությունների և ենթադրյալ գործողությունների մեջ բռնության կամ սպառնալիքի առկայություն չէր արձանագրվել, մինչդեռ դեպքից շուրջ մեկ տարի անց, վարույթն իրականացնող մարմինը որոշեց որ ամեն դեպքում առկա հանցակազմ վերջիններիս արարքներում, դա էլ դեռ մի կողմ առկա է մի առանձնապես ծանր հոդված, որով որքանով որ տեղյակ եմ ՀՀ նորագույն պատմության ընթացքում դեռևս որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Կհիշեք երևի մի քրեական գործ կար «Կառավարության շենքի զավթման փորձ», շուրջ մեկ տարի առաջ էր հարուցվել, որպես մեղադրյալ էին ներգրավվել ինչպես հասարակական քաղաքական գործիչներ, այնպես էլ սպորտի և մշակույթի ականավոր ներկայացուցիչներ Տիգրան Չոբանյանը, Վահագն Չախալյանը, Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Որոշում էր կայացվել վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին, որը և քննության առնվելով ՀՀ Դատարանների կողմից դրանք բոլորը մերժվել էին, ընդ որում հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ։ Դրանից հետո շուրջ մեկ տարի որևէ քննչական կամ դատավարական գործողություն վերջիններիս մասնակցությամբ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել և ահա այսօր, մենք հրավիրվում ենք ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն և ի զարմանս մեզ, քանի որ ավելի շատ հակված էինք կարծելու, որ հրավերի նպատակը քրեական գործի կարճումն է, պարզվում է, որ նախկինում առաջադրված մեղադրանքերը պետք է փոփոխվեն վերջիններիս նկատմամբ առաջադրված մեղադրանքները ծանրացվեն, այն էլ ինչ տիպի ծանրացվեն) Տ․Չոբանյանին, Ա․Ախոյանին և Վ․Չախալյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության յուրացման փորձում – առանձնապես ծանր հանցանք, որպես պատիժ նախատեսված է 10-15 ազատատազրկում) այն ֆանտաստիկ արարքի համար, որ վերջիններս իբրև թե փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին․․․
Նշված ֆանտաստիկ արարքի կատարումը վարույթն իրականացնող մարմինը հիմնավորում է վերջիններիս կողմից նշված օրը կատարված մի քանի հայտարարություններով, մասնավորապես ընդհանուր տեսանյութերից և կոնտեքստից ծաղկաքաղ արված մի քանի դրվագներով, որոնք սակայն արդեն իսկ մեկ անգամ քննության առարկա դարձվել էին վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատական նիստերի ընթացքում և ՀՀ Դատարանների կողմից որոշում էր կայացվել հատկապես հիմնավոր կասկածի հիմնավորմամբ վերջիններիս նկատմամբ հարուցված միջնորդությունները մերժելու մասին, այսինքն նշված արտահայտությունների և ենթադրյալ գործողությունների մեջ բռնության կամ սպառնալիքի առկայություն չէր արձանագրվել․․․ սակայն դեպքից շուրջ մեկ տարի անց, վարույթն իրականացնող մարմինը որոշեց որ ամեն դեպքում առկա հանցակազմ վերջիններիս արարքներում, դա էլ դեռ մի կողմ առկա է մի առանձնապես ծանր հոդված, որով որքանով որ տեղյակ եմ ՀՀ նորագույն պատմության ընթացքում դեռևս որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել․․․
Դեռևս այսքանը, վստահ եմ հետաքրքիր դատավարություն է սպասվում առջևում, քանի որ վաղը պատրաստվում են գործով ավարտ հայտնել ու գործը ուղղարկել դատարան․․․
Տ․Չոբանյանի, Վ․Չախալյանի և Ա․Ախոյանի պաշտպան Մ․Շխիմյան!!!»,- գրել է Շխիմյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ