ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեսել եմ Ջաբրայիլից Գորիս ոտքով քայլող քարավանը․ ՄՈԲ-ը զենքերը թափած քայլում էր․ Բժշկի հուշերը՝ պատերազմից (տեսանյութ) 10/18/2021 14:09 | ԼՐԱՀՈՍ
44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայողները հիմնականում ապահովված են եղել սաղավարտներով և զրահաբաճկոններով, ինչի շնորհիվ վիրավորվում էին միայն վերջույթներից, իսկ ՄՈԲ-ը զրահաբաճկոններով ու սաղավարտներով ապահովված չի եղել, որի հետեւանքով ունեցանք մեծ կորուստներ։ Անկազմակերպվածությունը տեսնելով կային տղաներ, որոնք նահանջեցին,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
Վերջինս մասնակցել է արցախյան երեք պատերազմներին էլ՝ թե առաջին հերոսամարտին, թե ապրիլյան քառօրյային, եւ թե 44-օրյա պատերազմին։
Հոկտեմբերի 17-ին՝ առաջնագծում, Տոնոյանը ծննդյան 55-ամյակն է նշել։ Կանխազգացել էր, որ պատերազմը ոչ միայն մարդկային, այլև հայրենիքի կորստի պատճառ է դառնալու։
«Հոկտեմբերի մեկին զանգեցի Իշխան Սաղաթելյանին ու ասացի, որ Դաշնակցության բոլոր լծակներն օգտագործեք՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Վաղը ավելի շատ են պարտադրելու և ուզելու։ Ասացի՝ դաժան պարտություն կունենանք։ Առաջին օրերին դեռ ՄՈԲ-ը չկար, միայն ժամկետային զինվորներն էին վիրավոր։ Նրանք էին իսկական հերոսները, ոգևորված էին։ Ջոկի հրամանատարներից մեկը լաց էր լինում ասում էր՝ ես վիրավոր եմ, իսկ տղաները վերևում են՝ 6-ից 4-ը մինուճար տղերք են։ Ասում էին մեր դիերի դիմաց մետաղաջարդոն է՝ էդքան տանկ, ԲՏՌ, ԲՄՊ էին խփել, դիակները լցված էին»,- «Փաստինֆո»-ին պատմել է Տոնոյանը։
Որքան էլ զինծառայողները ոգևորված էին, բժիշկը նկատել է անկազմակերպվածություն։ Տոնոյանն ասում է՝ չնայած իր արմատները Սասունից են, բայց Հադրութը համարել է իր ծննդավայրը, հայրենի հողը։ Այնտեղ իր կլինիկայի բժիշկների հետ ամեն տարի մեկնում էին վերապատրաստումների ու գիտեր, որ մի օր Հադրութի հոսպիտալը մեծ դեր է ունենալու։ Ցավոք, այդպես եղավ, բայց մինչև օրս չի ստացել այն հարցի պատասխանը՝ թե ո՞վ է բացել Հադրութի թիկունքը։
«Զգացի, որ ճակատի թևերի մեջ կապ չկար։ Հարց եմ ուղղել՝ ով բացեց Հադրութի թիկունքը, ինչո՞ւ անպաշտպան մնաց։ Ռազմաճակատի գիծը բաց էր՝ դիմացը թուրքերն են, հետևից էլ էին գալիս։ Ֆիզուլին գրավել էին, իսկ մեր երեխեքը երեք կողմից շրջափակված էին, չնայած կարելի էր գիծը թեքել դեպի սարերի կողմ ու դրանք կդառնային բնական պաշտպանություն։ Հարյուրավոր կորուստներ ունեցանք զրահաբաճկոնների ու սաղավարտների բացակայության պատճառով։ ՄՈԲ-ի տղաները չունեին պաշտպանիչ միջոցներ, որը անթույլատրելի է այս դարում՝ կենսական օրգանները պետք է պաշտպանված լինեն։ Իսկ եթե պատկերացումն այն է, որ հավաքվում ենք 30 հոգով, ընտրում հրամանատար ու մեկնում ռազմաճակատ, արդյունքը դա պետք է լիներ»։
Տոնոյանը պատմել է, որ չնայած ինքը սպիտակ բանակի զինվոր էր, բայց դաժան դրվագների է ականատես եղել, որ ապացուցել են իր կասկածները՝ պատերազմն անկազմակերպ վարելու մասին։ Չնայած կամավորականների մեջ տեսել է անձնուրաց կռվող հայրենասերների, որ մինչև վերջին րոպեն կանգնել են 18-20 տարեկան հերոսների կողքին, երբեք չի մոռանա նաև զենքերը վայր դրած նահանջող կամավորների քարավանը։
«ՄՈԲ-ում, չնայած կային լավ կռվող տղաներ, բայց մի մասը զգաց, որ պատերազմն անկազմակերպ է։ Երբ կողքդ մեկը զոհվում է՝ միջովդ սարսուռ է անցնում՝ եթե հաղթահարում ես, մնում ես մինչև վերջ, բայց կային մարդիկ, որ նահանջեցին։ Ցավալի էր տեսնել այն քարավանը, որ Ջաբրայիլից ձգվում էր Գորիս՝ զենքերը թափած քայլում էին։ Ես իրենց չեմ մեղադրում, անկազմակերպվածություն են տեսել՝ գնացել են, բայց մի մասը մնացել են տղերքի կողքը՝ մինչև վերջ»։
Տարոն Տոնոյանը նշել է նաև, որ Ադրբեջանը չէր էլ պատկերացնի, որ մի օր Արցախի հողերին կտիրանա։ Հայ զինվորները այնքան հերոսաբար են կռվել, որ այսօր Ադրբեջանը իր բանակի զոհերի թիվը 2-3 անգամ քիչ է հայտնում։ Հիմա մենք պարտական ենք դարձել մեր ընկած հերոսների առաջ․ կորցրածը հետ բերելով, պետք է վրեժ լուծենք։ Հաջողության հասնելու համար, ըստ բժշկի՝ առողջանալ է պետք․
«Թուրքերից խաղաղություն ուզելով չէ, պետք է առանց շտապելու համախմբվել։ Մեր օրգանիզմը հիմա հիվանդ է, մենք կառողջանանաք ու պետք է գնանք դեպի մեր նպատակներ, ու անպայման կհասնենք»։
Բժիշկ-ազատամարտիկը ռոմանտիզմ չի համարում այն, որ մի օր հերոսներին պարտքը տալու համար Շուշին, Քարվաճառն ու մնացյալ տարածքները կրկին մերն են լինելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ