ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում պատշաճ աշխատանք իրականացված չէ.սա նվեր էր ադրբեջանցիների համար՝ ներխուժելու և դիրքավորվելու համար.պատգամավոր 10/18/2021 15:28 | ԼՐԱՀՈՍ
ԶՈւ ԳՇ պետը օրենքի խախտումով սահմանված ժամկետում չի պատասխանում իմ գրությանը, սա խորքային պատճառներ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նշենք, որ պատգամավորն ավելի վաղ դիմել էր ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ, ցանկանում է այցելել սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրավիճակին։
Պատգամավորի խոսքով՝ այս հատվածներում արդեն իսկ ձմեռային սեզոնը սկսված է, ուստի իր համար կարևոր է հասկանալ, թե այդ հատվածներում ինչպիսի՞ պաշտպանական համակարգեր են ստեղծված, արդյոք ԶՈՒ-ն հնարավորություն ունի իրականացնելու ինչպես էֆեկտիվ մարտական հերթապահություն, այնպես էլ պաշտպանական գործողություններ.
«Փաստացի մայիս ամսին թույլատրվել է ադրբեջանցիների ներխուժում ՀՀ տարածք, և մինչև այժմ ռազմաքաղաքական ղեկավարությունից որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել: Այս բացը բերում է նոր եզրահանգումների, որ կա՛մ պայմանավորվածություն կար այդ տարածքները հանձնել, կա՛մ հանցագործություն է տեղի ունեցել և սահմանային մեծ հատված ուղղակի պաշտպանության տակ չի առնվել»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր Սոթք-Խոզնավար հատվածում հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն, միևնույն ժամանակ նկատեց, որ, չնայած Փաշինյանի առաջարկին, ադրբեջանցիները ոչ միայ հետ չեն քաշվում, այլ ամրանում են այդ հատվածում.
«Ադրբեջանական կողմը ոչ միայն հետքաշումներ չի իրականացնում, այլև այդ հատվածներում բավականին ամրանում է, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը որևէ մտադրություն չունի այդ հատվածներից հետքայլ կատարել», -ասաց Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորը նաև հայտնեց, որ սահմանային իրավիճակի մասին բազմաթիվ տեղեկություններ ունի, որոնք հրապարակելն անվտանգային տեսանկյունից նպատակահարար չի համարում.
«Ես խոսում եմ իմ տիրապետած տեղեկությունների 5%-ի ծավալով, անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չեմ համարում հրապարակել, բայց հույս ունեմ, որ իշխանություններն իմ պարկեշտությունից չեն օգտվի և իրենց այսպես լկտի ձևով չեն պահի»,-ասաց նա:
Չնայած տարբեր փաստերին՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ Գեղարքունիքի սահմանային հատվածներում, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել, ամրաշինական աշխատանքներ չեն կատարում այդտեղ:
Արձագանքելով մարզպետին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց.
«Իսկ ո՞վ է Գեղարքունիքի մարզպետը, որ ԶՈՒ ամրաշինական աշխատանքների հետ կապված՝ կարողանա տեղեկություն տրամադրել, որը կբավարարի կամ դրա հիման վրա ես կկառուցեմ իմ գնահատականները։ Դրա հասցեատերը ՊՆ է, ԶՈՒ ԳՇ-ն, քաղաքական ղեկավարությունը»:
Պատգամավորի արձանագրմամբ՝ սահմանամերձ դարձած հատվածներում մինչ օրս շինարարական որևէ աշխատանք չի իրականացվել.
«Դեռևս մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժումից առաջ՝ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, իսկ իրականում ստում էր, թե մեծ աշխատանքներ են իրականացվում սահմանային հատվածումներում, բայց այդ ներխուժումը ցույց տվեց, որ նվազագույնը Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ պատշաճ աշխատանք իրականացված չէ, ինչը նվեր էր ադրբեջանցիների համար՝ ներխուժելու և դիրքավորվելու, մարտավարական բարձունքներ գրավելու համար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից