ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արգիշտի Քյարամյանն անգնահատելի ծառայություն է մատուցում Ադրբեջանին 10/16/2021 18:50 | ԼՐԱՀՈՍ
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն անգնահատելու ծառայություն է մատուցում Ադրբեջանին՝ որոշելով գաղտնի պահել Բաքվում հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց խոշտանգելու, կյանքի իրավունքից զրկելու, նվաստացնելու, ընդհանրապես պատերազմական հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։
Ինչպես արդեն հայտնի է՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության կապակցությամբ իրավապաշտպաններն արդեն 38 գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ կյանքի իրավունքի խախտման հիմքով, որոնց թիվը կարող է ավելանալ եւս 30-ով։ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել էր հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսեւորումները, այն դժոխային իրավիճակը, որի պայմաններում նրանք ստիպված են եղել կյանքի ու մահվան կռիվ տալ Բաքվում։ Վերջերս նաեւ հայտնի դարձավ, որ ամիսներ շարունակ Բաքվում գտնվող գերու մարմինը Հայաստան է ուղարկվել ինքնաթիռով՝ գլխատված։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՔԿ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե քանի՞ քրեական գործ է հարուցվել՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության հատկանիշներով, քրեական գործերով քանի անձ է տուժող ճանաչվել և արդյոք քննությամբ պարզվել է սպանության եղանակը, մասնավորապես՝ ինչն է դարձել մահվան պատճառ։ Հետաքրքրվել էինք, թե քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների սպանության համար, որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է, թե ոչ և ադրբեջանցի քանի ռազմական գործչի նկատմամբ է ընդհանրապես հայտարարվել միջազգային հետախուզում։ Հարց էր բարձրացվել նաև գերիների խոշտանգման մասին։ Բացի այդ նկատի ունենալով, որ առ այսօր պաշտոնական հաղորդագրություններ են տարածվում ադրբեջանցիների կողմից շփման գծում հայկական կողմին փոխանցվող դիերի մասին՝ հետաքրքրվել էինք, թե արդյոք նշանակված փորձաքննություններով պարզվել են նշված հայորդիների մահվան պատճառը. Նպատակը մեկն էր՝ տղաները զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում, թե հայկական կողմին են փոխանցվում գերության մեջ խոշտանգված ու սպանված մեր զավակների մարմինները, որոնք համարվում էին անհետ կորած։
ՔԿ-ից մերժել են պատասխանել բարձրացված հարցերին՝ պատճառաբանելով, թե տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական քննության տվյալներ։ Ասել է թե՝ այս գերատեսչության համար նախաքննական գաղտնիք է, թե քանի ադրբեջանցու նկատմամբ է հետախուզում հայտարարվել՝ ռազմական հանցագործությունների համար։ Ընդգծենք՝ ոչ թե անուն-ազգանունը, այլ ինքնին թվի հրապարակումն է գաղտնի համարվում։ Թեեւ ամիսներ առաջ նույն գերատեսչությունը մեր համանման հարցմանը գրավոր պատասխան տվել էր։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ, փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,- նշել են կառույցից՝ հավելելով, թե տեղեկության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։
Այս տվյալների հրապարակումը ձեռնտու չէ միայն ադրբեջանցիներին, որոնք պետական մակարդակով բազում ռազմական հանցագործություններ հեղինակելով հանդերձ աշխարհին փորձում են ներկայանալ որպես «հումանիստ», միջազգային տեղեկատվական հոսքերը լցնում ի վնաս ՀՀ-ի կեղծ տեղեկատվությամբ, լուրեր տարածում մեր զինվորականների նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Քննչական կոմիտեն իր անգործությամբ , նախաքննական գաղտնիության սկզբունքը չարաշահելով փաստացի օգնում է ադրբեջանցիներին՝ ի վնաս Հայաստանի իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ փոխանակ ինքը շահագրգռված լիներ պարբերաբար նոր տեղեկություններ հաղորդել ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների մասին։
Նախաքննության գաղտնիությունը բացարձակ սկզբունք չէ, ինչը շահարկելով դատախազաքննչական մարմինները վերջին շրջանում մերժում են ցանկացած տեղեկատվության տրամադրում։ Ի գիտություն՝ ՀՀ ՔԿ նախագահի, տեղեկացնում ենք, որ այսօրինակ գործելաոճով խախտում են նաեւ ԵԽԽՎ նախարարների կողմից դեռեւս 2003 թվականի թիվ 13 հանձնարարականի պահանջները, որոնք կանոնակարգում են քրեական գործերով տեղեկատվության տրամադրման կանոնները։ Թեեւ այս դեպքում դա էլ չէ կարեւոր, այլ պարզապես մի քիչ տրամաբանություն է պետք՝ ներքին ու արտաքին լսարանները եւ նրանց համար տեղեկատվական հոսքերը տարբերակելու համար։
Ի դեպ, նույն քննչական կոմիտեի համար նախաքննական գաղտնիք չէր շաբաթ օրով տեղեկատվություն տարածել, թե ժամկետային զինծառայողներ են կալանավորվել, իբր, ծառայությունից խուսափելու համար, որ այս կամ այն գործով հայ սպա է կալանավորել՝ ենթադրյալ ինչ-որ հանցավոր արարք կատարելու համար, բայց ադրբեջանցիների վերաբերյալ տվյալները գաղտնի են...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը