ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի նպատակն է վերցնել այն բարձունքները, որոնք պատերազմի ժամանակ չեն վերցրել. փորձագետ 10/15/2021 15:33 | ԼՐԱՀՈՍ
Այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, երկու նպատակ ունի՝ վերցնել լրացուցիչ բարձունքներ և հայաթափել Արցախի բնակավայրերը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական սադրանքներին։
Նրա դիտարկմամբ՝ այժմ ադրբեջանցիների նպատակն է վերցնել լրացուցիչ բարձունքներ, որոնք լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ չեն վերցրել։
«Ի դեպ դրանք դեպի Մարտունի տանող ճանապարհին հարակից բարձունքներն են։ Ըստ իս՝ դրա համար են կրակում։ Բացի այդ, քաղաքացիական բնակիչների, գյուղատնտեսական աշխատանք անող մեր հայրենակիցների սպանությունը հոգեբանական ամենամեծ ազդեցությունն է այնտեղի բնակիչներին այդ տարածքներից դուրս հանելու համար։ Երբ մարդկանց կյանքը վտանգված է, առավել ևս եթե սպանողն անպատիժ է մնում, ապա այդտեղ մնալն անհնարին է դառնում։ Հատկապես այն պարագայում, երբ աշխատելը, ընտանիք պահելը և կերակրելն անհնար է դառնում»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Վերջինս նշում է, որ ռուս խաղաղապահները, Արցախում գտնվելով, խոչընդոտում են Ալիևի հետագա ծրագրերին։
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այդ տարածքից հայ բնակչությունը դուրս գա։ Տարբեր միջոցներ ու ձևեր կան։ Իհարկե, Ադրբեջանը խնդիր է դրել ստեղծված իրավիճակն այլ գործիքակազմով ամբողջովին փոխել ի օգուտ իրեն, որովհետև ռուս խաղաղապահներն, այնուամենայնիվ, լինելով Արցախում խոչընդոտում են Ալիևի հետագա ծրագրերը։
Հիմա իրենք ճանապարհները գտել են։ Ալիևն առանձնապես նոր գյուտ չի արել։ Սա ընդունված ձև է, տարբեր պետություններ տարբեր ժողովուրդների նկատմամբ կիրառել են, հիմա նույն բանն Ալիևն է անում, առավել ևս, որ ունի պրոֆեսիոնալ խորհրդականներ՝ Թուրքիայի ԳՇ-ից ժամանած։ Նրանք գիտեն՝ ինչպես այդ ամենն անեն, որովհետև հսկայական փորձառություն ունեն, մասնավորապես Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում, և թուրք մասնագետները խորհուրդ են տալիս, նաև անհրաժեշտության դեպքում նաև կառավարում է այդ պրոցեսները։
Խնդիրն Արցախն ամբողջությամբ հայաթափելն է, որից հետո անցնելու են Հայաստանին։ Զուգահեռաբար հիմա հող են նախապատրաստում։ Ադրբեջանի ծրագրերը հեռանկարային են՝ վարկաբեկել ռուս խաղաղապահներին և շրջանառության մեջ դնել այն միտքը, որ Արցախում ռուս խաղաղապահների գտնվելն անիմաստ է։
«Հետևաբար եթե ռուս խաղաղապահը չի կարողանում պաշտպանել հայ բնակչության անվտանգությունը, սկզբունքորեն կա՛մ պետք է փոխարինվի այլոց կողմից, կա՛մ Ադրբեջանն ասելու է, որ ճիշտ կլինի նաև Թուրքիայի զինված ուժերի խաղաղապահները լինեն»,-նշեց փորձագետը։
Դիտարկմանը, որ հայկական կողմն էլ ամեն ինչ ուղղում է ռուս խաղաղապահների կողմ, կարծես ամեն ինչի համար նրանք են պատասխանատու, փորձագետը նկատեց՝ դրա մեջ բացասական երանգներ կան, քանի որ եթե պատկան մարմինները սկզբունքորեն պատասխանեն ադրբեջանցիներին, ապա զինվորների և բնակչության մոտ ճիշտ բարոյահոգեբանական վիճակ կձևավորվի։
«Նրանք անընդհատ ռուս խաղաղապահ են ասում։ Սա անօգնական, թույլի, տկարի, անպաշտպանի հոգեվիճակ է, որը նաև Հայաստանի քաղաքացիների վրա է ազդում։ Այստեղ մարդիկ էլ են մտածում, որ եթե Արցախում բնակչությունն անպաշտպան է, վաղը չէ մյուս օրն այդ նույն թուրքը Հայաստան է գալու և սկսում են ճամպրուկները կապել։ 10-ից մեկն էլ, եթե ճամպրուկը կապի, դա արդեն եղանակ կստեղծի Հայաստանի համար»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Փորձագետն ընդգծեց՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է Արցախի բնակավայրերը հայաթափելու համար։ Առավել ևս այն դեպքում, երբ պրոֆեսիոնալ խորհրդականներ ունի՝ ի դեմս Թուրքիայի ԳՇ պետի։ Նրանք գիտեն՝ ինչպես այդ ամենն անեն, քանի որ հսկայական փորձառություն ունեն, մասնավորապես Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում։
«Դեռ չորս տարի խաղաղապահները պետք է մնան։ Այդ 4 տարվա ընթացքում ամեն ինչ անելու են, որ հայ չմնա, իսկ այդ դեպքում ռուս խաղաղապահն այնտեղ մնալու է, որ ի՞նչ անի։ Այսինքն` ՌԴ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևիցե հիմնավորում չի կարող ունենալ, թե ինչու ՌԴ զինված ուժերը պետք է Արցախում լինեն, եթե հայ չկա»,-նշեց փորձագետը։
Հայկ Նահապետյանը գտնում է, որ Ադրբեջանի քայլերը միտված են հենց այս քաղաքականությանը՝ Արցախում ստեղծել անտանելի պայմաններ, անելանելի վիճակ, որ բնակավայրերը հայաթափվեն։ Փորձագետի կարծիքով այս քաղաքականությունից անմասն չի մնա նաև Հայաստանը, որտեղ ևս ադրբեջանական կողմն արդեն սկսել է նման սադրանքների դիմել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից