ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գիտուժ»-ը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դեսպանին 10/15/2021 20:20 | ԼՐԱՀՈՍ
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ԵՄ պատվիրակությունում հյուրընկալել էր «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանում գիտության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու դրանց հաղթահարման հնարավոր հեռանկարները, ինչպես նաև գիտության մեջ առկա ներուժի գնահատման և ռազմավարության մշակման կարևորությունը։
Քննարկման ընթացքում դեսպանը հատուկ ընդգծել է գիտական էկոհամակարգի զարգացման, հետազոտությունների և ենթակառուցվածքների արդիականացման ու միջավայրի բարելավման մեջ պետական և մասնավոր ներդրումների կենսական նշանակությունը՝ Հայաստանի տնտեսական առաջխաղացման և հասարակության բարեկեցության համար։
«Հայաստանին անհրաժեշտ է գիտության ոլորտի կուռ ռազմավարություն և հարակից՝ իրականացումն ապահովող բարեփոխումներ` կառավարման, ֆինանսավորման և գիտահետազոտական հաստատությունների էկոհամակարգի ուղղություններով։ ԵՄ-ն այսուհետ ևս հանձնառու է աջակցելու բարեփոխումներին, ներդրումներին և զարգացմանը Հայաստանում»,- ընդգծել է դեսպանը հանդիպման ընթացքում։
Ըստ դեսպանի՝ Հայաստանին տրվող ԵՄ-ի 2,6 մլրդ եվրո աջակցությամբ իրականացվող ուղենշային ծրագրերում հատուկ տեղ ունեն գիտության ու նորարարության զարգացման, ինչպես նաև գիտական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված ծրագրերը։ «Հարկավոր է, որպեսզի Հայաստանի կառավարությունը՝ գիտակցելով առաջնահերթությունները, հստակ ռազմավարություն ունենա, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախագծեր մշակի և ընդգրկի ԵՄ-ի աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի մեջ»,- հավելել է դեսպանը։
«Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանում գիտական էկոհամակարգի արագ և շարունակական զարգացումն ապահովելու համար Հայաստանին պետք են համարձակ և մասշտաբային ծրագրեր իրականացնել՝ ներդրումներ կատարել գիտական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման մեջ։ «Այս առումով կարծում ենք, որ ԵՄ աջակցության ծրագրի 3-րդ ուղենիշի շրջանակում պետք է գիտության զարգացմանը և գիտական ենթակառուցվածքների արդիականացմանը նպաստող ծրագրեր իրականացվեն։ Օրինակ, այդպիսի ծրագրերից կարող են լինել գիտական գերազանցության կենտրոնների ստեղծումը և զարգացումը», հավելեց Արամ Ջիվանյանը։
«Գիտուժ» նախաձեռնությունն ուրախ է տեսնել, թե ինչպես է ԵՄ դեսպանը հատուկ ընդգծում և կարևորում գիտությանը տրվող հատկացումների նշանակությունը և խրախուսում գիտատեխնիկական գործունեության ծրագրերի մեջ ներդրումներ կատարելը։
«Եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ և ժամանակակից գիտություն, ապա մեր առաջիկա գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի համապատասխան ռազմավարության մշակումը և գիտական էկոհամակարգի զարգացմանը նպաստող հավակնոտ գիտական ծրագրերի իրականացումը»,- ասում է «Գիտուժ»-ի անդամ Աշոտ Արզումանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ