ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների դեմ պայքարը՝ ՀՀ ԱԱԾ ուշադրության կենտրոնում 10/15/2021 11:41 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում մշտապես տեսադաշտում է պահում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը՝ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու, դրանց տարածումը կանխելու և դրանք արմատախիլ անելու նպատակով:
Ազգային անվտանգության մարմինների գործունեության կարևորագույն առաքելություններից է այս տեսակ հանրավտանգ արարքների ոչ միայն բացահայտումն ու կանխումը, այլ նաև հանցավոր մտադրությունների իրագործման նախականխումը, հակաիրավական վարքագծի հետագա զարգացման խափանումն ու վերահաս բացասական հետևանքների չեզոքացումը, որի նպատակով էլ կառույցն իր տարբեր գործիքակազմերով աջակցում է հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Ակնառու է, որ նշված ոլորտում գործունեություն ծավալող առանձին անհատները, հանցավոր խմբերը, օգտագործելով ՏՏ ոլորտի նորարական տարբեր գործիքներ և միջոցներ, թիրախավորում են հիմնականում տարիքային միջին ու բարձր շեմ ունեցող, սոցիալապես անապահով ու խոցելի խավին՝ օգտվելով ՏՏ բնագավառի վերաբերյալ վերջիններիս իրազեկվածության ցածր մակարդակից:
Գաղտնիք չէ, որ համացանցում լայն տարածում են գտել տարբեր անվանումներով վարկային և ֆինանսական կազմակերությունների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին գովազդը հիմնականում տարածվում է սոցիալական ցանցերի՝ մասնավորապես «Ֆեյսբուքի» միջոցով:
Այդ կազմակերպությունների բազմազանության մեջ հանդիպում են նաև այնպիսիք, որոնք քաղաքացիներից գումարներ հափշտակելու նպատակով առաջարկում են «շահավետ» պայմաններ: Վերջիններս, համաձայնելով առաջարկվող «շահավետ» պայմաններին, համացանցի միջոցով անծանոթներին տրամադրում են իրենց անձնական տվյալները և կատարում նրանց կողմից պահանջվող դրամական փոխանցումներ վճարահաշվարկային «Իդրամ», «QIWI» և այլ դրամապանակներին, ինչի արդյունքում էլ դառնում են խարդախության զոհ:
Հետագայում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը կոչ է անում նախքան վիրտուալ տիրույթում ֆինանսավարկային ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ գործնական հարաբերություններ կամ շփումներ հաստատելը ստուգել այդ կազմակերպությունների, դրանց կողմից առաջարկվող ծառայությունների ու պայմանների իսկությունը՝ հասանելի գործիքների համակարգի օգնությամբ, ինչպիսիք են.
1. ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի համապատասխան բաժնում որոնել տեսադաշտում հայտնված վարկային, ապահովագրական, գրավադրման, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժութային կետերի և դիլերների, դրանց ղեկավարների և ֆինանսական այլ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող բանկերի վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել հետևյալ https://www.cba.am/am/sitepages/fscfobanks.aspx հղումով։
2. ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի միջոցով տեղեկություն ստանալ տեսադաշտում հայտնված վարկային կամ ֆինանսական կազմակերպության պետական գրանցման և տրամադրված լիցենզիայի մասին: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները կարելի է տեսնել հետևյալ https://www.cba.am/am/SitePages/fscfocreditorganizations.aspx հղումով:
3. Զանգել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի՝ 010-59-26-97, 011-56-19-54 և 011-56-39-50 հեռախոսահամարներին:
4. Պարզել ՀՎՀՀ-ն և դրա իսկությունը, ինչպես նաև կազմակերպության գործունեութան վերաբերյալ տեղեկություն ստանալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայությունների (www.e-register.am) և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (www.petekamutner.am) էլեկտրոնային հասցեներից: Օրինակ՝ ՀՀ ՊԵԿ-ի կայքում կազմակերպության ՀՎՀՀ-ի իսկությունը կարելի է ստուգել հետևյալ https://petekamutner.am/tsOS_Taxpayers.aspx հղումով։
5. Այցելել կազմակերպությունների գործունեության գրասենյակներ:
6. Պարզել կազմակերպությունների կոնտակտները, տվյալներ ստանալ դրանց ղեկավարների մասին: Նշվածի վերաբերյալ հավելյալ տվյալներ ստանալու համար օգտվել նաև համացանցից:
7. Կասկածելի վարքագիծ կամ անօրինական որևէ երևույթ նկատելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ