ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը սահմանային դեպքերի միջոցով փորձում է ծածկել նաև սեփական զինվորների միջև տարաձայնությունները՝ գցելով դրանք հայկական կողմի գրպանը. փորձագետ 10/15/2021 20:08 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի մոտ թիրախային լուրջ աշխատանք է տարվում։ Առաջին հերթին ռուս խաղաղապահների դերը թուլացնելու ուղղությամբ, և Արցախի բնակչության մոտ վախի մթնոլորտ առաջացնելու ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
Վերջինս նշեց, որ երեկ՝ նախքան Արցախում սահմանային բախումը, ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե հայ դիպուկահարի կողմից սպանվել է 19-ամյա տղա։ Դրանից ժամեր անց տեղի ունեցան արդեն հայտնի դեպքերը։
Փորձագետը նկատեց՝ ադրբեջանական բանակում բազմաթիվ խնդիրներ կան, միջէթնիկական հարաբերությունները լարված են.
«Ինչքան էլ փորձեն թաքցնել այդ լարումը, բայց ակնհայտ է, որ միջդիրքային հատվածում կրակոցներ եղել են և դրանք միջանձնային բախման հետևանք են։ Դա խոսում է այն մասին, որ ադրբեջանական բանակում միջանձնային անհամաձայնությունն առկա է։ Թե ինչ խնդիրներ են, դժվար է այս պահին հստակ տեղեկություն ունենալ, քանի որ ներքին են»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Նրա խոսքով ադրբեջանական կողմը սահմանային այս դեպքերով մի քանի խնդիր է կատարում։ Նախ` ծածկում է սեփական զինվորների միջև տարաձայնությունը՝ դա նետելով հայկական կողմի գրպանը, թե, իբր, հայերն են սպանել։ Բացի այդ՝ նպատակ ունի ռուսական խաղաղապահների դերը նվազեցնել, որ արցախահայությունն էլ անկայունության պատճառով լքի Արցախի տարածքը։
«Շատ կարևոր է, որ հայկական կողմն ադրբեջանական ագրեսիային համաչափ և ավելի դաժան պատասխան տա, գոնե հայտարարությունների տեսքով, որ ռուսներն էլ կարողանան իրենց դերակատարությունը լիարժեք կատարել, սակայն նման բան չենք տեսնում։ Տեղեկությունը ստացանք ֆեյսբուքյան հարթակներից, հետո ուշացումով ԱՀ-ի համապատասխան մարմինները հայտարարություն տարածեցին, հետո մեզ մոտ։ Ստացվում է՝ այնքան ուշացած ենք նման խնդիրներին անդրադառնում, որ կարևորությունը կորում է։ Հետևաբար ռուսական կողմը, երբ նման օրինակները տեսնում է, չի կարողանում լիարժեք վստահ լինել, որ հայկական կողմը հետագա քայլերում կպաշտպանի ռուսական կողմին։ Եղել են դեպքեր, երբ ռուս-հայկական ընդհանուր դիրքորոշում է եղել ինչ-որ խնդրի շուրջ, բայց երբ հանդիպել են թուրքական կամ ադրբեջանական կողմին, հայկական կողմը դրանից շեղվել է։ Այսինքն` այդ վստահությունը հայկական կողմի նկատմամբ լիարժեք չէ»,-ասաց Գառնիկ Դավթյանը։
Վերջինս ընդգծեց՝ դրա համար է ռուսական կողմն առաջին հերթին հաշվի նստում ադրբեջանցիների հետ, իսկ հետո հայերի։ Հայկական կողմն ուղղակի սպասում է արևմուտքի կողմից ինչ-որ արձագանքների, բայց ոչինչ չի անում ո՛չ քաղաքական հայտարարությունների տեսքով, ո՛չ էլ ռազմական գործողությունների։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ