ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՅԴ անդամները հանդիպել են ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդին 10/15/2021 15:48 | ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը (Դեմոկրատական կուսակցություն, Ռոդ Այլենդ նահանգ) հոկտեմբերի 13-ին ընդունեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, ՀՅԴ Արևելյան Միացյալ Նահանգների Կենտրոնական կոմիտեի անդամ Փոլի Հարսյանին և Ռոդ Այլենդ նահանգի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անի Հարոյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունների քաղաքական առաջնահերթությունները։
ՀՅԴ անդամները շնորհակալություն հայտնեցին սենատոր Ռիդին հայանպաստ գործունեության համար։ Ջեք Ռիդը, որը դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներին էր այցելել Հայաստան և Արցախ, հետաքրքված էր տեղեկանալու 44-օրյա պատերազմից հետո Արցախում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակի մասին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը։ Խոսելով Արցախի հարցի քաղաքական կարգավորման մասին՝ նա նշեց, որ հնարավոր չէ ապահովել երկարաժամկետ և կայուն խաղաղություն՝ առանց երաշխավորելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի լիակատար և ամբողջական իրացումը։
Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա Ադրբեջանը շարունակում է իր թշնամական գործողությունները։ Թեև Ադրբեջանը խոսում է ճանապարհների և հաղորդակցության այլ ուղիների ապաշրջափակման մասին, բայց ձգտում է վերահսկողություն սահմանել Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող ավտոճանապարհների նկատմամբ՝ այդպիսով փորձելով Հայաստանն առնել աքցանների մեջ։
Առանձին անդրադարձ կատարվեց հայ ռազմագերիների խնդրին։ Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ձևակերպված պահանջին՝ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հյարյուրավոր հայ գերիների՝ նրանց օգտագործելով Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու համար։
Միացյալ Նահանգները ներկայացնող դաշնակցականներն իրենց մտահոգությունը հայտնեցին ԱՄՆ կառավարության կողմից 927 բանաձևի ժամանակավոր կասեցման վերաբերյալ, ինչը ԱՄՆ վարչակազմին Ադրբեջանի հակահայ իշխանություններին ռազմական օժանդակություն տրամադրելու հնարավորություն է տալիս։ Նրանք նաև նշեցին Թուրքիայի բացահայտ թշնամական և ապակառուցողական քաղաքականության մասին․ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու փոխարեն Թուրքիան խոսում է անընդունելի նախապայմանների լեզվով։
Սենատոր Ռիդը հյուրերին շնորհակալություն հայտնեց իրավիճակն ամբողջական ներակայացնելու համար։
Ծավալված անկաշկանդ և շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը համաձայնեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է օր առաջ վերսկսի իր լիարժեք գործունեությունը Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման և տարածաշրջանում ժողովրդավարական ու կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ