ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոնկրետ պաշտոնյաների համար պարտադիր չէ պատվաստվելը, նրանք արտոնյալ են 10/15/2021 23:59 | Վերլուծություններ
«Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը»՝ սույն հարցի ծագման հեղինակն էլ, պատասխանողն էլ՝ չզարմանաք՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է։ Մինչ խնդրո առարկա կապույտ արյուն ունեցող պաշտոնյաներին անդրադառնալը արդարադատության գերատեսչությունն իր պատասխանով շատ հստակ և բազմաբովանդակ ձևակերպում է, որ մահաբեր քովիդի դեմ պատվաստման առաջնահերթ կարևորությունը բոլորովին էլ հանրային առողջությունը չէ, պատվաստվելն ուղղված չէ վարակվելու դեպքում մարդու կյանքը երկարացնելուն և կամ՝ դիմացինին չվարակելուն, հարցը հաճախ հենց աշխատանքից ազատել-չազատելուն է վերաբերվում։ Տեսեք՝ շատ մարդիկ կան, որոնց չպատվաստվելը հղի է ամենամյա արձակուրդից, ստաժից զրկվելուց մինչև աշխատանքից ազատվելու վտանգով, բազմաթիվ այլ վտանգներով ևս, իսկ այ, պաշտոնյա-մարդիկ էլ կան՝ արտոնյալներ, որոնք ազատվում են պատվաստվելուց, և նրանց՝ այդ «որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը»։
Զավեշտ է, բայց սույն գերատեսչությունն ի պատասխան իր հարցադրման մեկ առ մեկ դեպքեր է թվարկում, պատճառներ նշում։ «Օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ: Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից:
Ստացվում է, որ վերջին շրջանի պատժամիջոցների միտք բանին ո՛չ թե ՀՀ քաղաքացու առողջությունն է, այլ իշխանության պահանջը չկատարողներին՝ պատժելը և հատկապես՝ պատժելը՝ գրպանին խփելով՝ շաբաթը մեկ վճարովի թեստեր պահանջելով, հիվանդանալիս՝ անվճար չբուժելով կամ մարդուն ուղղակի մահվան դատապարտելով։ Բայց՝ կարևորը մնում է աշխատանքից ազատելը։
Ընդ որում, շատ լավ հասկանում են մարդիկ, որ տարեցների, ռիսկի խմբում գտնվող անձանց մասին խոսք անգամ չկա, հիմնական թիրախը՝ աշխատող և վերարտադրող տարիքի մարդիկ են։
Հարց է ծագում , ՀՀ իշխանությունը բոլորովին չի մտածու՞մ ժողովրդի մասին, լավ, ընդդիմադիրների մասին որ չի մտածում, ծանր հիվանդներին է անգամ ազատությունից զրկում, ոչ համապատասխան պայմաններում պահում, հայտնի է, բա իրենց ընտրող-ժողովրդի մասին էլ չեն մտածու՞մ։ Բա ասում էին՝ մենք ժողովրդի մասնիկն ենք, ժողովուրդը մեզ պատվիրակել է, ժողովուրդն էլ օրինակ, իր վարչապետի մասին ասում էր՝ մեզնից մեկն է․․․
Աշխատանքից ազատելու սպառնալիքի իմաստը ո՞րն է՝ իբր չպատվաստվող աշխատողին մեկ ուրիշո՞վ փոխարինելը։ ԽԾԲ-ի շրջանակում գերատեսչություններն իրենց տգետներով լցնե՞լը։
Ի վերջո, արդարադատության նախարարության բարձր մակարդակով պարզաբանմամբ ժողովուրդը իմացավ, հասկացավ, ընկալեց իշխանության օղակներում իրենց առողջության մասին մտածող չկա, ամբողջ աժիոտաժը նրանց տուգանելու, տույժերի ենթարկելու, ազատելու, պատժելու համար է։
ՈՒ իրար հարցնում են ՀՀ մոլորված քաղաքացիները, լավ, եթե պաշտոնյաներից մեկի արդարացումը իր ընտրովի լինելն է, մյուսինը՝ հստակ ժամկետով նշանակվելը, սահմանադրությամբ կարգավորված լինելը, մեկ ուրիշը՝ վերադաս չունի և այլն, բա սրանցից մեկնումեկը չի մտածու՞մ, որ կարող է վարակը պաշտոն-բան չհարցնել ու կպնել իրենց։
Փաստորեն, ոչ, նրանց չի դիպչի վարակը, նրանք ուրիշ են, արտոնյալ են։
Բնականաբար, ՀՀ քաղաքացին այս ամենից հետևություն է անում՝ եթե սա, սա, սա պատճառաբանություններով, զանազան հղումներով ազատվում են պատվաստվելուց, բայց իրեն պարտադրում են, ուրեմն, ճիշտը չպատվաստվելն է։ Այլապես՝ նրանք նույնպես կպատվաստվեին։ Ընդ որում՝ առաջնահերթության կարգով։ Եվ ուրեմն, արդարադատության նախարարությունն իր այս ֆեյսբուքյան հրապարակմամբ շատ «հետաքրքիր» դեր խաղաց՝ մեծապես վնասելով ՀՀ-ում պատվաստման գործընթացին։
Ընդհանրապես, տպավորությունն այն է, որ Հայաստանում պատվաստվողների հիմնական մոտիվացիան երկրից դուրս գալն է, արտերկիր մեկնելը։ Այլապես ոչ էլ կպատվաստվեին։ Այս հրապարակումից հետո՝ առավել ևս․․․
Ահավասիկ՝ նրանցից մի քանիսի մեկնաբանությունը՝
*Դուք վա՞տ եք, պատվաստումն ի՞նչ կապ ունի ներկայացված խեղկատակության հետ, էդ ինչ որ պաշտոն ունեցողը ազգից լավն ա՞, որ չպատվաստվի, հանկարծ գրող չկպնի՞։ Կամ քիչ ա՞ ստանում որ թեստ չտա, թե՝ ի՞նչ։ Դուք անհիմն փաստարկ եք ներկայացնում, ավելի շատ մոլորեցնող, քան պարզաբանող։
*Փաստորեն,պատվաստումը ոչ թե վիրուսից պաշտպանելու համար է,այլ գործից չազատվելու՞․․․
*Վերը թվարկված կետերից' կարող ենք հետևություն անել,որ պատվաստվել պետք չէ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ