ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամերիկյան երազանքի «mister policeman»-ը՝ թավիշից՝ «չագուչ» կտրած Հայաստանում 10/14/2021 22:55 | Վերլուծություններ
Մինչ թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակման է անցնում համայն հայության դեմ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի դեմ, ընդ որում, բազմաթիվ ճակատներով, Հայաստանի ներքին կյանքում ուժգնանում են հակահումանիզմի, նաև՝ սադիզմի դրսևորումները։ Այս համատեքստում, բնականաբար, դոմինանտ է ներկա իշխանության վարած հակասահմանադրական քաղաքականությունը, քանի որ այն ի սկզբանե է հակասում մեր սահմանադրաիրավական բնութագրին, այն է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Այսօր Հայաստանը ո՛չ ինքնիշխան է, ո՛չ սոցիալական, ո՛չ իրավական, և ո՛չ էլ՝ ժողովրդավարական․․․
Բազմաթիվ լրատվամիջոցներում և սոցցանցերում այսօր քննարկվում է ոստիկանի կողմից մանկահասակ երեխաների առջև նրանց հոր հանդեպ բռնություն կիրառելը։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Քեսաբի 6 հասցեում։ Ոստիկանների անմարդկային վերաբերմունքի հետևանքով ամենափոքրին՝ 3 տարեկան, ցնցումների մեջ հիվանդանոց են տեղափոխել։ Սոցցանցերում կար տեղեկատվություն, թե՝ ինչ-որ ինքնակամ կառույցի թեմա է եղել։ Նաև՝ եղան մարդիկ, որ ասում էին՝ սպասենք, տեսնենք, ի՞նչ է եղել նախապատմությունը։ Ծիծաղելի է։
Ոչ մի նախապատմություն, ոչ մի թեմա չի կարող արդարացնել սույն ոստիկանի անմարդկային արարքը, այնպես որ իրավապահները ինչ մեղմացուցիչ որակում էլ փնտրեն, մեկ է՝ սարքովի ու շինծու է լինելու։
Ի վերջո, ա՞յս է փաշինյանական «նոր, բարեփոխված» ոստիկանության կերպարը։ Նրանցից քանի՞սը համապատասխան կրթություն ունի։ Սրա՞նց է, որ հասարակական կարգի պահապան են ասում այսօր։ Ամերիկյան երազանքի «mister policeman»- ի չստացված կապկումնե՞րն են սրանք, որոնք իբր՝ օրինակ պիտի լինեն երեխաների համար։ /Եվս մեկը՝ամերիկացիներից կապկած՝ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց արձանացած մեզ անծանոթ՝ հայ ֆեմինիստուհու կերպարն է, չստացված կերպար՝ «անվախ աղջկա»/։
Իսկ մտածե՞լ ենք արդյոք, թե որտեղի՞ց բուսնեցին այս կարգի ոստիկանները, չէ՞ որ 2018-ին ոստիկանները, ըստ ժողովրդի և նրա առաջնորդների՝ իրենց հետ էին, իրենց կողքին։ Բայց տեսեք թե՝ ի՞նչ տեղի ունեցավ՝ այսօր ոստիկանները իշխանություն դարձած թավշյա առաջնորդների կողքին են, թիկունքին, բայց՝ ժողովրդի դեմ։ Սա գիտակցու՞մ է ժողովուրդը։ Այսինքն, ոստիկանները ոչ թե հասարակությանն են պաշտպանում, այլ իրենց բարձր աշխատավարձ վճարողներին։
Այս համատեքստում գոնե հիշենք՝ իսկ ու՞ր են մարդու իրավունքներն ու երեխաների պաշտպանությունը որպես իրենց գործունեության նպատակ ունեցող հասարակական կազմակերպությունները։ Ինչ-որ նրանց ձայնը չի լսվում։ Փաստորեն, -նրանց մեծ մասը փողով ճղճղացողներ էին, իսկ հիմա ինտեգրվել են իշխանությանը և այլևս փող տվողը այլ պահանջներ է դնում։
Շարքային ոստիկանի համար օրինակը իշխանությունն է՝ իսկ իշխանությունն այսօր անհիմն, քաղաքական նախընտրության, հայացքների համար բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-պրոֆեսորին, որի առողջական վիճակը անհամատեղելի է որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու հետ, անազատության է դատապարտում։ Այն դեպքում, երբ պրոֆեսորը նաև ԱԺ պատգամավոր է, ասել է՝ անձեռնմխելի։ Կամ, սադիստական վարք ցուցաբերող ոստիկանի համար ի՞նչ պակաս օրինակ է Սյունիքի մարզի հերոս համայնքապետերի հանդեպ իշխանության վերին մակարդակով կիրառվող պատժամիջոցները։ Չէ՞ որ նա արդեն տեսել է, թե ի՞նչպես էին պատերազմի հերոս համայնքապետին քննչական կոմիտեում հրապարակային «բերանքսիվայր գետին տապալում»։
Վերջապես, բոլորիս աչքի առաջ է իշխանության՝ քովիդի դեմ պայքարի մոտիվացիան։ Այն ոչ միայն պատեհապաշտական է, հակասական, ոչ գրագետ ու անարդյունավետ, այլև անմարդկային է և տարբերակված մոտեցմամբ։ Այն ուղղակի հակասում է ՀՀ սահմանադրությանը, քանզի քովիդի դեմ պայքարի հրամանատարները սահմանադրորեն «սոցիալական» պետություն Հայաստանում առաջնորդվում են ոչ թե՝ օրենքով, ո՛չ թե մարդասիրությամբ, այլ՝ «պատվաստվածների թիվ տալու» պայման-պահանջով։ Այսինքն, քովիդի ահագնացող դեպքերը չէ, մահացությունների թիվը չէ, որ անհանգստացնում են հրամանատարներին, այլապես հանրային վայրերում, փակ տարածքներում այսօր բոլորովին այլ վիճակ կլիներ։ Այսինքն, մարդիկ հասկանում են, որ իշխանությանն անհանգստացնողը՝ իրենց առողջությունը չէ, այլ՝ պահանջվող թիվը, որ ոչ մի կերպ չի կարողանում ապահովել հանրային վստահություն չունեցող, հակահումանիստական իշխանությունը։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հ․Գ․ Երևանի քաղաքապետարանը արդարանում է, թե՝ օրենքի շրջանակում են գործել, ավտոպահեստամասերի համար է նախատեսված եղել տարածքը, բնակելիի շինարարություն է կատարվել, և այլն, և այլն։ Անհեթեթ է ձեր ամեն բառը։ Այսինքն, դուք այս կերպ արդարացնու՞մ եք ոստիկանական բռնության, ուժի, կիրառու՞մը։ Սադիզմը։ Հակահումանիստական այս գործողությունը։ Դուք հասկանու՞մ եք, թե ի՞նչը կամ ու՞մ եք արդարացնում։ Ավելի վաղ էլ նման վայրագություններ արել եք։ Երևի էլի հանձնարարական եք ստացել։ Ոստիկանների մասին՝ խոսք չկա, սրանք մարդ չեն, ենիչերի են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից