Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Հայ-ռուսական հարաբերությունների «նստվածքը». Փաշինյանի՝ մոսկովյան այցի թաքնված նրբերանգները. «Փաստ» 10/14/2021   10:23  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաճախ է խոսվել այն մասին, որ Փաշինյանի իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերություններում յուրահատուկ սառնություն և անվստահություն է նկատվում։ Թերևս հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ գործընկերության խաթարման արդյունքում է, որ Հայաստանը տարածաշրջանային զարգացումների արդյունքում վատթարագույն վիճակում է հայտնվել։

Ու պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ամենից մեծ ազդեցություն ունեցող երկիրն է, և հասկանալի է, որ տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող մյուս ուժերը չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի հետ։ Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել Ռուսաստանի հետ դաշնակցային ու ռազմավարական գործընկերության մասին, սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, այդ գործընկերությունն ավելի շատ միակողմանի բնույթ ունի։ Եթե ուշադրություն եք դարձրել, ապա Փաշինյանն ամեն տարի մի քանի անգամ մեկնում է Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու ու բանակցելու նպատակով (օրինակ՝ այս տարի արդեն 4-րդ հանդիպումը տեղի ունեցավ), սակայն ՌԴ նախագահը վերջին երեք տարվա ընթացքում այդպես էլ որևէ անգամ պաշտոնական այցով Հայաստան չայցելեց։

Չէ, մենք չենք մոռացել, որ Պուտինը 2019 թվականին Հայաստան այցելել է, սակայն դա պարզապես պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու անհրաժեշտությամբ։ Այդ ժամանակ Պուտինը Հայաստանում գտնվեց ընդամենը մի քանի ժամով, սակայն որպեսզի իր ձախողված քաղաքականությունն արդարացնի ու ցույց տա, որ հայ-ռուսական հարաբերությունները «փայլուն» են, Փաշինյանը հասցրեց այդ ժամերի ընթացքում երկու անգամ հանդիպել Պուտինի հետ։ Առավել ևս, որ մեկնելուց առաջ Պուտինը հանդիպել էր այդ օրերին անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին, ինչը պարզապես ցնցակաթվածի էր հասցրել Փաշինյանին:

Ինչևէ... Ինչպես ասում են, դիվանագիտության ասպարեզում ոչինչ պատահական չի լինում, և հանդիպումների մակարդակն ու ձևաչափը մեծ նշանակություն ունեն հարաբերությունների որակն ընդգծելու համար, իսկ առկա իրողությունը ևս մեկ անգամ փաստում է հայ-ռուսական հարաբերություններում առկա սառնության մասին։ Ընդ որում, իշխանություններին այնքան էլ չի մտահոգում այն հանգամանքը, որ հայ-ռուսական հարաբերություններն ամբողջովին ասիմետրիկ բնույթ են ստացել։ Այսինքն, Հայաստանը միշտ Ռուսաստանից օգնություն խնդրողի դերում է հանդես գալիս և իր ռուս գործընկերներին ոչինչ չունի առաջարկելու։

Բացի դրանից, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Հայաստանը, կարծես, դադարել է գոյություն ունենալ, քանի որ Հայաստանին վերաբերող հարցերով սկսել է Ռուսաստանը զբաղվել։ Թերևս դրանով է պայմանավորված, որ Ալիևը հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար Հայաստանի հետ խոսելու կարիքն անգամ չկա, կարելի է միանգամից ռուսական կողմի հետ բանակցել այդ հարցով։ Սակայն յուրաքանչյուր հարցում Ռուսաստանի աջակցությանն ապավինելը չի խանգարում, որպեսզի Փաշինյանն, օրինակ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով ձգտի ստանալ վրացական կողմի միջնորդությունը, ու Վրաստանի վարչապետին էլ խնդրի, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու իր առաջարկը փոխանցի Էրդողանին։ Իհարկե, հայ-վրացական հարաբերությունները միշտ էլ պետք է զարգացնել, բայց խնդիրն այն է, որ նման քայլերով Փաշինյանն ուղղակի կարող է գրգռել ռուսական կողմին՝ մանավանդ, որ Լավրովը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են միջնորդել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում։

Հայկական կողմի անխոհեմ արտաքին քաղաքականության արդյունքում է, որ ՌԴ նախագահը Ալիևի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնում վերջինիս փոխզիջումային լուծումներ դտնելու հարցում, իսկ հունիսի 20-ի ընտրություններից անմիջապես հետո արդեն Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծում է, որ Փաշինյանի՝ ընտրություններին ստացած վստահությունից հետո սպասվում են ծանր, դժվար հարցեր և լուծումներ: Եվ հոկտեմբերի 12-ին Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն արդեն պատրաստակամություն էր հայտնում «ճշգրտել ժամերը», խոսել բոլոր հարցերի շուրջ, որոնք իրենք մանրամասն քննարկել են վերջին ժամանակների ընթացքում, և որոնք իրենց որոշումների կարիքն ունեն։ Բնականաբար, հասկանալի է, որ Պուտինը խոսում է Հայաստանի համար ծանր, դժվար հարցերի մասին, որոնց շուրջ Փաշինյանը բանակցել է։

Թերևս այդ հանգամանքով է պայմանավորված, որ արդեն «կուլիսներում» տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանին վերաբերող ինչ-որ փաստաթուղթ կամ փաստաթղթեր են պատրաստվում։ Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Փաշինյանը, որպես պարտության խորհրդանիշ, ուղղակի ընդունակ չէ մինչև վերջ պնդելու հայկական կողմի դիրքորոշումը։ Նա հակված է օր առաջ, թեկուզ նոր կապիտուլ յացիայի գնով հռչակել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նոր «խաղաղության ժամանակաշրջանի» հաստատման մասին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 14․10.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:20 13/10/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը
18:49 12/10/2021  |  ԼՐԱՀՈՍՊուտինն առաջարկել է Փաշինյանին՝ ԱՊՀ գագաթաժողովից առաջ ստուգել ժամացույցները
15:05 12/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն
14:55 12/10/2021  |  ԼՐԱՀՈՍՊուտին-Փաշինյան բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց ու աշխատանքային ճաշ. Պեսկով
12:59 07/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
18:41 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱռաջիկայում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում
14:48 24/09/2021  |  ԼՐԱՀՈՍՎլադիմիր Պուտինը ինձ խնդրեց չնվաստացնել Փաշինյանին․ Ալիևը՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման մանրամասներ է ներկայացրել
16:52 20/09/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
08:48 28/08/2021  |  ՔաղաքականՊուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
09:33 29/07/2021  |  ՄամուլԲանակցությունները գաղտնի են, ինչպես ամեն ինչ. «Ժողովուրդ»

Արխիվ

[]