ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերականգնվել է Արարատի մարզի մի քանի համայնքներին հողամասերի վարձակալության հետ կապված չարաշահումներով պատճառված 8մլն դրամի վնաս և խախտված իրավունքները 10/14/2021 16:43 | ԼՐԱՀՈՍ
Արարատի մարզի բնակավայրերում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման ոլորտում կոռուպցիոն բնույթի հնարավոր խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով 2020թ. ընթացքում մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Վեդիի քննչական բաժնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Քրեական գործերը վերաբերել են Արարատի մարզի Ուրցաձոր, Ուրցալանջ, Դաշտաքար, Արարատ համայնքներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները համայնքների նախկին ղեկավարների կողմից ենթադրաբար անձնական շահադիտական դրդումներով իրենց փոկապակցված կամ մերձավոր անձանց վարձակալության հանձնելու, այնուհետև կարճ ժամանակում բջջային կապի ծածկույթ ապահովելու նպատակով վերջիններիս կողմից հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին դրանք անհամեմատ բարձր վարձավճարով ենթավարձակալության հանձնելուն, ինչի արդյունքում իրենց ընտանիքների համար առերևույթ ապահովել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են այդ չափով բյուջետային մուտքեր ունենալու և դրանք համայնքի կարիքների համար օգտագործելու հնարավորությունից։
Նախաքննության ընթացքում մարզի Ուրցաձոր համայնքի վերաբերյալ քրեական գործը՝ համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որով ընդհանուր կարգով իրականացվում է դատական քննություն:
Մյուս երեք քրեական գործերի վարույթը կարճվել է, երկուսի դեպքում՝ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով, մեկի դեպքում՝ հանցակազմի բացակայության՝ արդարացնող հիմքով:
Քննությունների արդյունքում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ, տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամը։
Դրանցից մեկ գործի պարագայում, որով պատճառված նախնական 3.6մլն ՀՀ դրամի չափով համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 միլիոն ՀՀ դրամը, Արարատի մարզի դատախազության կողմից համայնքի ներկայիս ղեկավարին ներկայացվել է քաղաքացիական հայց հարուցելու անհրաժեշտության մասին նախազգուշացում։ Դրա հիման վրա համայնքի կողմից բռնագանձման պահանջով հայց է հարուցվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որն ամբողջությամբ բավարարվել է։
Համայնքներից 3–ի պարագայում լուծվել են ապօրինի գործարքների միջոցով կնքված վարձակալության, և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 3 պայմանագիր, որից հետո բոլոր նշված դեպքերում համայնքների և նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Մեկ դեպքում պայմանագիրը լուծելու համար համայնքը դիմել է դատարան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը