ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով 10/13/2021 22:16 | ԼՐԱՀՈՍ
Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով (դիմումի կարևոր մանրամասներ),- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որը ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի է խճճում հոդվածը:
Այս հոդվածը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով:
Միանգամից հատուկ նշում եմ, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում և վերջ:
Բայց սա չի նշանակում, թե պետությունն այս զգայուն ոլորտի կարգավորմանն ուղղված համակարգված, ծրագրված պետական քաղաքականություն վարելու փոխարեն պետք է միագամից սկսի գործել Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածներով ու դրանով ավելի բարդացնի վիճակը: Ցանկացած միջոց պետք է պիտանի լինի անհրաժեշտ ու պիտանի լինի՝ հասնելու համար այն իրավաչափ նպատակին, որը պետությունն իր առջև դրել է:
Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների ու գնալով դրանք խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու:
Նախ, անթույլատրելի էր այս նախագծի ընդունումն ԱԺ-ի արտահերթ նստաշրջանում՝ առանց լայն հանրային ու մասնագիտական իմաստավորված (meaningful) քննարկումների, այն էլ «կիսատ ժառանգություն 8-րդ գումարման խորհրդարանին չթողնելու» ձևական պատճառաբանությամբ: ԱԺ-ի քննարկումները միայն ավելի են խորացրել անորոշությունները:
Սկզբունքային առումով անընդունելի և դատապարտելի էր Քրեական օրենսգրքի այս հոդվածի նախագծային փուլում Կառավարության մոտեցումը: Օրինակ՝ անորոշությունների հետ կապված մի շարք պատգամավորների մտահոգություններ փարատելու փոխարեն Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշում է, թե պետք է հույսը դնել պրակտիայի վրա: Կամ պարզ չէ՝ ԱԺ-ում այդ ինչ վստահությամբ է պնդում արվում, թե ՀՀ դատախազությունը, քննչական մարմինները, փաստաբանները և յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերակել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը։
Ակնհայտ է, որ չկան այս թվացյալ շեմը տարբերելու չափանիշները ոչ միայն քաղաքացիների, այլ հենց դատախազության, քննիչների ու փաստաբանների կամ ցանկացած այլ մեկի համար։ Այն, որ նման չափանիշներ չկան, հաստատում են ԱԺ-ում նախագծի քննարկումները։ Իսկ այն, որ նախագիծը պատգամավորական նախաձեռնություն էր, որևէ կերպ չէր նշանակում, թե Կառավարությունը պետք է ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեր, որ հույսը դնում են պրակտիկայի վրա ու ավելորդ շտապողականության փոխարեն չկատարեր իր պարտավորությունը մշակելու ուղեցույցներ, իրականացնելու վերապատրաստումներ և այլն:
Այսինքն՝ թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրն անտեսել են, որ մինչ դատական պրակտիկա ձևավորվի, շատ արագ խնդիրներ են առաջ կոնկրետ մարդկանց ու հենց գործ քննող մարմինների համար, որոնք կարող են ձևախեղել ողջ պրակտիկան: Հանցակազմի ձևակերպումներն էլ այնպիսն են, որ հանցագործության շեմը էապես նվազեցվել է, քանի որ այն չի պարունակում հանցագործության որևէ հատկանիշ կամ հիմք, որով նման արարքը պետք է դրսևորվի։
Այս մոտեցումներով և պրակտիկայի հույսով շարժվել չի կարելի: Պետք է հիշել, որ խոսքը վերաբերում է իրական կյանքում իրական մարդկանց իրավունքներին։
Չի կարելի, շարժվել այն կանխավարկածով, որ մի քանի հոգի էլ թող ենթարկվի ազատությունից զրկման կամ քրեաիրավական այլ միջամտությունների, ինչ է, թե օրենք մշակելիս և ընդունելիս ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինը պրակտիկ կիրառության կոնկրետություն, նպատակների հստակություն, անգամ քննարկումների որոշակիություն չեն ապահովել։
Հոդվածը հատկապես խնդրահարույց է դարձնում ծանր վիրավորանքի համար խիստ պատասխանատվություն սահմանող մասը, որը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ:
Այդպիսին, մասնավորապես, համարվում է անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
Բայց այս ձևակերպումները սկզբունքային հարցեր են առաջ բերում:
Օրինակ՝ արդյոք հրապարակախոսական գործունեություն են սոցիալական ցանցերում հատկապես վերջին շրջանում հանրության շրջանում լայն տարածում ունեցող տեսաուղերձները (օրինակ` facebook live), տարբեր հանրային քննարկումները և նման այլ քաղաքացիական կամ ընդհանրապես հանրային ակտիվությունը։
Կամ ի՞նչ է քաղաքական գործունեությունը: Արդյոք որևէ կուսակցության անդամ լինելը կամ ինչ-որ կուսակցության որևէ կերպ հարելը կամ, ասենք, 1-2 քաղաքական ակցիայի մասնակցելը քաղաքական գործունեություն է։ Եթե այո, ապա ստացվում է, որ կուսակցության անդամ դառնալն ինքնին քաղաքացիներից պաշտպանություն է այն էլ քրեաիրավական գործիքներով ու ծանրացնող (որակյալ) հանցակազմով։ Սա էլ հակասելու է ժողովրդավարության հիմքերին։
Ի՞նչ է հասարակական գործունեությունը։ Բացարձակ անպատասխան հարց է․ ո՞վ է հասարակական գործունեություն իրականացնում՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ մարդիկ իրենց իսկ նախաձեռնությամբ իրենց հենց համարում են հասարակական գործիչ։
Ստացվելու է, եթե մարդն ուզում է քրեաիրավական պաշտպանություն ու այն էլ ծանրացնող հանգամանքներով հոդվածով, ապա պետք է դառնա, օրինակ, կուսակցության անդամ կամ ինքն իրեն հռչակի հրապարակախոս կամ հասարակական գործիչ:
Քանի որ 137.1-րդ հոդվածի 1-ին մասից բացի, մնացած մասերը հանրային հետապնդման գործեր են, ապա ստացվում է, որ Քրեական օրենսգրքի այս հոդվածով պատժելի արարքների դեմ պայքարի նպատակով Ոստիկանությունը պետք է տոտալ ուսումնասիրի սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Youtube և այլն) բոլոր տեսակի լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները, հրապարակումները, դրանց հազարավոր մեկնաբանությունները:
Այս ամեն ինչին պետք է ավելացնել կեղծ օգտատերերի ու նրանց մեկնաբանությունների հազարավոր քանակները, դրանք իրական օգտատերերից տարբերակելը: Պետք է հաշվի առնել նաև արտերկրից, օրինակ, սփյուռքից գրառումները:
Հակառակ պարագայում՝ չի ապահովվի օրենքի լիարժեք կիրառություն ու հետևաբար՝ իրավունքի գերակայություն, չի ապահովվի հանցավորության դեմ արդյունավետ պայքար: Կիմաստազրկվի օրենսդրական նախաձեռնությունն ինքնին և հայհոյանքն ու ատելությունը կշարունակեն մնալ մեր հանրային տիրույթում:
Բայց այս ամենը հարցեր են առաջ բերում, թե, օրինակ, այս ամենի համար ինչ կարողություններ ունեն իրավապահ մարմինները, դատարանները:
Ասենք, ի՞նչ անի Ոստիկանությունը կամ քրեական հետապնդման մարմինը, եթե քաղաքացին կոնկրետ անձի հայհոյանք կամ վիրավորանք է գրում օտար լեզվով (ասենք, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն կամ լեհերեն):
Ինչպե՞ս է, օրինակ, Ոստիկանությունն կամ որևէ այլ մարմին այս ամենը ենթարկելու ուսումնասիրության ու ամենակարևորը՝ արդյոք Ոստիկանությունը կամ այդ մարմինն ունի այս ամենի մասնագիտական կարողությունները, արդյոք նրանք ունեն այլ լեզուներով հայհոյանքների ու վիրավորանքների մեկնաբանությունների կանոններ: Քիչ չեն դեպքերը, երբ օտար լեզվով վիրավորանքը այսպիսին չէ հայերենում ու հակառակը, տարբեր է համատեքստը և այլն:
Ստացվում է՝ եթե, ասենք, Ոստիկանությունը լիարժեք չարձագանքի ողջ նշվածին, ապա գործ ենք ունենալու Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի ոչ բոլորի նկատմամբ կիրառության, հետևաբար՝ հատվածական, խտրական մոտեցմամբ կիրառության հետ:
Պետությունն ինքն է մտել այդ ծանր բեռի տակ ու մարդկանց մի մասին չի կարողանալու բացատրել, թե ինչու է միջամտություններ իրականացնում հենց իրենց իրավունքների նկատմամբ ու հայհոյանք, ծանր վիրավորանք հրապարակային գրող մյուս մարդկանց նկատմամբ՝ ոչ: Եվ դա կոնկրետ գործերով հնարավոր էլ չի լինի արդարացնել պետության ռեսուրսների բացակայությամբ:
Հետևաբար, պետությունն ինքն իրեն, իր իրավապահ ու դատական համակարգերը դարձնում է սեփական անորոշ քայլերի զոհը և տանում է պարտադրված խտրականության:
Պետք է հիշել, որ քրեական արդարադատության ոլորտն ամենից ռիսկայինն է։ Այստեղ են ձերբակալումը, կալանքը, բնակարանի խուզարկությունը, օպերատիվ-հետախուզական միջոցառումները և այլն։
Դիմումում պրակտիկ կոնկրետ օրինակներով ցույց է տրված հոդվածի բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա:
Ընդ որում, Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի կարճատև կիրառությունն արդեն ցույց է տվել, որ այն տրամաբանությամբ, որ կոչված է պաշտպանելու պաշտոնյաների քաղաքացիներից: Նույնիսկ պրակտիայում սկսվել է հենց այդպես էլ ընկալվել:
Այս դիմումով միջնորդել եմ նաև կասեցնել Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ