ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճը՝ առարկելով դատավոր Դանիբեկյանի գործողությունների դեմ 10/12/2021 15:44 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճը՝ ի նշան դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ բողոքի։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, որն այս գործով բոլորովին վերջերս է ներգրավվել որպես պաշտպան, արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է գործի նյութերին ծանոթանալու անհրաժեշտության մասին։ Խնդիրն այն է, որ դատարանը դեռևս ամբողջությամբ չի տրամադրել քրեական գործի ողջ նյութերի պատճենները, ինչի մասին կողմը խնդրել էր դեռևս նախորդ նիստերին։ Ընդ որում՝ դատարանը որոշել էր, որ պետք է տրամադրի 46 հատորից բաղկացած նյութեր, սակայն կողմին տրամադրվել է ընդամենը մի քանի էջ, չի տրամադրվել նաև բազմաթիվ միջնորդություններ, դրանց վերաբերյալ որոշումներ, որոնք կարող են վերաբերելի լինել։
«Դատարանի պարտականությունն է պատճենները տրամադրելը, ինչը մենք խնդրել ենք։ Ես չեմ պատկերացնում՝ պատճենահանում չի իրականացվե՞լ ֆինանսական միջոցներով պայմանավորված, սկանավորելու հնարավորություն չունե՞ք։ Չեմ պատկերացնում, պետք է ասեք, որ իմանանք, թե մեր երկրին աջակցենք, որ կարողանանք մեր պաշտպանությունն իրականացնել։ Արդյո՞ք դա ֆինանսական միջոցներով է պայմանավորված, թե ոչ, եթե ոչ, ապա ոչ մի տրամաբանություն չկա, որ դատարանը պետք է որոշի՝ 46 հատորից որքանն է ինձ համար կարևոր»,- նշեց Սահակյանը՝ նկատելով, որ դատարանը և դատարանի աշխատակազմն իրավունք չունի փաստաբանի փոխարեն որոշելու, թե ինչն է կարևոր պաշտպանության կողմի համար, ինչը՝ ոչ։
Պաշտպանը հայտնեց նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին, սակայն արձանագրեց, որ այս պահին զրկված են նույնիսկ այդ միջնորդությունը ներկայացնելու հնարավորությունից, քանի որ դատարանը չի տրամադրել ամբողջ նյութերը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, թե նյութերի տրամադրման հետ կապված անհրաժեշտ պարզաբանումներ արդեն արվել են նախկինում, չի անդրադառնում այդ հարցին, իսկ ինչ վերաբերում է դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունների որոշումներին, դատավորը հորդորեց ծանոթանալ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է մեղադրական եզրակացության հրապարակմանը, սակայն պաշտպան Լուսինե Սահակյանն արձագանքեց՝ նշելով, որ եզրակացությունը չի կարող հրապարակվել, որովհետև Արմեն Գևորգյանը նիստերի դահլիճում մնում է առանց պաշտպան, ինքը լքում է նիստերի դահլիճը։ Սահակյանը նշեց, որ այն պահից հետո, երբ իրեն կտրամադրեն քրեական գործի բոլոր նյութերը, ինքը կծանոթանա դրանց և հնարավորություն կունենա դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու, կներկայանա նիստին։ Իսկ ինչ վերաբերում է ինքնաբացարկի վերաբերյալ որոշումներին «Դատալեքս»-ով ծանոթանալու մասին դատավորի պնդմանը, փաստաբանն արձանագրեց, որ դատավորը՝ որպես իրավաբան պետք է իմանա, որ փաստաբանը պետք է ծանոթանա միջնորդությանը, դրանց հիմնավորումներին։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե ակնհայտ է՝ ինչ նպատակ է հետապնդում պաշտպանական կողմի այս վարքագիծը։ Ըստ դատախազի՝ դա պաշտպանական իրավունքի չարաշահման դասական դրսևորում է և փաստաբանը չարամտորեն չի կատարում իր պարտականությունները։ Դատախազը միջնորդեց սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ։
Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց դատական սանկցիա կիրառել փաստաբան Սահակյանի նկատմամբ՝ նկատողության տեսքով։ Պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստը չէր կարող շարունակվել, հետևաբար այն հետաձգվեց՝ մինչև հոկտեմբերի 19-ը՝ ժամը 13.00-ն։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ