ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանությունների մի շարք զիջումներին ընդդիմանում են Ռուսաստանն ու Իրանը.քաղաքագետ 10/12/2021 20:03 | Քաղաքական
Մեր տարածաշրջանում տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փոփոխություն, որը կախված է տարածաշրջանում երկրների ուժային հարաբերակցություններից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ շեշտելով, որ մեր տարածաշրջանում այդ ուժային հարաբերակցության բալանսավորող գործոնը եղել է Ղարաբաղյան հակամարտության նախկին ստատուս քվոն, սակայն 2018թ-ին տեղի ունեցած գործընթացների արդյունքում այդ ստատուս քվոն փոխվեց, իսկ հիմա էլ ռեգիոնի ուժային կենտրոններն իրենց շահերին համապատասխան փորձում են իրենց ազդեցության և անվտանգության գոտիներն ընդլայնել:
«Ռուսաստանը իրողությունների համապատասխան նոր քաղաքականություն է որդեգրում, Իրանը փորձում է իր համար սպառնալիք ընկալվող երկրների հետ կապված խնդրահարույց հարցերին լուծումներ տալ, Թուրքիան ավելացնում է իր ազդեցության մասշտաբը, Ադրբեջանը փորձում է Արցախյան խնդրի լուծումը վերջնական հանգրվանի հասցնել և դրանով նոր որակի դերակատարում ունենալ ռեգիոնում, իսկ Հայաստանն ընդամենը փորձում է գոյատևել՝ փորձելով չկորցնել պետականությունը և ապահովել սեփական ֆիզիկական անվտանգությունը՝երկրորդ, երրորդ երկրների ներգրավվածության միջոցով »,-ասաց Ալեն Ղևոնդյանը:
Զրուցակցի արձանագրմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են սեփական պետության սահմանների և անվտանգության ապահովումից՝ դրանք բարդելով գործընկեր երկրների ուսերին, և սա այն դեպքում, երբ հարևան բոլոր երկրները նոր զինտեխնիկա են գնում և սպառնալի հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի հասցեին:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի շահերն այս պահին համընկնում են Ռուսաստանի և Իրանի հետ՝ համաթուրքականությանը հակադարձելու, ինչպես նաև Սյունիքով միջանցքի տեսանկյունից:
Ալեն Ղևանդյանը միևնույն ժամանակ նկատեց, որ Սյունիքով միջանցքի կարևորությունը Ռուսաստանի և Իրանի դեպքում տարբեր են: Նրա խոսքով՝ Իրանի համար դա ավելի սուր խնդիր է, քանի որ կտրվում է աշխարհագրական կապուղին Հայաստանի հետ.
«Եթե Ռուսաստանը ներգրավվածություն ունի հնարավոր միջանցքի և կոմունիկացիաների մանդատի հարցում, ապա Իրանը դա չի ունենա եւ դուրս կմնա պրոցեսից: Եթե օրինակ Հայաստանը որոշի, որ ինքը կողմ է այդ միջանցքին, ապա մեծ հաշվով քննարկումը լինելու է այն, որ դրա վերահսկելիությունը և մանդատը տալու են Ռուսաստանին, իսկ Իրանին որևէ բան չեն փոխանցելու»,-ասաց զրուցակիցը և շեշտեց, որ այստեղ ամենամեծ խնդիրը հայկական կողմի դիրքորոշման մեջ է։ Ըստ քաղաքագետի, կան իրավիճակներ, որ Հայաստանը պատրաստ է գնալ զիջումների ի հաշիվ իր շահերի, իսկ դա անընդունելի է Ռուսաստանի և Իրանի համար:
«Իրանը բացահայտ ասաց, որ եթե անգամ Հայաստանի ղեկավարությունը չցանկանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, ապա մենք ինքներս դա կանենք: Սա միջազգային հարաբերությունների պատմության մեջ նմանը չունեցող հայտարարություն է, կոպիտ ասած, Իրանն ուզում է ասել, եթե դուք արդեն պայմանավորվել եք, որ հանձնելու ենք այդ միջանցքը, մենք չենք թողնի, կգանք և կպահենք»։
Վերջերս քննարկվում է նաև տարածաշրջանում «3+3» բանակցային նոր ձևաչափ ստեղծելու գաղափարը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ձևաչափը դեռևս այն ժամանակ եղել է Թուրքիայի գաղափարը՝ արդյո՞ք այն բխում է Հայաստանի շահերից և դիվանագիտական նման միջոցներով ի՞նչ կարող է Հայաստանը շահել նման ձևաչափով քննարկումներից, քաղաքագետն արձանագրեց, որ Հայաստանի սուբյեկտայնությունն այնքան է իջել, որ դժվար է ասել՝ թե «3+3» կամ մեկ այլ ֆորմատում ի՞նչ շահերի կրող է լինել այն.
«Ցավոք, որպես պետություն՝ Հայաստանի դերակատարումը հայտնի քաղաքական թիմի կատարած գործողությունների արդյունքում հասել է նվազագույնի ,մենք միջազգային իրավունքի սուբյեկտից դարձել են միջազգային իրավունքի օբյեկտ, դա աղետաբեր է Հայաստանի գոյության հեռանկարի համար»,-ասաց Ղևոնդյանը:
Իսկ թե արդյո՞ք հայկական կողմի իշխանություններին կհաջողվի ղարաբաղյան հարցի բանակցություններում ձևաչափային փոփոխություններ թույլ չտալ և այն պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում, Ալեն Ղևոնդյանը պատասխանեց.
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց տվեց իր անարդյունավետությունը:Նրանց գործը ֆորմալ հայտարարություններից այն կողմ չի գնում: ԵԱՀԿ ֆորմատն ավելի լայն ֆորմատ է և ավելի լայն հնարավորությունն է տալիս մանևրելու, դա հասկանում է նաև Հայաստանի գործող քաղաքական խմբակը , դրա համար էլ իրենց պատկերացրած քաղաքականության շրջանակներում ցանկանում են այդ ֆորմատում ինքնադրսևորվել, իսկ «3+3» ֆորմատը ավելի պրակտիկ ֆորմատ է: Այն հիմնական խաղացող պետությունները, որոնք ռեգիոնում քաղաքական կլիմա են ստեղծում, որոշակի ֆորմատ են ձևավորում, որտեղ էլ որոշելու են ռեգիոնի, պետությունների ապագան և նրանց արտաքին քաղաքականությունը այդ պետությունների մասով:ԵԱՀԿ ֆորմատն ավելի ծանր, լայն խուսանավումների ֆորմատ է, իսկ «3+3» -ի առաջարկը ավելի նեղ, առարկայական քննարկումների շրջանակ է:
Թե՛ առաջին ֆորմատը, թե երկրորդն ունեն հստակ ֆիքսված հնարավորություններ և ռիսկեր, կապված պետության ներուժից և նրա ղեկավարի ունակություններից՝ պետությունները կարող են երկուսից էլ շահեր քաղել, իսկ Հայաստանի շահելու առաջին նախապայմանն այն է, որ Հայաստանն ունենա այնպիսի ադեկվատ, խելամիտ, ոչ պոպուլիստ ղեկավար, որն իր առջև կդնի պետության անվտանգության և ազգային շահերից բխող նպատակներ և առաջնահերթություններ և դրանք կիրականացնի, չլինի դավաճան, չփորձի դերեր խաղալ, որպեսզի սպասարկի երկրորդ, երրորդ երկրների ազգային շահերը»,-ասաց Ալեն Ղևոնդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ