Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Եռամյա սին «փուչիկներ» ու ոչինչ ավել. «Փաստ» 10/12/2021   10:33  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմից մեկ տարի անց էլ գործող իշխանություններն իրենց կապիտուլ յացիան արդարացնելու նպատակով այնպիսի թեզեր են շրջանառության մեջ դնում, թե Ադրբեջանը ահռելի տնտեսական ռեսուրսներ, մասնավորապես նավթադոլարներ է ներդրել իր ռազմական ոլորտի զարգացման ուղղությամբ։ Ըստ այդմ, նավթի ու գազի վաճառքից ստացված լրացուցիչ միջոցների հաշվին Բաքվին հաջողվել է մեծ քանակությամբ գերարդիական զենքեր ներմուծել արտերկրից, իսկ Հայաստանը ո՛չ նավթ ունի, ո՛չ էլ գազ, որ նման շքեղություն իրեն թույլ տար։

Սա արտաքուստ անվիճարկելի թեզ է: Սակայն իրականում այս թեզն ընդամենը պատասխանատվությունից խուսափելու հասարակ փորձ է, քանի որ մեր ունեցած ռեսուրսների խելամիտ կառավարման արդյունքում թեկուզ երեք տարվա ընթացքում հնարավոր էր տնտեսական շատ լուրջ հաջողությունների հասնել, իսկ ստացված տնտեսական միջոցների մի զգալի մասն էլ կարելի էր ուղղել ռազմական ոլորտի զարգացման ուղղությամբ։ Պարզ էր, որ Ադրբեջանը ոչ թե ձևի համար է գնում նորագույն ռազմական տեխնիկա, այլ կոնկրետ ռազմական խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում։

Չէ՞ որ Ալիևը ադրբեջանական հասարակությանը պետք է ցույց տար, որ չի փոշիացրել պետական միջոցները և այն ծառայեցրել է կոնկրետ խնդիրների լուծմանը։ Եվ այս հանգամանքը քաջ գիտակցելով՝ Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական աշխատանքի միջոցով բանակին և հասարակությանը պատրաստեին մոտալուտ պատերազմին։ Սակայն իրական քայլերի փոխարեն փողոցից իշխանության վերին էշելոններում հայտնված մարդիկ ի սկզբանե թերագնահատեցին ռազմական էսկալացիայի ու պատերազմի հնարավոր վտանգը։

Փաշինյանն ու իր թիմակիցները գրեթե ամեն օր մարդկանց զբաղեցնում էին պոպուլիզմով, դատարկ սելֆիներով, ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, «թալանվածը հետ բերելու» և այլ կեղծ խոստումներով ու փոփոխությունների իմիտացիայով։ Հանրությանը պատերազմի վերահաս պայթյունին դիմագրավելու նպատակով նախապատրաստական լուրջ ձեռնարկումների փոխարեն Փաշինյանը մարդկանց հավաքում էր իր ցույցերին, հոխորտում ընդդիմության հասցեին ու «հպարտ քաղաքացիների» գլուխների տակ փափուկ բարձ դնում, թե իբր իրենց կատարած «հեղափոխության» արդյունքում պետությունն աննախադեպ առաջընթաց է արձանագրելու։

Իշխանությունները մի կողմից՝ հայտարարում էին ահռելի ներդրումների մասին, թե իբր ներդրողները հերթ են կանգնել, որ Հայաստանի տնտեսության մեջ կարողանան գումարներ ներարկել, իսկ մյուս կողմից էլ՝ այնպիսի քայլեր ձեռնարկում, որոնցով ուղղակի խաթարում էին (ու խաթարում են) Հայաստանի ներդրումային միջավայրը։ Իշխող ուժի կողմից առաջ քաշված օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես գուքահարկի ավելացման ու բանկային գաղտնիքի մասին, ուղղակի վանում են ներդրողներին։ Բացի դրանից, տեսնելով իշխանությունների կողմից որոշ տնտեսվարողների անհարկի հետապնդումները և քաղաքական նպատակներով պայմանավորված ճնշումները՝ դժվար թե արտերկրից որևէ գործարար հետաքրքրություն ցուցաբերեր Հայաստանի տնտեսության նկատմամբ։

Իսկ ընդհանրապես, Փաշինյանի օրոք տնտեսական առումով որևէ նախաձեռնողականություն չի նկատվել, տնտեսությունն ուղղակի զարգացել է միայն անցյալից եկող իներցիայով։ Այսպիսի պայմանների հետևանք էր նաև այն, որ երկրի վարչապետը ստիպված էր կրկին կատարել որոշ ձեռնարկությունների ու գործարանների բացումը, որոնք արդեն իսկ բացված էին։ Եթե ունենայինք տնտեսական լուրջ առաջընթաց, ու ներդրումները հոսեին դեպի Հայաստան, ապա դա կնշանակեր նաև հսկայածավալ ֆինանսական հոսքեր դեպի պետբյուջե, որի մի զգալի մասն էլ կարելի էր ծառայեցնել ռազմական նպատակներով։ Իշխանությունների կողմից անընդհատ տարփողվել է նաև այն թեման, թե իրենք կայացած ռազմարդյունաբերական համալիր են ստեղծելու, որի հիմնական ներուժը ուղղված է լինելու հայկական արտադրանքի արտահանմանը։

Բայց, ի վերջո, պարզվեց, որ իշխանությունների գովերգած ռազմարդյունաբերական համալիրն ընդամենը հերթական փուչիկն է։ Նախ՝ բավարար միջոցներ չուղղվեցին հայկական արտադրության զինատեսակներ ստեղծելու ուղղությամբ, քանի որ դրա համար առաջին հերթին պետք էր ոլորտում կայացած տարբեր գիտնականների ու մասնագետների համախմբում ու նրանց ներուժի օգտագործում։ Գոնե կարելի էր ստեղծել ռազմական ոլորտի պրոֆեսիոնալներից, այդ թվում՝ նաև սփյուռքի ներկայացուցիչներից կազմված մի խումբ, որը կարող էր խորհուրդներ տալ ու ծրագրեր առաջ քաշել, թե ինչ ռազմավարության միջոցով է հնարավոր բանակը համապատասխանեցնել ժամանակակից պատերազմի պահանջներին, կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ մոբիլիզացիա ապահովելու համար ինչ ձեռնարկումներ են անհրաժեշտ, որպեսզի պատերազմի ժամանակ անկազմակերպ իրավիճակ չունենայինք։

Սակայն իշխանություններն ինչպե՞ս կարող էին լսել ոլորտի գիտակներին, երբ բանակի սպաներին ու գեներալներին թիրախավորելով՝ նրանցից միայն թալանչիների կերպար էին ստեղծել։ Իսկ բանակում «ելակով» զինվորներին կերակրելու ու դրա շուրջ քարոզչական փիառ կազմակերպելու համար մասնագիտական հմտություններ անհրաժեշտ չէին։ Կարճ ասած՝ իշխանություններն այսքան ժամանակ Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքներին դիմագրավելու տեսանկյունից ոչինչ չեն ձեռնարկել, բայց դրա հետ մեկտեղ վայելել են իրենց պաշտոններն ու պարգևավճարները, որի արդյունքում է նաև, որ պարտվել ենք ու խայտառակվել ողջ աշխարհի առաջ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 12.10.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:07 11/10/2021  |  ՄեկնաբանությունԱյս պայմաններում կառավարությունն արտակարգ դրություն չի հայտարարում, քանի որ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին հայտարարված են ՏԻՄ ընտրություններ․ Ղազարյան
20:40 11/10/2021  |  ՔաղաքականԻրանը հասկացնում է՝ Ադրբեջանցիները պետք է մոռանան Մեղրիով միջանցքի մասին, ինչի մասին երազում են
16:06 11/10/2021  |  ԼՐԱՀՈՍՑանկացած որոշում՝ հօգուտ Դավիթ Տոնոյանի, պետք է մեկնաբանվի որպես գործարքի արդյունք. Մելիքյան
13:24 11/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄարո Մարգարյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղար
13:13 11/10/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմենկնի ՌԴ
20:27 10/10/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունը. Ղարիբաշվիլի
18:43 10/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀոկտեմբերի 12-ին Հայաստան է ժամանելու Հնդկաստանի ԱԳ նախարարը, իսկ Փաշինյանը Մոսկվայում է լինելու
15:39 10/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին կհանդիպեն
18:49 09/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ.Քննարկվել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները
16:16 09/10/2021  |  ԼՐԱՀՈՍՉպատվաստվողները իշխանությանը չեն վստահում. ու՞ ր է կորել նրա ընտրազանգվածը

Արխիվ

[]