ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանափոխության հրամայականը և ընդդիմության հիմնական խնդիրները. «Փաստ» 10/12/2021 10:26 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանն աշխարհաքաղաքական առումով կարևոր զարգացումների կիզակետում է հայտնվել։ Արցախյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում փոխվել է նախկինում առկա ուժերի հարաբերակցությունը, և նոր խմորումներն անխուսափելի են։ Պարզ է, որ Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ջանք գործադրելու են, որպեսզի հասնեն իրենց տարածաշրջանային նպատակներին՝ առաջին հերթին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և, ըստ այդմ, նաև Հայաստանի վրա թուրքական ազդեցության տարածմանը։
Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահի կողմից առաջարկվել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը, որի մեջ պետք է ներառվեն տարածաշրջանային երեք խոշոր պետությունները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և հարավկովկասյան երեք հանրապետությունները։ Սակայն հասկանալի է նաև, որ այսպիսի ձևաչափի անվան ներքո թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է սեփական պանթուրքական ծրագրերն առաջ տանել, իսկ այդ ծրագրերը ձեռնտու են նաև Իսրայելին՝ Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու տեսանկյունից։
Բնականաբար, իրադարձությունների զարգացման թուրքական սցենարին կտրականապես դեմ է Իրանը, որը հայտարարություններով, զորավարժությունների անցկացմամբ ու այլ ձևերով շարունակում է ուղերձներ հղել, թե թույլ չի տա կտրել Հայաստանով անցնող իր հյուսիսային սահմանը։ Ուստի առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ տարածաշրջանային հիմնական պայքարը գնում է Հայաստանով անցնող ճանապարհների ու կոմունիկացիոն ուղիների համար, սակայն Երևանի ձայնը ոչ ոք չի ցանկանում լսել։ Իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանություններն անգամ ընդունակ չեն որևէ հստակ դիրքորոշում հայտնել առանցքային հարցերի շուրջ, այլ միայն սպասում են, որ արտաքին ուժերն իրենց փոխարեն որոշեն։ Այս դեպքում մեզ նոր կապիտուլյացիաներ ու պարտություններ են սպասվում։
Եվ Հայաստանը ստորացված ու ձայնազուրկ վիճակում կարող է գտնվել այնքան ժամանակ, ինչքան հայ ժողովրդի գլխին փորձանք բերած, անցյալը ջնջած, ներկան կործանած ու ապագան կասկածի տակ դրած իշխանությունները շարունակեն պաշտոնավարել։ Նիկոլ Փաշինյանն իրեն հարմար ցանկացած առիթի հայտարարում է, թե ընտրությունների արդյունքում երկրում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է, որպեսզի ցույց տա, թե ընդդիմության համար այլևս անիմաստ է պայքարել իշխանափոխության համար։ Բայց պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր ընտրություն ոչ թե վերջնական դատավճիռ է, այլ ընթացիկ քաղաքական գործընթաց, իսկ հանրային կարծիքը միշտ էլ փոփոխական է։
Եվ երբ երկրում առկա ծայրահեղ իրավիճակը ավելի սրվի, ապա շատ հավանական է, որ հանրության մեծամասնության դիրքորոշումը կտրուկ և շրջադարձային ձևով փոխվի։ Այնպես որ, կարևոր ներքաղաքական գործընթացները դեռևս առջևում են։ Եվ, ըստ այդմ, ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ներկայումս ընդդիմության ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, քանի որ իշխանություններն այլևս ընդունակ չեն պետության շահերի համար ջանքեր ներդնել, ուստի մնում է, որ ընդդիմադիր ուժերը պայքարեն երկրի ապագայի համար։ Բայց եթե ընդդիմադիր դաշտում առկա ուժերը գործեն անկազմակերպ ու ցաքուցրիվ, ապա դժվար թե հնարավոր լինի երկրում իրավիճակ փոխել։
Եվ այստեղ է, որ բարձրանում է ընդդիմության ուժերը կոնսոլիդացնելու հարցը։ Սակայն ներկա փուլում ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում, իսկ ավելի ստույգ՝ որոշակի խմորումներ։ Խնդիրն այն է, որ քաղաքական ուժերից ու անհատներից շատերը պետք է հստակ կողմնորոշվեն՝ իրենք ընդդիմության դաշտում են գործո՞ւմ, թե՞ իշխանության, քանի որ հնարավոր չէ այս դաշտերի մեջտեղում գործել։ Իրապես ընդդիմության պայքարին մասնակից լինելու համար նախ պետք է քաղաքական ուժերն ու դրանց մասնակիցները մի կողմ դնեն իրենց նեղ անձնական շահերը ու լծվեն իշխանափոխության գործին։
Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ իրենց ընդդիմադիր կոչող որոշ ուժեր կարող են գործուղված լինել ընդդիմադիր դաշտը պղտորելու համար, սակայն պարզ է, որ նրանք իրականում գործում են իշխանության դաշտում։ Այդպես էր նաև ընտրությունների ժամանակ, երբ իշխանությունների կողմից գործուղված ուժերը ընդդիմությունից ձայն փախցնելու հարց էին լուծում։ Սակայն շատ ավելի վտանգավոր է, երբ արտաքուստ այս իշխանությունների դեմ պայքարող ու ընդդիմադիրի համբավ ունեցող որոշ ուժեր, իսկ ավելի ճիշտ՝ որոշ անհատներ, ընդունակ չլինելով քաղաքական դաշտում ինքառեալիզացվել, իրենց վրա ուշադրություն գրավելու նպատակով դավադրությունների տեսությունների գիրկն են ընկել ու սկսել են ուղղակի անվանարկել խորհրդարանական ընդդիմությանը, իսկ ավելի կոնկրետ՝ երկրորդ նախագահին:
Նրանք դրանով փորձում են իբր իրական ընդդիմադիր երևալ, սակայն արդյունքում ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին, ինչպես, ի դեպ, նպաստեցին Փաշինյանի վերարտադրմանը: Թե կոնկրետ ինչ հարց են դրանով լուծում, մտածելու բան է: Սրանք եղել են ու կան ընդդիմության ընդդիմություն: Իսկ դա արդեն շատ, չափազանց շատ կասկածելի է...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 12.10.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից