Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Օրենքի դեմ ընդդիմախոսությունը որևէ կերպ չպետք է նույնացվի վիրավորանքի ու զրպարտության խրախուսման հետ. ՀԺՄ 10/11/2021   20:49  |  ԼՐԱՀՈՍ

2021թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս տարվա  մարտի 24-ին Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման առավելագույն շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության համար՝ նախկին 2 միլիոնի փոխարեն՝ մինչև 6 միլիոն դրամ։

Կարևոր է նկատել, որ այս հույժ կարևոր օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը ՍԴ-ն որոշեց քննել գրավոր ընթացակարգով՝ խուսափելով հրապարակային քննարկումից:

Այս տխրահռչակ օրենքը հեղինակել է ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, այն ժամանակ, երբ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնն էր զբաղեցնում։

Իրականում, սակայն, այս օրենքը ոչ թե որևէ անհատ պատգամավորի, այլ գործող իշխանության հավաքական դիրքորոշման արտահայտությունն է, որի հիմքում ընկած է ազատ խոսքի ու լրատվամիջոցների դեմ հետևողական քաղաքականությունը։

Այս օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է, դրա զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը։

Այս իրավունքը երաշխավորված և պաշտպանված է՝ ինչպես Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներով, այնպես էլ՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

ԵԽԽՎ-ը Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577 (2007) բանաձևի համաձայն՝ առաջարկել էր սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որ չվտանգվի պատասխանատու մամուլի կենսունակությունը, ինչը ՍԴ այս որոշմամբ կոպտորեն ոտնահարվել է:

Սահմանադրական դատարանը դեռ 2011թ.-ին իր  թիվ ՍԴՈ-997 որոշմամբ՝  անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի գործերով վնասի փոխհատուցման գումարի առավելագույն չափերին, օրենսդիր մարմնին առաջարկել էր վերանայել փոխհատուցման  առավելագույն սահմանը` նվազեցման միտումով, որպեսզի այն գործնականում բացառի արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վիրավորանքի և զրպարտության դեպքում փոխհատուցման չափերի համաչափությունը գնահատելիս, ի թիվս այլնի, հաշվի է առնում դիմողի տնտեսական վիճակի համար վնասի չափի հետևանքները, ինչպես նաև այնպիսի տնտեսական ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ՝ պետության մեջ գործող նվազագույն աշխատավարձի չափը, ինչը ՀՀ պայմաններում, ըստ էության, հաշվի չի առնվել:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը բազմիցս անդրադարձել է զանգվածային լրատվության միջոցների համար այս օրենքի կործանարար հետևանքներին, այն վտանգներին, որ օգտվելով օրենքում առկա անորոշություններից ու կամայականությունների լայն հնարավորություններից,  իշխանությունները դատարանների միջոցով կարող են քաղաքական հաշվեհարդար տեսնել՝ կայացնելով  լրատվամիջոցների ֆինանսական վիճակին անդառնալի վնասներ հասցնող վճիռներ։

Այդ վտանգների ու ռիսկերի մասին մեր ահազանգերը, տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների կոչերը, ցավոք, մնացին անարձագանք, և Սահմանադրական դատարանը՝ ըստ էության առաջնորդվելով ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարության սկզբունքներով, սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս վիճահարույց օրենքը։

Չափազանց կարևոր է արձանագրել, որ այս օրենքի դեմ ընդդիմախոսությունը որևէ կերպ չպետք է նույնացվի վիրավորանքի ու զրպարտության խրախուսման հետ։ Ճիշտ հակառակը՝ հանրային կառավարման համակարգի բոլոր մասնակիցները, այդ թվում ու առաջին հերթին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մամուլը պետք է պայքարեն վիրավորանքն ու զրպարտությունը հանրային խոսույթից ու օրակարգից բացառելու համար։ Միևնույն ժամանակ, սակայն, այդ կարևորագույն նպատակը չպետք է գործիք դառնա՝ դրա միջոցով ոչ յուրային մամուլի միջոցների դեմ պայքարելու, նրանց ֆինանսավորման առանց այդ էլ սուղ միջոցներից զրկելու համար։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խոստորեն դատապարտում է նաև Սահմանադրական դատարանի միջոցով այս վիճահարույց օրենքի ֆորմալ լեգիտիմացումը՝ կոչ անելով խոսքի ու մամուլի ազատությամբ մտահոգ բոլոր տեղական և միջազգային կազմակերպություններին հետևողական լինել, որպեսզի տվյալ օրինագիծը չծառայի դրա հիմքում դրված բացառապես քաղաքական նպատակներին։

Հիշեցնենք, որ այս նախագծին կոշտ քննադատությամբ արձագանքել էին նաև  միջազգային որոշ կառույցներ՝  «Լրագրողներ առանց սահմանների» և «Freedom House» կազմակերպությունները:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հետամուտ է լինելու, որպեսզի այս օրենքը չծառայեցվի որպես գործիք մամուլի միջոցների դեմ ՝ առանձին դեպքերում ԶԼՄ-ների համար ապահովելով անհրաժեշտ մասնագիտական և իրավական աջակցություն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:44 11/10/2021  |  ԼՐԱՀՈՍՊահանջում ենք ԶԼՄ-ների գործունեության համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծել և հակազդել հետադիմական օրենսդրական նախաձեռնություններին․ Հայտարարություն
13:57 01/09/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները փորձում են քրեաիրավական փոփոխություններով իրենց պաշտպանել քննադատությունից.Արմինե Օհանյան
22:22 23/08/2021  |  Միջազգային լրահոսԿիեւի կենտրոնում ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ խոսքի ազատության վրա ճնշման
20:03 11/08/2021Բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և անհիմն սահմանափակումներ կիրառելու որևէ քայլ. լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը
18:49 05/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն. ՀԺՄ–ն դատապարտում է
18:23 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՀԺՄ-ն կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց. այն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա
22:57 07/07/2021  |  ԼՐԱՀՈՍՀեղափոխությամբ իշխանության եկած ուժը առաջ է քաշում ժողովրդավարական հասարակությանը ոչ հարիր սահմանափակումներ տեղեկատվության ազատության ոլորտում. Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
20:56 11/06/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն անարգում է իր գործընկերներին և սեփական մասնագիտությունը. Մեդիա Պաշտպան
21:27 07/06/2021  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիական ինչ-որ խմբերի կողմից թիրախավորվել է իր մասնագիտական գործունեությունը կատարող Yerkir.am-ի լրագրողը
22:58 03/06/2021  |  ԼՐԱՀՈՍԻրավապահ մարմիններն ու ԱԺ Էթիկայի հանձնաժողովը պետք է քննարկման առարկա դարձնել լրագրողի հեռախոսը հափշտակելու իմքայլական պատգամավորի վարքագիծը

Արխիվ

[]