ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վեթթինգի մասին հանրության սպասումներն աստիճանաբար արդարանում են. Անդրեասյան 10/11/2021 19:49 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ-ն գտնվեց իրավագիտության բարձունքում և ցույց տվեց, որ վեթինգի մասին հանրության սպասումներն աստիճանաբար արդարանում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշմանը։
«Մենք դեպքեր ենք ունեցել, երբ ԲԴԽ-ն մերժել է մեր միջնորդությունը կամ բավարարել, և շատ դրական ենք գնահատում թե՛ բավարարման, թե՛ մերժման դեպքերը, քանի որ հավատում ենք, որ ԲԴԽ-ն հենց այն մարմինն է, որը պետք է որոշի՝ արդյոք դատավորը կոպիտ խախտում թույլ տվել է, թե ոչ»,- նշեց Անդրեասյանը՝ ավելացնելով, թե ԲԴԽ-ի կողմից խախտման արձանագրումը նպաստում է դատական համակարգի առողջացմանը։
Նրա խոսքով՝ կարգապահական վարույթների հարուցումը հենց այն սահմանադրական գործընթացն է, որը թույլ է տալիս արդարացնելու հանրային սպասումները, այսինքն՝ զտել օրինական որոշումներ կայացրած դատավորներին՝ ապօրինի որոշումներ կամ խախտումներ թույլ տված դատավորներից։ Անդրեասյանի կարծիքով՝ զտման գործընթացում տեսնում են արդյունքներ և իրենք՝ որպես նախարարություն, աջակցում են այդ գործընթացին։
Ըստ նրա՝ այս պահին ուսումնասիրում են մոտ 200 բողոք, որոնք ստացվել են քաղաքացիներից, դատախազությունից և այն բոլոր շահառուներից, որոնք առնչվում են դատական համակարգի թերացումների հետ։
Ինչ վերաբերում է դժգոհություններին, որ վարույթներ հարուցվում են դատավորների կայացրած որոշման հետևանքով՝ Անդրեասյանն ասաց, որ գործընթացից փոքր-ինչ տեղյակ մարդիկ շատ լավ գիտեն, որ եթե կա դատական ակտի ապօրինություն, ապա հենց դա նաև պետք է հիմք լինի կարգապահական վարույթի և լիազորությունների դադարեցման համար։
«Երբ ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում դատարանում, մարդկանց ոչինչ չի մնում անելու քան բողոքել դատավորից ու այն ինստիտուտից, որը կոչված է պաշտպանելու մարդկանց և մարդկանց իրավունքները, իսկ դատավորին դատում է ԲԴԽ-ն և, ինչպես մենք ենք տեսնում՝ վերջին ժամանակներում՝ շատ արդարացի և շատ օբյեկտիվորեն»,- նշեց Անդրեասյանը։
Արձագանքելով հարցին, թե արդյոք դատավորի կողմից կայացրած որոշումը չպետք է բողոքարկվի վերադաս ատյանում՝ նախարարը պատասխանեց, թե դատավորի կողմից որոշում կայացնելու ամեն դեպքը չեն ստանում որպես բողոք. «Դատավորը կարող է որոշակի մեկնաբանության հետ խնդիր ունենալ, կարող է իր որոշման հետ համաձայն չլինեն մարդիկ, կողմերից մեկը միշտ կարող է անհամաձայնություն ունենալ դատավորի հետ, բայց մեզ բողոքում են, երբ նույնիսկ փաստաբանի ու քաղաքացու, դատախազության համար ակնհայտ է, որ այդտեղ կա կոպիտ օրենքի խախտում, բայց դա քիչ է, որ մենք վարույթ հարուցենք։ Բացի այդ՝ վարույթ հարուցելը դեռ չի նշանակում, որ գործը կհասնի ԲԴԽ։ Հարուցելուց հետո գաղտնի է պահվում, որ դատավորի հեղինակությունը որևէ կերպ չվարկաբեկենք։ Մենք հարցնում ենք դատավորին, իր մեկնաբանություններն ենք ստանում և որոշում՝ կարճենք վարույթը, թե ոչ»։
Իսկ թե արդյոք մոնիթորինգ է իրականացվել՝ հանրության սպասումների մասին խոսելու համար, նախարարը հայտնեց, թե բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ կան, որ վերջին 10 տարիների ընթացքում հանրային ամենացածր վստահությունն ունեցել է դատական իշխանությունը։
«Դա մեր երկրի ամոթն է, խարանն է և հանրային վստահությունը վերականգնելու միակ ճանապարհը՝ ոչ արդար գործող դատավորներին դատական համակարգից դուրս մղումն է»,- հայտարարեց Անդրեասյանը՝ հավելելով, թե իրականացվում են ոչ թե 200 քաղաքացու պահանջ, այլ՝ հանրության հսկայական զանգվածի պահանջը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից