ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած որոշում՝ հօգուտ Դավիթ Տոնոյանի, պետք է մեկնաբանվի որպես գործարքի արդյունք. Մելիքյան 10/11/2021 16:06 | ԼՐԱՀՈՍ
Փաստացի հրապարակային գործարք է առաջարկվել։ Այս պահից սկսած ցանկացած որոշում կամ գործողություն հօգուտ Դավիթ Տոնոյանի՝ պետք է մեկնաբանվի որպես գործարքի արդյունք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությանը։
Նկատենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, սակայն այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Ըստ փաստաբանների՝ Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը, սակայն միաժամանակ նշել են, որ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար։
Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ այս հայտարարությունը պետք է վերագրել ուղիղ ձևով Դավիթ Տոնոյանին, փաստաբանները տվյալ դեպքում հանդես են գալիս ներկայացնողի դերում և անգամ կարելի է մոռանալ փաստաբանների գործոնը, դա Դավիթ Տոնոյանի խոսքն է։ Ըստ իրավապաշտպանի՝ պետք է հասկանալ, թե ինչ ընթացք է ունենալու այս գործով վարույթը, այս պահից սկսած ցանկացած որոշում կամ գործողություն հօգուտ Դավիթ Տոնոյանի, կարող է և պետք է ընկալվի որպես գործարքի արդյունք։
Ինչ վերաբերում է տեղեկություն հրապարակելուն կամ չհրապարակելուն, ապա ըստ Մելիքյանի, եթե դա հրապարակման ենթակա է, պետք է վաղուց հրապարակեր, եթե հրապարակման ենթակա չէ, ապա երբեք իրավունք չունի հրապարակելու։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տեղեկատվության տիրապետելուն և չհայտնելուն ևս կարող է քրեաիրավական գնահատական տրվել, իրավապաշտպանը նկատեց, որ դա կարող է որոշակի քրեական դատավարության առարկա հանդիսանալ, սակայն դա երկրորդական բնույթի խնդիր է։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական գործը վերաբերում է ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի պաշտոնավարման տարիներին և, չի բացառվում, որ վերջինս ևս հնարավոր է, որ տեղեկացված լիներ գործարքից, մինչդեռ՝ գործով չունի մեղադրյալի կարգավիճակ, Մելիքյանը նշեց, որ քրեական վարույթների առանձնահատկությունն այն է, որ տեղեկատվությունը պաշտպանված է լինում նախաքննական գաղտնիքի ինստիտուտով, իսկ այս դեպքում դրան գումարվում է նաև պետական գաղտնիքի ավելի խիստ ռեժիմը և այդ տեսանկյունից կարելի է ընդամենը ենթադրություններ և կռահումներ անել։
«Ողջամիտ է ենթադրելը, որ Դավիթ Տոնոյանին վերագրվող արարքների կապակցությամբ որոշակի հարցեր պետք է լինեն նաև ներկայիս ԳՇ պետի հասցեին, սակայն դա ընդամենը ենթադրություն կարող է դիտվել, որովհետև տեղեկատվությունը հանրության առջև անհրաժեշտ չափով բացահայտված չէ»,- ասաց Մելիքյանը։
Դիտարկմանը, որ պատերազմի ավարտից հետո շատերը սպասում էին, որ գեներալները կխոսեն, բացահայտումներ կլինեն պատերազմի և պարտության իրական պատճառների մասին, մինչդեռ տեսնում ենք, որ զինվորականները լռում են, Մելիքյանը նշեց, որ պարտությունն ուներ երկու թևեր՝ դիվանագիտական և ռազմական։
«Եթե դիվանագիտության մեջ կարող ենք ասել, որ ամբողջ ծավալով՝ 100 տոկոսով և ավելին ողջ պատասխանատվությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի ուսերին է, ապա ռազմական ոլորտում այդ պատասխանատվությունը և դրա հետ մեղքը ողջ ծավալով կիսում է նաև ռազմական ղեկավարությունը, հետևաբար, ակնկալել, որ իրենք ինքնախոստովանական ցուցմունքներ են տալու՝ խոսելով թե՛ իրենց հանցանքների, թե՛ Նիկոլ Փաշինյանի հանցանքների մասին այդքան էլ ողջամիտ չէ»,- եզրափակեց Մելիքյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը