ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանը հասկացնում է՝ Ադրբեջանցիները պետք է մոռանան Մեղրիով միջանցքի մասին, ինչի մասին երազում են 10/11/2021 20:40 | Քաղաքական
Ամեն բան տեղի է ունենում մթության քողի տակ: Որևէ տեղեկություն քաղաքական ուժերը, ոչ էլ հանրությունը չունեն Փաշինյան-Պուտին հանդիպման մասին:ՈՒստի Այս դեպքում դժվար է ասել՝ ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ, քանի որ ամեն ինչ շատ ստվերային և գաղտնի է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով վաղը Մոսկվայում կայանալիք Նիկոլ Փաշինյանը-Պուտին հանդիպմանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից իր այգում աշխատելիս սպանվել էր արցախցի 55-ամյա տղամարդը: Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ:
Դիտարկմանը, որ ամեն հանդիպումներից առաջ Ադրբեջանը հերթական անգամ սադրանքի է դիմում՝ փորձելով ավելի սրել իրավիճակը, Գեղամ Նազարյանը պատասխանեց.
«Դա Ադրբեջանի բնույթն է, ամեն հանդիպումից առաջ «ատամներ է ցույց տալիս», այս անգամ էլ այդ ատամն ուղղված է Ռուսաստանին:Ադրբեջանը փորձում է ասել, որ կարող է դիմել ավելի լուրջ սադրանքների, թե որքանո՞վ սա կազդի ռուսական կողմի վրա՝ դժվար է ասել, բայց հայկական կողմը, նկատի ունեմ այսօրվա վարչախումբը, ազդվելու որևէ խնդիր չունի, նրանք այնքան են ճնշված, որ չեն ուզում հայտարարել անգամ՝ Շուշին և Հադրութը բռնազավթված են, չեն ուզում արձագանքել Իլհամ Ալիևի հոխորտանքներին»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով մեր տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներին՝ Գեղամ Նազարյանն արձանագրեց, որ բոլոր երկրները պաշտպանում են իրենց շահերը,իսկ Հայաստանը իր շահերի պաշտպանությունը հանձնել է այլ երկրների: Ավելին՝ այս իրավիճակում Հայաստանն անգամ ի վիճակի չէ ինքնուրույն քայլեր անել՝ շահեկան իրավիճակում հայտնվելու համար:
Դիտարկմանը, որ վերջին շրջանում ակնհայտորեն լարվել են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, թե ի՞նչ կարող է շահել հայկական կողմը այս իրավիճակից և այս ուղղությամբ որո՞նք պետք է լինեն մեր քայլերը, զրուցակիցը պատասխանեց.
«Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները Իրանի շուրջ ծավալվող գործողությունների մի մասն են: Իրանը հասկանում է, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի հայտնվելը առաջին հերթին ոչ թե Հայաստանի, այլ՝ Իրանի դեմ ուղղված քայլ է: Եւ Իրանն այսօր իր գործողություններով, զորավարժություններով ցույց է տալիս, որ ադրբեջանցիները պետք է մոռանան Մեղրիով միջանցքի մասին, ինչի մասին այդքան երազում են , որովհետև դա չի բխում Իրանի շահերից; Իրանը ոչ թե Հայաստանի շահերն է պաշտպանում, այլ նրա շահերը համընկնում է մեր շահերի հետ, քանի որ հասկանում է, որ իրեն կտրում են դեպի Եվրոպա և Ռուսաստան տանող միակ վստահելի ճանապարհից»,-ասաց Գեղամ Նազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ