ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը կրկին մերժեց նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը. նա կշարունակի մնալ կալանավորված 10/11/2021 19:39 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստը, որի ընթացքում կրկին քննարկվել է Լոռեցյանի խափանման միջոցի հարցը։
Նշենք, որ դատարանում քրեական գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, իսկ այսօր կայացած նիստին հարցաքննվել են դատակոչված վկաներից երկուսը, ինչից հետո պաշտպանության կողմը կրկին միջնորդություն ներկայացրեց՝ Լոռեցյանին 5 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու մասին։
Սա արդեն թվով չորրորդ միջնորդությունն էր, որով պաշտպանության կողմը պահանջում է Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով, որը կրկին մերժվեց։ Միջնորդության հիմքերը ներկայացնելիս պաշտպան Լևոն Սահակյանը նշեց, որ նախորդ դատական նիստից անցել է 2-3 ամիս, մինչդեռ, ՄԻԵԴ նախադեպային որոշման համաձայն՝ որքան երկար է մնում անձն անազատության մեջ, այդքան ավելի կարևոր է դառնում նրա ազատ արձակվելու իրավունքը։ Բացի այդ՝ Լոռեցյանին կալանավորելու հիմքը գործի քննությանը հնարավոր խոչընդոտելու հավանականությունն է, այդ թվում՝ կազդի վկաների վրա, մինչդեռ, Սահակյանը տեղեկացրեց, որ դատակոչով որպես վկա հրավիրված են չորս անձ, որոնցից միայն մեկը՝ ԿԳՄՍ աշխատակից Անուշիկ Մարգարյանն է, որն այսօր արդեն ցուցմունք տվել է դատարանում, որով չի հայտնել սույն գործի համար կարևոր որևէ տեղեկություն, ուստի արդարացված չէ այն մտավախությունը, որ Լոռեցյանը կարող է ազդեցություն ունենալ Մարգարյանի նկատմամբ։ Այսօր հարցաքննվել է ևս մեկ վկա, մնացել է, ընդհանուր առմամբ երկուսը, որոնցից մեկը ամբաստանյալ Հրաչիկ Քանանյանի անմիջական աշխատակիցը, մյուսը՝ ամբաստանյալ Էդուարդ Հովհաննիսյանի ընկերը, այսինքն՝ այդ վկաներին ավելի շատ ճանաչում են այն ամբաստանյալները, որոնք գտնվում են ազատության մեջ։ Ինչ վերաբերում է գործի քննությունից խուսափելու հավանականությանը, փաստաբանը նշեց, թե քրեական գործում առկա չէ գեթ մեկ ապացույց, որով կհաստատվի, որ ազատության մեջ մնալով Լոռեցյանը կխուսափի քննությունից։ Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն առարկեց ներկայացված միջնորդությանը՝ նշելով, թե գրավը չի կարող կոմպենսացնել ռիսկերը, միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։
Դատարանը շուրջ 30 րոպե խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո մերժեց միջնորդությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կալանքի տակ է 2019թ դեկտեմբեր ամսից։ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լաուռ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, Հ․ Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Նշենք, որ սույն գործով մեղադրյալները երեքն են։
Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Լուառ» և «Էլիտ Սպիրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող և պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք՝ նրա կողմից ընդհանուր հովանավորչության, իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ