Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգրիանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո 11/21/2024   13:27 Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան 11/21/2024   12:59 Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/21/2024   12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի 11/21/2024   12:51 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 11/21/2024   12:39 Բռնում մեր պապու «66»-ի «ռամեն» դնում ենք մայթին, ասում՝ «յա, պապու ռամեն ա, միակ հիշատակը». այ ձեր ցավը տանեմ, բա տարեք ձեր տանը դրեք, քայլող քաղաքացին ի՞նչ մեղավորա. Փաշինյան 11/21/2024   12:34 Կառավարության անդամների ճեպազրույցները. ուղիղ 11/21/2024   12:32 Ստամբուլի հայկական հիվանդանոցում մահացել է արքեպիսկոպոս Բեքչյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   12:25 ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 11/21/2024   12:15 Մի միտք է ինձ տանջում՝ չաշխատելու աշխատավարձը ավելի՞ բարձր է, քան աշխատելու աշխատավարձը. վարչապետ 11/21/2024   12:11 Ճանապարհը սարքում ենք, գնում տեսնում՝ մեկը մի ավտո ավազա թափել էդ ասֆալտին, մյուսը՝ քար ա շարել մայթի վրա, երրորդը՝ ասֆալտի վրա բետոն ա անում. վարչապետը զայրացավ 11/21/2024   12:10 Փաշինյանը խուսափում է Բագրատ Սրբազանի հետ առերեսվել դատարանում․ ցանկանում են «ջրել» գործը՝ մինչ ըստ էության քննությունը 11/21/2024   12:00 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին 11/21/2024   11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից 11/21/2024   11:54 Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց 11/21/2024   11:49 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին 11/21/2024   11:45 Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   23:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը 11/19/2024   20:40 Փաստաբանների ու հաշվապահների համար հարկային բեռը 5 տոկոսից 31 տոկոս դարձնելը ազդելու է անգամ բրնձի ու մակարոնեղենի գների վրա. Նաիրի Սարգսյան

Աշխարհաքաղաքական նոր բանաձեւերի իմաստն ու գործառույթները. Արմեն Գեւորգյան 10/11/2021   11:39  |  Վերլուծություններ

Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը տարածել է ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Վերջերս ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում աշխարհքաղաքական երկխոսության կամ համագործակցության  նոր բանաձևը`«3+3»: Այդ բանաձևն իրականում նորություն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտոնական օրակարգում: Դրան ուղղակի չէր տրվում մեծ նշանակություն, քանի դեռ Ռուսաստանին հաջողվում էր զսպել բոլոր գործընթացները «3+1» բանաձևի շրջանակներում, այսինքն՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մի կողմից, և Ռուսաստանը՝ մյուս:

Այս դասավորությունը ԽՍՀՄ փլուզումից հետո օբյեկտիվ էր, հատկապես՝ ելնելով Ռուսաստանի ցանկությունից՝ շարունակել նախկին միության երկրներին պահել իր աշխարհքաղաքական ազդեցության ուղեծրում: Այս բանաձևի երկարակեցության առաջին ճեղքերն ի հայտ եկան 2000-ականների սկզբին, երբ սկսվեց ադրբեջանական նավթային և գազային նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանում նոր հաղորդակցությունների կառուցումը: Հետո՝ Վրաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը: Այս բանաձևը խոր ճեղքվեց 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմը սկիզբ դրեց տարածաշրջանում նոր, մեծ աշխարհքաղաքական վերափոխման գործընթացին և «3+1» բանաձևի իրական կորստին:

Արդյունքում՝ Ռուսաստանի կողմից հետխորհրդային տարածքի համար ստեղծված ինտեգրացիոն նախագծերը կիսատ են մնում, առաջին հերթին՝ շատ երկրների չմասնակցության տեսանկյունից: Այդ ինտեգրացիոն կազմակերպություններում չկա գաղափարական և անկեղծ համերաշխություն, չկա ընկալում՝ դրանց գոյության ընդհանուր օգուտի մասին, փոխարենը՝ կա գիտակցում, որ դրանք անհրաժեշտ են Ռուսաստանին: Դրանց ներսում աճում է «բլոկային բաղադրիչը», այդ թվում՝ կրոնական հիմքի վրա: Արդյունքում, կրկին, էական խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմը շարունակում է մնալ երկկողմ փոխգործակցությունը, մեր դեպքում ՝ ռուս-հայկական:

«3+1» բանաձևի թուլացումը պետք է հանգեցներ այլ խաղացողների ձգտումների ուժեղացմանը՝ առաջացած հնարավորությունները լրացնելու նրանց շահերով: Շատերը միշտ առաջին հերթին հիշում են ԱՄՆ-ին և ԵՄ-ին, բայց իրականում ամենաակտիվ առաջխաղացումը կատարեց Թուրքիան: Մինչ Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն առաջ էին քաշում ընդհանուր անվտանգության, մարդու իրավունքների և տարածաշրջանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման խնդիրները, թուրքական ռազմաքաղաքական էլիտան (նկատի ունեցեք, ոչ թե ղեկավարությունը, այլ՝ էլիտան) ինտենսիվորեն կիրառում էր տնտեսական և մշակութային-կրոնական ընդլայնման գաղափարախոսությունը: Էրդողանը և նրա թիմը կարողացան ժամանակին պատրաստվել պոտենցիալ փոփոխությունների՝ տարածաշրջանում ավելի շահավետ, նոր, երկարաժամկետ աշխարհքաղաքական դասավորություն ստանալու համար: Ավելին, թուրքական էլիտայի ամբիցիաները չեն սահմանափակվում միայն թյուրքական աշխարհով և Հարավային Կովկասով, դրանք դուրս են գալիս նախկին Օսմանյան կայսրության սահմաններից:

Իրանը, գտնվելով ամերիկա-իսրայելական և սաուդական ուշադրության և ճնշման ներքո, ակտիվորեն ներգրավված չէր Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներում, չնայած այստեղ բոլոր խաղացողները հիանալի հասկանում և գիտակցում էին իրանական կողմի կարմիր գծերը և փորձում էին դրանք չանցնել: Իրանը, գիտակցելով նաև այստեղ Ռուսաստանի պատմական առանցքային դերը, մտահոգություն չուներ, քանի դեռ նման դերը կասկածի տակ չէր դրվել ուրիշների կողմից:

Հիմա՝ «3+3»-ի մասին: 2020 թվականի մարտին հրապարակվեց Carnegie Endowment հետազոտողների զեկույցը հետխորհրդային որոշ պետությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը հեղինակները կոչում են միջանկյալ պետություններ, քանի որ դրանք գտնվում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ուսումնասիրության մեջ առանձին գլուխ է նվիրված Հարավային Կովկասում անվտանգության նոր ճարտարապետության խնդիրներին: Ընդհանուր առմամբ՝ հեղինակներն առաջարկում են. առաջին հերթին, որ բոլոր միջանկյալ պետությունները դաշինքներից դուրս լինեն և ունենան ընդգծված չեզոք կարգավիճակ, երկրորդ՝ հարցերի քննարկման և լուծման համար ստեղծել «3+3» նոր ձևաչափ, որը կներառի Հարավային Կովկասի երեք երկրները, ինչպես նաև՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն: Նկատեք, որ այս բանաձևում չկան Թուրքիան և Իրանը: Տարածաշրջանի երկրների չեզոքության կարգավիճակը և աշխարհաքաղաքական երկխոսության նոր ձևաչափը, ըստ էության, ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի չեզոքացմանը:

Համեմատենք երկու բանաձևերը՝ նույն պարամետրերով՝ “3+3”: Ռուսական բանաձև. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, գումարած՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Արեւմտյան բանաձեւ. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան գումարած՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ ԵՄ:

Առանձին թեմա է`«3+1»-ից դեպի «3+3» աշխարհքաղաքական դասավորության հիմնական բանաձևի փոփոխության դինամիկան և պատճառները: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ մենք չենք կարող խուսափել նաև «3+3+2» բանաձևի քննարկումից:

Մի բան ակնհայտ է, որ այս բոլոր բանաձևերն այս կամ այն չափով ոտնահարելու են մեր պետական ինքնիշխանությունը, նեղացնելու են մեր ազգային կարողությունների և շահերի շրջանակը, և մենք հայտնվելու ենք այլ խաղացողների ձգտումների և ցանկությունների տիրույթում, երբեմն՝ շատ հակասական և անկայուն: Ցանկացած պետական ինքնիշխանության որակը և ծավալը որոշող հիմնական գործոնը պետության տիտղոսակիր ազգի պատրաստակամությունն ու կարողությունն է՝ այն պաշտպանել արտաքին ապառնալիքներից, և, առաջին հերթին, պետական սահմաններն ինքնուրույն պաշտպանելու կենսունակությունը: Սա նաև էլիտաների պատասխանատվությունն է՝ պետության ներկայի և ապագայի համար, եթե ցանկանում են այն տեսնել լիարժեք անկախ:

 

«3+3»-ը մեզ համար նոր մարտահրավեր է, կարող է դառնալ նոր իրականություն՝ մինչև վերջ չհասկացված, չհաշվարկված։ Մենք, որպես պետություն, չենք կարող սպասել իրադարձություններին, գնալ դրանց հետևից։ Հիմա մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի ճիշտ գնահատումը. որո՞նք են մեր ռեսուրսները, որոնք թույլ կտան՝ դառնալ գործոն։ Ըստ իս, դրանք երեքն են.

-   ներքին խորքային ռեֆորմացիան. դառնալ ավելի ժամանակակից պետություն։

-   Հայկական աշխարհը. գեներացնել աշխարհասփյուռ հայության միավորման նոր ալիք։

-  Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում գտնել նոր բովանդակային լուծումներ»։

                                           

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:08 02/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀարևանների հետ խաղաղություն չի կարող լինել, եթե չկա խաղաղություն սեփական երկրում. Արմեն Գևորգյան
13:32 30/09/2021  |  ՎերլուծություններՄի ոչ մասնավոր պատմություն. Այլընտրանքային նախագծեր խումբ
16:20 28/09/2021  |  ՄեկնաբանությունԴանիբեկյանի կողմից Արմեն Գեւորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվություն տալը մերժելու մասին որոշումը բողոքարկվել է. Ալեքսանյան
14:51 28/09/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանն ուղղակի ուզում է Արմեն Գևորգյանին զրկել պաշտպան ունենալու հնարավորությունից. Լուսինե Սահակյան
17:12 21/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյանը դատի է տվել Գռզոյին
16:01 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գևորգյանի անձեռնմխելիությամբ պայմանավորված գործի վարույթը կասեցնելու միջնորդության մեկնաբանությունը հակասում է քրեական իրավունքին, նաև՝ կրթությանը. դատախազ
17:16 11/08/2021  |  ԼՐԱՀՈՍՁեր հայտարարագրում նշված է, որ պարտքով տվել եք 200 հազար դոլար և 90 միլիոն դոլար. ի՞նչ գումարներ են սրանք.Անդրանիկ Քոչարյանը՝ Արմեն Գևորգյանին
16:32 11/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը գտնվում է ուժեղ ճնշման ներքո՝ հաղորդակցության ուղիները բացելու համար. եթե առկա միտումները շարունակվեն, Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր.Արմեն Գևորգյան
18:43 10/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյանը և Թագուհի Թովմասյանը՝ ԱԺ հանձնաժողովների ղեկավարների թեկնածուներ
16:34 10/08/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանություններին այդ հաճույքը չենք պատճառի. Արմեն Գևորգյանը կներկայանա դատական նիստին.փաստաբան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]