ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս պայմաններում կառավարությունն արտակարգ դրություն չի հայտարարում, քանի որ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին հայտարարված են ՏԻՄ ընտրություններ․ Ղազարյան 10/11/2021 23:07 | Մեկնաբանություն
Հայաստանի կառավարության ջանքերով քաղաքացիները շարունակում են մահանալ՝ Ալիևի ծրագրերը կյանքի կոչելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«2020 թվականի մարտի 16-ին արձանագրված կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 17 նոր և 0 մահվան դեպքերի պարագայում կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն։
Իսկ հիմա, երբ օրական 1000-ից ավելի դեպքեր են արձանագրվում ամեն օր, մահվան միջին 20 դեպքով, կառավարությունը ոչ միայն արտակարգ դրություն չի սահմանում, այլ անգամ կարանտինային միջոցառումներ չի իրականացնում։ Եթե մարդիկ կան, ովքեր դեռ չգիտեն այդ ամենի պատճառները, ապա հիշեցնեմ երկու փաստ․ 2020 թվականի ապրիլին հայտարարված էր Սահմանադրական հանրաքվե, որով իշխանությունները փորձում էին տապալել օրինական ձևավորված Սահմանադրական դատարանը, այնտեղից հեռացնել իրենց ազդեցությունից դուրս գտնվող դատավորներին, որպեսզի կարողանան Սահմանադրական դատարանի միջոցով վավերացնել Արցախը թշնամուն հանձնելու կապիտուլյացիոն պայմանագրերը և դրանից հետո վավերացնեն իշխանազավթման իրենց «ընտրությունների» արդյունքները։
Արդեն իսկ մեկնարկած քարոզարշավից պարզ էր դարձել, որ իշխանությունները չեն կարողանում ապահովել ընտրողների անհրաժեշտ մասնակցություն և կողմ քվեներ, ուստի հանրաքվեն տապալելու միակ իրավական հնարավորությունը՝ երկրում արտակարգ դրություն հաստատելն էր, որի պայմաններում, համաձայն Սահմանադրության, արգելվում են բոլոր տիպի ընտրությունների և հանրաքվեների անցկացումը։ Կյանքը ցույց տվեց, որ ժամանակին հնչող այդ անհանգստությունը բացարձակ ճշմարտություն է: Հանրաքվեն տապալելուց հետո, իշխանություններն իրենց առջև դրված խնդիրը լուծեցին Ազգային ժողովի մեկ իշխանական խմբակցության ուժերով, մի քանի ժամում, հակասահմանադրական եղանակով փոփոխություններ կատարելով Սահմանադրության մեջ։ Այնուհետև Արցախը հանձնեցին թշնամուն, որից հետո կազմակերպեցին իշխանազավթում, իսկ իրենց կողմից ապօրինաբար ձևավորված քաղաքականացված Սահմանադրական դատարանը հաստատեց այն ինչն իրենից պահանջվում էր։
Այս օրերին ճիշտ հակառակ խնդիրն է դրված․ հոկտեմբերի 1-ից մինչ 9-ը օրական միջինում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք (օր է եղել մինչև 1309)։ Նույն ժամանակահատվածում միջինում միայն այդ հիվանդությունից մահացել է 23 մարդ։ Այս պայմաններում կառավարությունն արտակարգ դրություն չի հայտարարում, քանի որ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին հայտարարված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցով իշխանությունները նպատակ ունեն զավթել իշխանությունն այս անգամ տեղական մակարդակում, այդ թվում Սյունիքի մարզում, որը թշնամուն հանձնելը՝ ընդհանուր նպատակների իրականացման անբաժանելի մասն է կազմում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ն իրականություն կդառնա երկու տարում, այնպես որ Նիկոլ Փաշինյանին քիչ ժամանակ է մնացել հանձնարարությունը սահմանված ժամկետում կատարելու համար, ինչը մինչ այժմ նա իրագործել է մեծ պատասխանատվությամբ և բարեխղճությամբ։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ․ «սիրում եմ բոլորդ», «հպարտանում եմ բոլորովդ», «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» խոսքերը լսելով՝ Դուք ստիպված եք հիվանդանալ և մահանալ, որպեսզի իրականություն դառնան Իլհամ Ալիևի բոլոր ծրագրերը, որոնց մասին, նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, նա երազել անգամ չէր կարող»,- գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ