ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրակոցն ուղիղ սրտին է եղել՝ այգում աշխատելիս. Նա տեղում մահացել է. պատգամավորը մանրամասներ է ներկայացնում Մարտակերտում 55-ամյա տղամարդու զոհվելու մասին 10/09/2021 18:44 | ԼՐԱՀՈՍ
Մարտակերտի բնակիչը իր այգում աշխատելիս է զոհվել՝ հակառակորդի դիպուկահարի թիրախավորված, սպանության նպատակով արձակած կրակոցից: Կրակոցն ուղիղ սրտին է եղել, հենց տեղում մահացել է արցախցի տղամարդը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մանրամասներ ներկայացնելով ադրբեջանցի դիպուկահարի կողմից Մարտակերտում 55-ամյա տղամարդու սպանության մասին։
Պատգամավորը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ եթե մինչ այս ադրբեջանցիները ոչ թիրախավորված էին կրակոցներ արձակում՝ հասարակությանը վախեցնելու համար, այժմ թիրախավորված կրակում են՝ սպանելու նպատակով.
«Նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամն է, որ սպանելու նպատակով են կրակում: Մինչ այս էլ են կրակոցներ եղել, բայց հասկացել ենք, որ վախեցնելու նպատակով է, իսկ այս անգամ հատուկ սպանելու նպատակով են կրակել: Ադրբեջանցիներն արդեն բոլոր կարմիր գծերն անցնում են, կանգ չեն առնում, իրենց նպատակները ծրագրավորած իրագործում են, քանի որ հասկացան՝ ինչ էլ անում են Արցախը հայաթափելու ուղղությամբ արդյունք չկա, որովհետև մարդիկ այստեղ շատ հաստատակամ են:Բայց սրա հետևանքները դեռ շատ կքաղենք, եթե մինչ այս բնակիչները գիտակցում էին, որ չեն թիրախավորվի, սպանելու նպատակով չեն կրակում ադրբեջանցիները, հիմա արդեն այդպես չէ»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Արցախի պատգամավորը նաև վստահություն հայտնեց, որ ինչպես մյուս դեպքերում, այս անգամ էլ հայկական կողմը Ադրբեջանի քայլերն անարձագանք է թողնելու.
«Ձեռք ձեռքի տված Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, Արցախի իշխանություններն էլ իրենց օգնական, վերացնում են այն մի մասը, որ ունենք Արցախից՝ քանդելով շարունակում են վերացնել նաև Հայաստանը»,-ասաց նա:
Մետաքսե Հակոբյանը նաև հավելեց, որ միջադեպը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ.
«Այգին, որտեղ բնակիչն աշխատելիս է եղել, սահմանին շատ մոտ է եղել: Բայց այդ պահին ռուս խաղաղապահները ոչինչ չէին կարող ձեռնարկել, քանի որ նախ դիպուկահարին չէին տեսնում, բացի դա, մինչև հրաման չունենան, չեն կարող համապատասխան քայլեր անել: Ես չգիտեմ էլ, արդյո՞ք գործառույթների մեջ կա համապատասխան կրակոցներ արձակելը և այլ գործողություններ անելը:
Գիտեմ, որ արդեն պաշտոնական հայտարարություն տրվել է ռուսական կողմին,հիմա արդեն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն: Հիմա այդպես է՝ հայկական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկում, միայն դիմում է ռուս խաղաղապահներին ու սպասում»,-ասաց պատգամավորը:
Ըստ զրուցակցի՝ ադրբեջանցիների սանձարձակ քայլերը հայկական կողմի կեղծ «խաղաղասիրական կոչերի» հետևանք է.
«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, իրենք մեզ սպանեն, մենք լռե՞նք, ձայն չհանե՞նք, ասենք մենք խաղաղ ենք: Դա խաղաղություն չէ, դա վախկոտություն է»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ