ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը փակ ծրարներ են փոխանցել. Վանեցյանը հայտարարել է, որ նրանց միջեւ օպերատիվ կապը շարունակվում է նաեւ հիմա 10/09/2021 11:55 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միմյանց հետ հաղորդակցվել են փակ ծրարներ փոխանակելու միջոցով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եթե Ալիևին հարկ է եղել Փաշինյանին ինչ-որ բան փոխանցելու, ապա Ադրբեջանի ԱԱԾ տնօրենը ծրարը տվել է ինձ, ես փոխանցել եմ Նիկոլ Փաշինյանին։ Եւ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը ծրարը տվել է ինձ, ես փոխանցել եմ։ Չգիտեմ, թե ինչ է եղել ծրարում»։ Այս մասին «24 news» լրատվականի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օպերատիվ կապի վերաբերյալ ԱԺ-ում արված հայտարարություններին։
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց իր կարող ուժին՝ մանիպուլյացիային, հերթական անգամ փորձեց մոլորեցնել հասարակությանը։ Եկեք փաստենք, որ Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը չի կարող գերազանցել այդ գործում»,- նշեց Վանեցյանը՝ պարզաբանելով, որ օպերատիվ կապի մասին հայտնի էր դարձել 2018թ, երբ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ Դուշանբեում հանդիպելուց հետո հայտարարեց, որ իր և Ադրբեջանի նախագահի միջև հաստատվել է օպերատիվ կապ, որն իրականացնում են ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները։
Վանեցյանի խոսքով՝ ինքն իր լիազորությունների շրջանակներում իրականացրել է այդ օպերատիվ կապը, որի բնույթը եղել է սահմանային միջադեպերի, որոշակի անվտանգային հարցերի հետ կապված պարզաբանումները։ Նրա խոսքով՝ օպերատիվ կապը ծառայել է բացառապես մեր զինվորների կյանքը, առողջությունը փրկելուն և անվտանգային համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար, քաղաքական որևէ հարցի շուրջ ինքը խոսակցություն չի ունեցել Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարի հետ։
«Խոսել եմ բացառապես սահմանային միջադեպերի մասին, և վերջ։ Դրանց մասին ես ողջ ծավալով զեկուցել եմ թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ անվտանգության խորհրդի անդամներին։ Բոլորը տեղյակ են եղել այդ կապի ու բնույթի մասին։ Ցանկացած խոսակցություն սինխրոնիզացվել է պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի հետ»,- մանրամասնել է Վանեցյանը՝ ավելացնելով, որ ինչ-ինչ հանգամանքներից հետո այդ օպերատիվ կապը շահարկվել է։
ԱԱԾ նախկին տնօրենը նշեց, որ իր պաշտոնավարման ավարտից հետո այդ օպերատիվ կապը շարունակվել է և իրենից հետո ՀՀ-ն ունեցել է չորս ԱԱԾ տնօրեն. «Ես գիտեմ, որ այդ օպերատիվ կապը շարունակվել է նաև իրենց կողմից.շարունակվում է նաև հիմա։ Այն մեկնարկել է Դուշանբեի բանակցություններից հետո, մինչ այդ չի եղել։ Եղել են հեռախոսային խոսակցություններ, մի քանի հանդիպում՝ Դուբայ քաղաքում ու այլուր»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից