ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Խաչատրյանը, որը պատերազմի ժամանակ ԱԺ-ից գումար էր վերցնում Սյունիք հասնելու համար, հարցականի տակ է դնում Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցելը.Աննա Գրիգորյան 10/08/2021 12:49 | ԼՐԱՀՈՍ
Այս իշխանությունները ջանք չեն խնայել, որպեսզի Առուշ Առուշանյանը հնարավորություն չունենա ֆիզիկապես ներկա գտնվել հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչն էլ քարոզարշավի ընթացքում նոր երանգ է ստացել.
«Իշխանությունը ոչ թե քարոզչություն է իրականացնում, այլ՝ հակաքարոզչություն՝ փորձելով արատավորել Առուշանյանի բարի համբավը և վարկը: Հասել ենք նույնիսկ նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձում է հարցականի տակ դնել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու փաստը: Պրն. Խաչատրյանը և իր գործընկերները, որոնք պատերազմի ժամանակ ԱԺ-ից գումար էին վերցնում, որ հասնեն Սյունիք կամ Արցախ, հարցականի տակ է դնում Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցելը»,-ասաց Աննա Գրիգորյանը:
Պատգամավորը նաև անհասկանալի համարեց, թե Արմեն Խաչատրյանն ի՞նչ լիազորությունների շրջանակում է ակտիվ քարոզարշավ իրականացնում, այն դեպքում, երբ արձակուրդի մեջ չէ:
Վերջերս կառավարության որոշմամբ 1 մլրդ դրամ տրամադրվեց՝ Սյունիքում աշխատանքներ իրականացնելու համար: Պատգամավորը ողջունեց առաջարկը, միևնույն ժամանակ նկատեց, որ դա արվում է հենց ընտրություններից առաջ.
«Եթե պրն Առուշանյանի և նրա տեղակալների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որովհետև վերջիններս ֆինանսական աջակցություն են ցուցաբերել, ապա այս պահին ակնհայտ է, որ 1մլրդ ուղղում են հենց քարոզարշավի ընթացքում և ընտրություններից առաջ: Եթե Առուշանյանը ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս ընտրություններից առաջ և դա որակում եք կաշառք, բա սա ի՞նչ եք որակում»,-ասաց Աննա Գրիգորյանը և հավելեց.
«Շատ վտանգավոր մի թեզ էլ է շրջանառվում, որ եթե Առուշ Առուշանյանին ընտրեն, միևնույն է, դուրս չի գալու, մնալու է կալանքի տակ: Իրենք սկսել են որոշել՝ ով պետք է մնա կալանքի տակ, ով պետք է դատապարտվի: Սա անընդունելի է»,-ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ