ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանի նախագահը ընտրակաշառքի վերաբերյալ գործը դատավոր Արման Հովհաննիսյանին մակագրելու փոխարեն մակագրել է Մնացական Մարտիրոսյանին 10/08/2021 19:45 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախընտրական շտաբի պետի կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու գործը դատավոր Արման Հովհաննիսյանին մակագրելու փոխարեն մակագրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կայացել է այդ գործով դատական առաջին նիստը, որի ընթացքում պաշտպանության կողմը բարձրացրել է դատավորի բացարկման հարցը։
Հիշեցնենք, որ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրյալները երկուսն են՝ Գևորգ Նավոյանը, որ ընտրություններին եղել է «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետը և քաղաքացի Անահիտ Գրիգորյանը։ Գևորգ Նավոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրակաշառք տալու հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որն անփոփոխ է մնացել՝ գործը դատարան ուղարկելուց հետո։ Անահիտ Գրիգորյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Այսօր կայացած դատական նիստին պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել՝ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ կասկածի տակ դնելով մակագրման գործընթացը։ Գևորգ Նավոյանի պաշտպան Արտակ Նավասարդյանը գտնում է, որ Մնացական Մարտիրոսյանը սույն քրեական գործով չի հանդիսանում օրենքի հիման վրա ստեղծված դատարան, ուստի, պետք է հայտնի ինքնաբացարկ։ Խնդիրն այն է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ գործերը մակագրվում են ոչ թե էլեկտրոնային մակագրման համակարգի, այլ՝ դատարանների նախագահների կողմից, ինչը չի բացառում մարդկային գործոնը։
Փաստաբանը ներկայացրեց դատարան մուտքագրված գործերը, որոնք ձեռքով մակագրման պարագայում պետք է ըստ հաջորդականության բաշխվեին դատավորներին՝ այբբենական հերթականությամբ, մինչդեռ, պաշտպանության կողմի դիտարկմամբ, սույն գործի դեպքում խախտվել է հաջորդականությունը և գործը դատավոր Արման Հովհաննիսյանին մակագրվելու փոխարեն մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին այն դեպքում, երբ հաջորդիվ մուտքագրված գործը նույն օրը մակագրվել է Հովհաննիսյանին, վերջինս արձակուրդում չի գտնվել։ Պաշտպանի խոսքով՝ եթե նույնիսկ գործը դատավոր Արման Հովհաննիսյանին չմակագրվեր, պետք է մակագրվեր դատավոր Հարություն Մանուկյանին՝ կրկին նկատի ունենալով այբբենական հաջորդականությունը։
Պաշտպանության կողմը դիմում է հասցեագրել նաև դատարանի նախագահին՝ պահանջելով պարզաբանումներ, ինչին ի պատասխան հայտնել են, որ սույն քրեական գործի բաշխման այբբենական կարգը խախտվել է՝ դատարանի գրասենյակի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ և տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Պաշտպանը հայտնեց, որ գործերի շրջապտույտի մեջ խախտվել է միայն Մնացական Մարտիրոսյանի դեպքում։ Մեղադրող դատախազ Հրանուշ Բաղդասարյանը հայտնեց, որ այդ տեխնիկական սխալի հանգամանքները քննության առարկա են՝ նախապատրաստվող նյութերի շրջանակներում, համապատասխան հանցագործության մասին հաղորդում կա ներկայացված, դեռևս որոշում չի կայացվել՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից