ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մենք փրկենք Մեղրիի միջանցքը, ապա դա միայն Իրանի շնորհիվ կլինի. Մետաքսե Հակոբյան 10/08/2021 19:52 | Քաղաքական
Հային ատողը՝ ՀՀ վարչապետն ու իր շրջապատն ամբողջ տարածաշրջանն իրար խառնեցին: «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին:
Պատգամավորը նշեց, որ 88-ի արցախյան շարժումը փոխեց արտաքին քաղաքականությունը և հիմա այնպես ստացվեց, որ աշխարհաքաղաքականության կիզակետում էլի հայտնվեց Արցախը և կրկին ամեն ինչ Արցախից սկսվեց:
«Գերտերությունները՝ խամաճիկների միջոցով, փորձում են իրենց շահերն իրագործել: Եթե Իրանն այդքան իմաստուն չլիներ, կորցնելու էինք Իրանի նման դաշնակցին, չնայած նա էլ իր սեփական շահերից ելնելով է իրեն դրսևորում: Պարզապես մեր ազգը վաղուց սովոր չէ, որ պետությունն ի շահ իր երկրի ու ազգի է գործում: Իրանի ամբողջ պայքարն այսօր իր տնտեսական վիճակը պահելու մեջ է, ինչը, մեծամասամբ, կախված է Մեղրիի միջանցքից»,-նշել է Մետաքսե Հակոբյանը:
Նրա գնահատմամբ՝ հիմա պայթյունավտանգ վիճակ է, և խաղացողները գերտերություններն են, իսկ այս իշխանությունների օրոք մենք դարձել ենք դիտորդ: Մետաքսե Հակոբյանը նկատում է, որ 88-ին այդպես չէր: Ճիշտ է՝ աշխարհի շահերը համընկնում էին այն գործընթացի հետ, որն իրականացնում էին Արցախն ու Հայաստանը, բայց ակտիվ խաղացող էինք, իսկ հիմա դիտորդի դերում ենք հայտնվել:
«Վստահ եմ, որ Թուրքիային չի հաջողվել իրականացնել այն ամբողջ ծրագրերը, ինչի նպատակն ունեն: Եթե մենք փրկենք Մեղրիի միջանցքը, ապա դա միայն շնորհիվ Իրանի վարած ակտիվ քաղաքականության կլինի: Խնդիրն այն է, որ Հայաստանն ամբողջովին դուրս է այս գործընթացից: Այսինքն՝ Իրանը ո՛չ խոսում է Հայաստանի հետ, ո՛չ էլ գործողություններ անում: Հայկական իշխանությունները միայն հայտարարում են, որ իրենց համար այլևս չկան կարմիր գծեր: Այսինքն՝ պատրաստ են անընդհատ զիջումների»,-նշեց ԱՀ ԱԺ պատգամավորը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Արցախը հետագայում կլիազորի՞ ՀՀ-ին բանակցել իրենց անունից՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների խուսափողական քաղաքականությունը, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այստեղ Արցախի լիազորելու խնդիրը չէ, քանի որ այս պահին Արցախն ուղղակի զրկվել է այդ հնարավորությունից:
«Վերջերս Արայիկ Հարությունյանը փաստեց այն հանգամանքը, որ Հայաստանն այլևս չի հանդիսանում ո՛չ անվտանգության երաշխավոր, ո՛չ բանակցող Արցախի համար: Իրենց ձեռք է տալիս այդ տարբերակը, հատկապես Արայիկ Հարությունյանին, որովհետև ամբողջ պատասխանատվությունն իր ուսերից գցում է ռուսական կողմի վրա, ինչը Նիկոլ Փաշինյանի համար ամենաձեռնտու տարբերակն է»,-նշեց Մետաքսե Հակոբյանը:
Վերջինս նաև հավելեց, որ ՀՀ-ում դադարեցրել են Արցախից տեղահանված քաղաքացիների բնակարանների վարձի փոխհատուցման աջակցությունը, որը հոկտեմբերի 1-ից չեն իրականացնում: Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններն այսկերպ ցույց են տալիս, որ Հայաստանն այլևս որևէ կապ չունի Արցախի հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ