ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ . Վահե Հովհաննիսյան 10/08/2021 13:05 | Վերլուծություններ
Հայաստանում այսօր ամենապոպուլյար զբաղմունքը դարձել է մահը։ 5000 զոհ տվեցինք ու ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, միայն նախորդ օրը քովիդից 33 մահ ունենք, վերջին տասն օրում՝ 226 մահ։ Մենք սա հանգիստ ընդունում ենք, ու քննարկում՝ պատվաստվե՞լ, թե ոչ։ Ամեն օր՝ ողբերգական վթարներ ճանապարհներին ու մահեր, որովհետև մեքենա վարում ենք անուղեղ վայրենու պես։ Ամեն օր Երևանի կենտրոնից մինչև հեռավոր գյուղեր՝ կրակոցներ, դանակահարություններ, մահեր։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խումբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Մենք դինամիկ դեգրադացիայի մեջ ենք՝ հասարակության բոլոր շերտերն առանձին-առանձին և ամբողջությամբ՝ որպես պետություն։
Ոչ մի ռուս խաղաղապահ, ոչ մի 6-ի ձևաչափ, ոչ մի Մինսկի խումբ մեզ չի փրկելու կազմաքանդումից։ Դա ուղղակի հնարավոր չի լինի, քանի դեռ մեր ներսում խելքի գալու պրոցես չկա։ Մենք չենք կարող հավերժ թաքնվել ռեստորաններում, տներում, աշխատասենյակներում։
Իշխանություն երկրում, մեծ հաշվով, չկա. այն չի տիրապետում ներքին պրոցեսներին։ Ներքին պրոցեսներն էլ, իրենց հերթին, հենված են անվտանգության բնազդի բացակայության ու հայկական նեղմտության վրա։
Մենք անթարթ, անտարբեր բանավեճի մեջ ենք, թե իրականում քանի´ զոհ ունենք պատերազմում. իշխանությունն ասում է՝ 3788, այլ աղբյուրներ՝ 5000:
Իշխանությունը և մերձիշխանությունը հաղթածի հոգեբանությամբ անընդհատ հնչեցնում է իր թիվը, կարծես թե դա քիչ է, կարծես թե դա ընդունելի է, դա այդպես էլ պետք է լիներ՝ փողոցից գալ, ավերել երկիրն ու տալ 3788 զոհ։ Սա արդեն հայկական նոր իրականության մեջ համարվում է նորմալ։ Մահը մեզ համար հանրային թեթև քննարկման թեմա է։ Մենք նույնիսկ չգիտենք՝ 3788-ի մեջ Արցախի քաղաքացիների թիվը ներառվա՞ծ է։ Վերջապես պատերազմից մեկ տարի անց կարելի է, չէ՞, հրապարակել բոլոր զոհերի անունները, կոչումները, զոհվելու վայրը մեկ փաստաթղթում։ Դա կլինի տարրական հարգանքի նշան, նաև՝ ցավոտ հարցի պատասխան կտա։ Բայց չի արվում, որովհետև պահանջը չկա. ո՞վ է իշխանություններից նման բան պահանջել։
Գլխատված գերու մասին տեղեկություն է հայտվում՝ որպես լրահոս կարդացինք-գնաց, գերիների մասին սահմռկեցուցիչ տեղեկատվություն է գալիս՝ լուրջ մի ընդունեք, անհոգ կյանքը շարունակվում է։
Մենք ունենք զոհված քաղաքներ ու կարող ենք ԱԺ-ում քննարկել, թե Շուշիում բնակելի շենք կառուցվե՞լ է, թե՞ ոչ։ Ու Շուշիի թեման իջեցվում է բառախաղի մակարդակի՝ ես չասացի շենքեր ու ենթակառուցվածքներ, ես ասացի՝ բնակելի շենքեր։
ԱԺ-ում իրար մեղադրում են ծանրագույն հանցագործությունների մեջ՝ 5 մլրդ-ով հայրենիք ծախելու, մի ամբողջ սերնդի զոհաբերության ու հաշմման մեջ, ու չկա ոչ մի պոռթկում, ու հասարակությունը չի պահանջում՝ վերջապես ճշտել, թե ո՞վ է մեղավորը, որտե՞ղ է գաղտնիքը։ Մենք ունենք զոհված սրբավայրեր, վանական համալիրներ՝ պատմական ժառանգություն, որը քանդում են մեր աչքի առաջ։ Մեր կոնսոլիդացված պատասխանն է՝ ի՞նձ ինչ։
«Ի՞նձ ինչ»-ից՝ արժանապատվության վերածնունդ
Մենք տասնամյակներով, գուցե՝ հարյուրամյակներով, չենք սովորում ապրել։ Ապրելու գաղափարի հիմքում արժանապատվությունն է՝ արժանապատիվ ապրելը։ Մենք չենք ապրում ո´չ քրիստոնյայի պես, ո´չ մահմեդականի, ո´չ բուդդայականի։ Մենք չենք ապրում ո´չ 21-րդ դարի, ոչ՝ 20-րդ դարի մարդու պես։ Մենք չենք ապրում ո´չ անկախ պետություն ունեցող քաղաքացու, ոչ՝ հակառակի պես։ Մենք դառնում ենք «կենցաղային շահիդներ»՝ մանրանպատակ՝ առանց երազանքների, առանց ազգային արժանապատվության։
Այո, մենք դառնում ենք այդպիսին։ Բայց դեռ կա հնարավորություն՝ կասեցնելու այդ պրոցեսը։ Հայաստանում կա մարդկային ռեսուրս, որն այդպիսին չէ և որը կարող է դառնալ նոր հանրային տրամադրություններ գեներացնող վերնախավ։
Հայաստանում ծնվելիք նոր քաղաքական հոսանքները պետք է ձևավորվեն հե´նց արժանապատվության գաղափարի վրա։ Հայաստանում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն արժանապատվության վերականգնման կարգախոսով։ Միայն այդպես է հնարավոր կարևորել կյանքը ու չարժեզրկել մահը։ Միայն այդպես է հնարավոր հայրենիքը կառուցապատողի մակարդակով չգնահատել։
Միայն արժանապատվության դեպքում է հնարավոր մի քանի սերնդի մտքում Շուշին ու Դադիվանքը հայկական պահել, մինչև մի օր…»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից