ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական ենթամշակույթի հանցագործությունների փաստերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 48 անձ, որոնցից 25-ը դատի է տրվել. ամփոփում 10/08/2021 14:54 | Քրեական խրոնիկոն
ՀՀ դատախազության և իրավապահ մյուս մարմինների կողմից համատեղ շարունակվում է հետևողական քրեաիրավական պայքարը հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող քրեական ենթամշակույթին բնորոշ հանցագործությունների դեմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Այդ պայքարի շրջանակներում, դատախազական հետևողական հսկողության ներքո օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, քրեակատարողական ծառայության, ինչպես նաև քննչական մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «օրենքով գողի» կամ այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող «քրեական հեղինակության» կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես, իրենց անօրինական ազդեցությունը որպես կանոն մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծելու և անօրինական օգուտ ստանալու, կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձանց համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, ներգրավված այլ անձանց տարբեր հանձնարարություններ տալու, դրանց շրջանակներում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավվելու, անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդիրներին վերաբերող վեճերը լուծելու համար քաղաքացիների կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողներին դիմելու տարբեր հանգամանքներ:
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ամփոփման համաձայն՝ վերոնշյալ փաստերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-223.4-րդ հոդվածների հատկանիշներով, դրանց տարբեր համակցություններով հարուցվել է 25 քրեական գործ, որոնցից 1–ի վարույթը կասեցվել է, 7 քրեական գործով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կաճելու մասին որոշում:
Նախաքննությունը շարունակվում է 11 քրեական գործով, 6 քրեական գործ՝ 25 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Քննված քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 48 անձ, որոնցից 5-ն ունեցել են այսպես կոչված «Օրենքով գողի» կարգավիճակ:
Մեղադրյալներից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանավորումը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 21-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, քանի որ գտնվել են այլ գործով կալանքի տակ կամ հանդիսացել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ:
Դատարան ուղարկված բոլոր 6 քրեական գործերը ներկայում դատական քննության փուլում են: Քրեական ենթամշակույթի հանցակազմերով դատի տրված 25 անձանցից 6-ի նկատմամաբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանավորումը, 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ այսպես կոչված «օրենքով գողի»:
Ելնելով հանրային կյանքի և հարաբերությունների վրա ակնհայտ բացասական և հանցածին ազդեցություն ունեցող այս երևույթը վերացնելու որդեգրված քրեական քաղաքականությունից՝ ինչպես քննվող քրեական գործերի շրջանակում, այնպես էլ դրանից դուրս իրավապահ մարմինների կողմից համակարգված կերպով ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ քրեական ենթամշակույթի հետ կապված հանցավոր հնարավոր այլ դրսևորմներ հայտնաբերելու և խափանելու, դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ