ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ւմ է պատկանում Շուշին. Ավետիք Չալաբյան 10/08/2021 11:03 | Մեկնաբանություն
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց իր այն թեզը, որ Շուշին հայերին պետք չէր, քանզի եթե պետք լիներ, նրանք այնտեղ անցած տասնամյակների ընթացքում համարժեք ներդրումներ կանեին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Ես վաղուց արդեն չեմ անդրադառնում Նիկոլ Փաշինյանի մտքի տարաբնույթ փայլատակումներին, քանի որ դրանք, ըստ էության, պարտված ղեկավարի մանիպուլյատիվ ինքնարդարացումներն են, և ժամանակի ընթացքում բոլորն էլ ի դերև են գալու։ Սակայն ես կուզեի օգտվել այս առիթից, և խոսել Շուշիի, նրա իրական դերի, և մեր հասարակության կողմից այդ դերի ընկալման մասին։
Ով գեթ մեկ անգամ եղել է Շուշիում, գիտի, որ դա հասարակ քաղաք չի, որի արժեքը կարելի է չափել այնտեղ կատարած շինարարության ծավալով (թեև այդ ծավալները իրականում փոքր չէին)։ Շուշին բնական, աստվածակերտ ամրոց է, որը փաստացի վերահսկում է Արցախի զգալի մասը, և որի նկատմամբ վերահսկողությունը ողջ Արցախին տիրելու բանալին է։ Շուշին նաև Հարավային Կովկասի "Երուսաղեմն" է՝ քաղաք, որը առանցքային նշանակություն է ունեցել թե հայ, և թե մահմեդական բնակչության մշակույթում, և նրանց պատմական հիշողության մեջ կարևորագույն տեղ ունի։ Շուշին քանիցս ձեռքից ձեռք է անցել, և նրա ամեն քարը շախախված է արյամբ՝ թե մեր, և թե մեր թշնամիների։
Շուշիի նկատմամբ վերահսկողությունը, իրապես, Հարավային Կովկասում գերակայության բանալին է։ Քանի մենք էին տիրապետում Շուշիին, մերն էր ողջ Արցախը, Արաքս գետի հովիտը, Իրանի հետ սահմանը, անվտանգ էր Սյունիքը, և մենք էին գերակա ռազմաքաղաքական ուժը այս տարածաշրջանում։ Թշնամուն Շուշին հանձնելուց հետո, մենք դերերով փոխվել ենք՝ հիմա իրենք են գերակա, մենք՝ խեղճացած ու վտանգված, հայացքներս Ռուսաստանին ու Իրանին ուղղած, որ չկորցնենք նաև Սյունիքը։ Ուստի Շուշիի նկատմամբ վերահսկողությունը մեր ինքնիշխանության, մեր անվտանգության, մեր ազգային լինելիության առանցքային չափորոշիչն է՝ կառողջանանք, կուժեղանանք և կհզորանանք մենք՝ հետ կվերադարձնենք Շուշին, նորից անվտանգ կդարձնենք մեր արևելյան սահմանները, կերաշխավորենք մեր պետության ինքնիշխանությունը և զարգացումը։ Կշարունակենք իրար միս կրծել, գործ անելու փոխարեն մեղավորներ փնտրել, թուրքերին "դրական ազդակներ" ուղարկել՝ Շուշիի ետևից կկորցնենք Ստեփանակերտը, Գորիսն ու Կապանը, և դրա հետ էլ՝ Աստծո կողմից մեզ պարգևած հայրենիքում արժանապատիվ ապրելու հեռանկարն առհավետ։
Շուշին երկնային արծիվների բերդ է, անմատչելի իր բնական ամրությամբ, և իրական տիրոջ ձեռքում՝ անառիկ ամրոց։ Թե անցյալում, թե այսօր, և թե ապագայում, Շուշին պատկանելու է նրան, ով գերազանցում է դիմացինին իր ոգու ամրությամբ, իր մտքի սրությամբ, իր սրտի մաքրությամբ, ով արի է և անդավաճան։ 29 տարի առաջ, մեր հերոսների սերունդը իր ոգով, մտքով և սրտով գերազանցեց թշնամուն և ազատագրեց Շուշին, փառքով պսակելով իր ճակատը, և մեզ թողնելով անգին ժառանգություն։
Եթե այսօր Շուշին անցել է թշնամուն, մենք պատճառները հենց մեր մեջ պետք է որոնենք՝ յուրաքանչյուրս մեր ոգու, մտքի, և սրտի թուլության, և յուրաքանչյուրս մեզ հարց պետք է տանք՝ ինչը մենք պետք է փոխենք մեր կյանքում, մեր վարքում, մեր մտածելակերպում ու գործելակերպում, որպեսզի նորից դառնանք ուժեղ՝ անհատապես, և հզոր՝ որպես երկիր և հասարակություն, և նորից արժանի դառնանք տիրելու Շուշիին։ Մինչ այդ, Աստծո ամեն օր, փորձենք գեթ մի բանով դառնալ ավելի առողջ, ավելի դիմացկուն, ավելի ազնիվ, ավելի աշխատասեր, ավելի հեռատես, ավելի խոհեմ՝ միասին ճանապարհ բացելով դեպի մեր երազած Շուշին»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից