ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիոն ապօրինություններ Վայոց ձորի մարզում. ոստիկանության բացահայտումը 10/08/2021 16:50 | Քրեական խրոնիկոն
Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Վայոց ձորի մարզպետարանն՝ ի դեմս աշխատակազմի ղեկավարի, 2014 թ. սեպտեմբերին դիմում է ներկայացրել նույն մարզի Խնձորուտ համայնքի ղեկավարին՝ համայնքում ոռոգման ջրագիծ կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն տալու համար, ինչի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից մարզպետարանին 2014 թ. հոկտեմբերին տրվել է շինարարության թույլտվություն։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նման պայմաններում մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել են «Գնումների մասին» ՀՀ օրենքը և արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից գնման անհետաձգելի պահանջ ծագած չլինելու պարագայում մարզպետարանի ֆինանսական վարչության պետին բանավոր հանձնարարել են մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով պայմանագիր կնքել Վայքի քաղաքապետին փաստացի պատկանող ընկերության հետ։ Այնուհետև մարզպետարանի և նույն ընկերության միջև կնքվել է 22 միլիոն 402 հազար դրամի պայմանագիր, իսկ 2014 թ. նոյեմբերին կապալառուի կողմից կատարման ենթակա աշխատանքների գինը, առանց որևէ հիմնավորման, ավելացվել է ևս 4 միլիոն 595 հազար դրամով՝ կազմելով մոտ 27 միլիոն դրամ։
Այնուհետև նույն պաշտոնատար անձինք, պաշտոնից բխող իրենց հեղինակությունն օգտագործելու միջոցով, ներգործել են ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի ու անդամների վրա և, փաստացի կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները դեռևս սկսված չլինելու պայմաններում, վերջիններիս դրդել են ստորագրել իրականությանը չհամապատասխանող՝ աշխատանքներն ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ կեղծ ակտ, ինչից հետո մարզպետն իր ստորագրությամբ 2014 թ. դեկտեմբերին այն հաստատել է:
Դրանից հետո, ընկերության տնօրինությունը, օգտագործելով արդեն իսկ վճարված մոտ 27 միլիոն դրամի նկատմամբ ունեցած լիազորությունները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ Խնձորուտ համայնքի ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները սկսել է միայն 2015 թ. երկրորդ կիսամյակում, ապա ծավալաթերթ-նախահաշվով սահմանված՝ 1515 մետր երկարությամբ ջրագծի շինարարական աշխատանքները կատարել է շուրջ 315 մետր ծավալով պակաս։ Այդ կերպ յուրացման եղանակով հափշտակել է տվյալ աշխատանքների համար իր օրինական տիրապետման ներքո գտնվող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն 186 հազար դրամը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։
Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից