ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության ընտրած ձևը մերժելի ու դատապարտելի է. չպատվաստվածներին գումարի դիմաց բուժելը հակասահմանադրական է. Ալավերդյան 10/08/2021 17:42 | ԼՐԱՀՈՍ
Մերժելի և դատապարտելի է այն գռեհիկ ձևը, որով կառավարության ղեկավարն արտահայտում է իր մտքերը: Եթե անգամ հանրության համար ամենալավ բանն էլ այդկերպ ներկայացվի, դա արդեն սխալ է: «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով պատվաստումների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Դիտարկմանը, որ ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստվածների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու հարցը, մինչդեռ ԵԽԽՎ-ն նոր բանաձևում հստակ նշում է, որ պատվաստումը պարտադիր չէ, և չի կարող իրականացվել քաղաքական կամ սոցիալական ճնշման ներքո, Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ կառավարության կողմից նման հայտարարությունն ինքնին հակասահմանադրական է:
«Իշխանություններն այնպես պետք է անեն, որ այդ կարևոր միջոցառումը տեղի ունենա իրավական դաշտում, այլ ոչ թե պարտադրանքով կամ ստիպողաբար: Պետք է կարողանան Սահմանադրությունը չխախտելով՝ համոզել հասարակությանը: Այստեղ վստահության պակաս կա: Նրանց քայլերն այնքան վստահ պետք է լինեն, որ գործը չհասնի նման կոպտագույն խոսքերին»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս նկատում է՝ քաղաքացիները հստակ կարող են պնդել, որ հակասահմանադրական է այն պահանջը, որ չպատվաստվածները պետք է բուժման համար վճարեն: Նա նաև նշեց, որ հաշվի առնելով իրավիճակը՝ և՛ քաղաքացիները, և՛ իշխանությունը պետք է ոչ թե իրար հետ սպառնալիքներով խոսեն, այլ մեկ ուրիշ տարբերակ գտնեն:
«Տվյալ դեպքում իշխանության ընտրած ձևը մերժելի ու դատապարտելի է: Դա ուղղակի անթույլատրելի է: Քաղաքացիները պետք է պահանջեն, որ այն ամենը, ինչն արտահայտվում է բանավոր, անպայման ունենա գրավոր պոզիտիվ իրավունքի նորմեր, որ դա էլ չլինի Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների նման մի բան»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա կարծիքով ցուցադրաբար խախտվում են իրավական պետության սկզբունքներն ու նորմերը: Եթե անգամ որևէ բան իրականացվում է հօգուտ հասարակության, ապա նախ իշխանությունը պետք է կարողանա իր կառավարման մեթոդներով համոզել ու վստահություն ձեռք բերել քաղաքացիների կողմից, ինչպես նաև հիմնվել օրենքի և իրավունքի վրա:
«ԵԽԽՎ-ն երբեք չի հանդուրժելու խտրական վերաբերմունքը պատվաստված ու չպատվաստված քաղաքացիների բուժման հետ կապված: Իշխանությունների գործողություններն անօգնականության մասին են վկայում: Այնքան պրիմիտիվ, ոչ հետևողական են: Նրանք հասարակության մոտ իրենց նկատմամբ վստահությունը վերականգնելու խնդիր ունեն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ քննարկվում է տարբերակ, երբ չպատվաստված քաղաքացիների կորոնավիրուսի դեմ բուժումը կարող է դառնալ վճարովի: Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նմանատիպ ակնարկ արեց՝ ասելով, թե քաղաքացիների որոշ հատված բողոքում է, որ մարդիկ չեն պատվաստվում և իրենց հարկերից գոյացող միջոցներով բուժվում են կորոնավիրուսից: Այնուհետև հայտարարեց կիրառել բոլոր գործիքները՝ պատվաստումներն առաջ տանելու համար: Ինչպես տեսնում ենք, Առողջապահության նախարարությունը նիստից անմիջապես հետո գործի է անցել:
Ընդ որում՝ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման միջին գինը կարող է լինել 800 հազար դրամ, այսինքն՝ մի քանի անգամ թանկ, քան մասնավոր կլինիկաներն են առաջարկում։ Վարդանանց ԲԿ-ում «COVID-19-ի բուժում տնային պայմաններում» շատ ավելի մատչելի է, քան այսօր պետությունն է ներկայացնում՝ քրոնիկ այլ հիվանդություն ունեցող քաղաքացիների համար փաթեթի 14 օրն արժե 350.000 հազար դրամ, ընդ որում տնային պայմաններում, երբ իրենք են գալիս տուն եւ ապահովում պատշաճ բուժումը, իսկ «COVID-19-ի բուժում տնային պայմաններում Light» փաթեթի 14 օրն արժե 148 հազար դրամ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ