ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավարտվել է խարդախությամբ 445.830 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 10/07/2021 15:55 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Էջմիածնի բնակիչը դեղձից կոնյակ ստանալու հեղինակային իրավունքը ընկերության անվամբ գրանցելու հետ կապված վճարումներ կատարելու պատրվակով, քենակալից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 445.830 ԱՄՆ դոլար գումար, որը խարդախությամբ հափշտակել է՝ բիզնես-ծրագրով նախատեսված որևէ գործարք և ծախս չկատարելով: ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը քենակալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Արմավիրի մարզում հողատարածքներ ձեռք բերելու, դրանցում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, այն է՝ դեղձի այգիներ հիմնելու, կոնյակի գործարան կառուցելու և կոնյակ արտադրելու շուրջ, և իր կողմից առաջարկված ու համատեղ մշակված բիզնես-ծրագիրն իրագործելու պատրվակով, 2018թ. նոյեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ստացել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Որպեսզի առավել արժանահավատ լինի ներկայացված բիզնես-առաջարկը, էջմիածնի բնակիչը, քենակալին տվել է այլ անձանց պատկանող անշարժ գույքի գրանցման վկայականներ և խաբելով, թե, իբր, դրանք ձեռք է բերել՝ բիզնես-ծրագրում ծախսեր կատարելու նպատակով անշարժ գույքերի գրավադրմամբ բանկերից վարկեր ստանալու համար, պահանջել և հետ է ստացել դրանք, ինչից հետո իր կնոջ անվամբ, 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով, գրանցել է ՍՊ ընկերություն, որի տնօրեն ձևակերպվել է ինքը և դեղձից կոնյակ ստանալու հեղինակային իրավունքը նշված ընկերության անվամբ գրանցելու հետ կապված վճարումներ կատարելու պատրվակով պահանջել և քենակալից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի բնակիչը նշված ժամանակահատվածում քենակալից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 445.830 ԱՄՆ դոլար գումար, որը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է՝ բիզնես-ծրագրով նախատեսված որևէ գործարք և ծախս չկատարելով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածնի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»,-ասվախ է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ