ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն որոշում է կայացրել Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնել. պաշտպաններ 10/07/2021 10:46 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտը, գլխավոր դատախազության ցուցումով որոշում է կայացրել կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորություններն ու այդ որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Նման հայտարարությամբ են հանդես եկել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը։
«Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր` քրեական դատավարության օրենսգրքի քողի տակ անգամ ձևականորեն չտեղավորվող երանգներ։
Հոկտեմբերի 5-ին, երեկոյան տեղեկացանք, որ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտը, գլխավոր դատախազության ցուցումով որոշում է կայացրել կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորություններն ու այդ որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։
Որպես այս որոշման հիմնավորում ներկայացված է լիազորությունների կասեցման համար օրենքով սահմանված այն հիմքը, թե մեղադրյալը հնարավոր է պաշտոնն օգտագործելով խոչընդոտի գործի քննությանը` մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։ Այսինքն ստացվում է, որ կալանքի տակ գտնվող անձը, ում տեսակցություններն ու հեռախոսազանգերը արգելված են, կարող է պաշտոնն օգտագործելով խոչընդոտել քննությանը։ Ու սա այն պարագայում, երբ արդեն բազմիցս օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտերով դատարանները փաստել են, որ լիազորությունների կասեցումը չի կարող դիտարկվել իրավաչափ հարկադրանքի միջոց, երբ անձի նկատմամբ արդեն իսկ նույն հիմքերի օգտագործմամբ կիրառված է խափանման միջոց։
Ավելին` միայն այն հանգամանքը, որ Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու անհրաժեշտության մասին մեղադրանքի կողմը «հիշել» է վերջինիս կալանավորելուց 3 ամիս անց, նախաքննության ավարտի մասին հայտնելուց հետո, արդեն իսկ բավարար է հասկանալու համար, որ գործ ունենք օրինական դաշտից դուրս գործընթացի հետ։
Իսկ երեկ դատարանում հարցի քննարկման ընթացքում, միջնորդություն ներկայացնող քննիչը կայացված որոշման անհրաժեշտությունը պայմանավորեց ոչ թե Մանվել Փարամազյանի ենթադրյալ վարքագծով կամ նպատակներով, այլ այն հանգամանքով, թե հնարավոր է հարցաքննվելիք անձինք իրենք-իրենց հոգեբանորեն ճնշվեն այն հանգամանքից, որ Մանվել Փարամազյանը համայնքի ղեկավարն է։ Իրավունքի ու օրենքի հետ աղերս չունեցող այս դիտարկումներն արդեն առհասարակ անհնար է մեկնաբանել։
Այս ֆոնին, սակայն, տեղի ունեցող գործընթացի իրական, այսինքն քաղաքական նպատակներն ի հայտ եկան բոլորովին անսպասելի աղբյուրից։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը, ի ուրախություն մեզ, որոշեց բացահայտել իրականությունը։ Մասնավորապես լրատվական գործակալություններից մեկին, Քաջարան համայնքի ղեկավարի, ինչպես նաև տեղակալի կալանավորման հետևանքով ստեղծված կաթվածահար վիճակը մեկնաբանելով, նա հայտարարեց հետևյալը. «Հարցը չի գտնվում մեր գերատեսչության լիազորությունների շրջանակներում, այլ թերևս իրավապահ մարմինների տիրույթում է հարցը։ Վարույթն իրականացնող մարմինը պետք է դիմի, որպիսի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվեն, որպիսի հնարավորություն լինի նշանակել պաշտոնակատար»։
Խորին շնորհակալություն հայտնելով Սոնա Հարությունյանին, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ փաստորեն նախարարի մամուլի խոսնակը տիրապետում է նախաքննության ընթացքի մանրամասներին, փաստենք, որ քննությանը խոչընդոտելու վտանգի մասին մտացածին ենթադրությունները, փաստորեն, պարզապես գործընթացին օրինականության տեսք տալու փորձեր են, իսկ իրական նպատակը բացահայտ քաղաքական է, և այդ նպատակը գործադիր իշխանության կողմից ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ Է, ինչն անշուշտ օրենքի տիրույթում չի կարող իրականացվել անգամ դատարան ներկայացված միջնորդության բավարարման դեպքում, բայց այդ հարցին կանդրադառնանք հետագայում։ Այսինքն համայնքի ղեկավարն ու տեղակալը կալանավորվել են, համայնքը հայտնվել է կաթվածահար վիճակում, հարյուրավոր մարդիկ չեն ստանում աշխատավարձ, մանկապարտեզները չեն կարողանում սնունդ ձեռք բերել, համայնքապետարանը չի կարողանում իրականացնել որևէ ֆինանսական գործարք միայն մեկ պատճառով` ինչ-որ մեկը որոշել է Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնին նշանակել «իր սրտի» պաշտոնակատարին։
Դատարանի կողմից կայացվելիք որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 12.00-ին»,- նշված է պաշտպանների տարածած հաղորդագրությունում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ