ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը վտանգված է՝ քաղաքացիական ինքնաթիռների անվան տակ ադրբեջանական տարբեր հետախուզական ինքնաթիռներ կարող են մուտք գործել ՀՀ օդային տարածք 10/06/2021 21:43 | Քաղաքական
Հայաստանի օդային տարածքը միշտ էլ փակ է եղել: Ոչ թե Ադրբեջանն է որոշել չօգտվել, այլ հայկական կողմը որոշակի պահանջներ է դրել և դրանց չկատարման պարագայում այդ միջանցքը չի աշխատել: «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:
Պնդումը, թե օդային տարածքը բաց է եղել, նրա դիտարկմամբ, սուտ է, քանի որ եթե այն բաց լիներ, հայկական կողմը կկարողանար Ադրբեջանի օդային տարածքով գնալ Ստեփանակերտ:
«Այնպես չէ, որ Ադրբեջանն ուզել է ու չի օգտվել օդային տարածքից, ուղղակի դրա համար հայկական կողմի թույլտվությունն է անհրաժեշտ եղել, որը չեն ունեցել: Պետք չէ պաշտոնապես հայտարարել, որ օդային միջանցքը բացում ենք: Պարզապես, երբ ինքնաթիռը թռչում է Հայաստանի օդային տարածքով, համապատասխան մարմինները պետք է այդ ինքնաթիռի շարժին հետևեն, կառավարեն և օգնեն ճիշտ ուղիով գնալ: Եթե դա հայկական կողմը չի արել, ոչ մեկ մեր փոխարեն չէր կարող անել, հետևաբար այն միշտ էլ փակ է եղել»,-նշեց Արմեն Մանվելյանը:
Նրա կարծիքով սա քաղաքական հարթության խնդիր է, և իշխանություններն ամեն ինչ անում են Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ: Փորձագետի համոզմամբ օդային միջանցքի տրամադրումն ադրբեջանական կողմին մեր առաջին քայլերից է:
Ընդ որում՝ հայկական կողմն այս քայլին գնացել է ոչնչի դիմաց: Արմեն Մանվելյանը նշում է, որ եթե գոնե պետականամետ իշխանություն լիներ, գոնե գերիների մի մասի վերադարձը կպահանջեր դրա դիմաց:
«Շարունակաբար առանց ոչ մի բան պահանջելու զիջումներ ենք անում: Նույնիսկ Գորիս-Կապան ճանապարհի տրամադրումն Ադրբեջանին, որը կրկին չի բխում այդ կապիտուլյացիոն պայմանագրից, կրկին ոչնչի դիմաց տրամադրվեց: Տալիս ենք օդային միջանցք ու ոչինչ չենք պահանջում: Սա այսօրվա իշխանությունների պատկերի մասին է խոսում»,-ասաց փորձագետը:
Վերջինս նշում է, որ, ցավոք սրտի, հանրության զգալի հատվածը ցանկացած բանի հետ հարմարվել է: Միայն փոքր ակտիվ մտածող զանգվածին է ստեղծված իրավիճակը ցավ պատճառում:
Արմեն Մանվելյանն ընդգծում է, որ ադրբեջանական չվերթները Հայաստանի օդային տարածքում միանշանակ որոշակի վտանգներ է իրենից ներկայացնում: Նրա խոսքով քաղաքացիական ինքնաթիռների անվան տան տարբեր հետախուզական ինքնաթիռներ կարող են մուտք գործել ՀՀ օդային տարածք:
«Հայաստանում եթե քիչ թե շատ հայամետ իշխանություն ունենք, ուղղակի չէր կարող տալ այդ միջանցքը: Թշնամու համար դարձել ենք բաց ու թափանցիկ երկիր: Անցել է մեկ տարի պատերազմից և ոչինչ չենք արել սահմանների ամրացման համար, բանակի ուժեղացման համար, և դա չենք էլ թաքցնում: Այն պայմաններում, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվել են, երբ մենք կարող ենք որոշակիորեն օգտվել այդ հարաբերությունների սրումից, ի՞նչ ենք անում: Երկու խայտառակ քայլ: Նախ` վարչապետը հայտարարում է, որ պատրաստ է Ալիևի հետ հանդիպել ու քարտեզներ տանել, ինչը պոպուլիզմի բնագավառից է: Երկրորդն էլ՝ միջանցքն ենք տրամադրում»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Մինչդեռ պետք է օգտվեինք ստեղծված իրավիճակից և Իրանի հետ խորացնեինք մեր հարաբերությունները, բայց գործող իշխանությունները հակառակն են անում և կանգնում թուրք-ադրբեջանական տանդեմի կողքին:
«Փաստորեն այսօրվա իշխանությունների համար տարածաշրջանի դաշնակիցը թուրք-ադրբեջանական տանդեմն է»,-հավելեց Արմեն Մանվելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ