Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Զորակոչիկների, զինծառայողների բժշկական հետազոտությունների խնդիրներն ու լուծումների առաջարկները ՄԻՊ-ն ուղարկել է ԱԺ և ՊՆ 10/06/2021   10:46  |  ԼՐԱՀՈՍ

2021 թվականների ընթացքում, ինչպես նաև նախորդ տարիներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների որոշումների, դրանց բողոքարկման և տարկետման իրավունքների վերաբերյալ բողոքներ։ Այս մասին հայտնում են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Շարունակում են արդիական մնալ զորակոչիկների պատշաճ փորձաքննության և ծառայության համար պիտանիության աստիճանի որոշման հետ կապված խնդիրները: Սա հատկապես արդիական է այն առումով, որ շուտով մեկնարկելու է հերթական զորակոչը:

Որևէ կերպ հաշվի չեն առնվում առաջնային փորձաքննությունից տարբերվող և զորակոչիկների սեփական միջոցներով իրականացված հետազոտությունների արդյունքները կամ զորակոչիկները լրացուցիչ հետազոտության են ուղեգրվում այն բժշկական հաստատություն, որի հետ կապված բողոք են ներկայացրել: Նման դեպքերում նույն բժշկական հաստատությունը կարող է կաշկանդված լինել նախկինում իր կողմից տրված ախտորոշմամբ, իսկ զորակոչիկը կասկածներ ունենալ հետազոտության օբյեկտիվության հետ կապված:

Առանձին խնդիր է նաև զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ գանգատների առկայության դեպքում նրանց Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը չներկայացնելը: Բացի դրանից, օրենսդրական թերի կարգավորման պատճառով խնդիրներ են առաջանում նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված:

Հարցն այն է, որ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված հիմքերի ծագման պահից զինծառայողի զորացրման հստակ ժամկետ նախատեսված չէ: Օրենքով այդպիսի ժամկետ սահմանված է միայն պայմանագրային զինծառայողների համար:

Գործող կարգավորումները զինապարտ քաղաքացու համար չեն նախատեսում իր հրավիրած մասնագետին որպես խորհրդատու փորձաքննությանը ներգրավելու հնարավորություն: Դա զորակոչիկի մոտ կբարձրացնի հանձնաժողովի որոշման օբյեկտիվության նկատմամբ վստահությունը:

Բոլոր զորակոչերի ընթացքում որպես խնդիր է արձանագրվել այն, որ օրենսդրությամբ սահմանված չէ մեկ օրվա ընթացքում փորձաքննվողների առավելագույն քանակ:

Շարունակում է պահպանվել առանց տարկետում տալու զորակոչիկի պիտանիության որոշումը հաջորդ զորակոչին թողնելու խնդիրը: Հարցն այն է, որ հետազոտությունը զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում անձի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվում և նրա փորձաքննությունն իրականացնում է հաջորդ զորակոչի ժամանակ, ինչը նախատեսված է Կառավարության վերաբերելի որոշմամբ: Մինչդեռ, օրենքը նման հնարավորություն չի նախատեսում:

Օրենսդրական թերի կարգավորման պատճառով անձը, ով օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ժամանելու Հայաստան (ծանր հիվանդության կապակցությամբ բուժում է ստանում արտերկրում, առկա է այլ երկիր տեղափոխվելու բժշկական հակացուցում), զրկվել է բժշկական փաստաթղթերի հիման վրա՝ փորձաքննվելու հնարավորությունից, քանի որ այդպիսի կարգավորում նախատեսված է միայն զորակոչիկների համար:

Մարդու իրավունքների պաշտպանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ առաջարկներ:

Մասնավորապես, անհրաժեշտ է՝

ա) զորակոչիկներին ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների, երբ զորակոչիկների սեփական նախաձեռնությամբ և միջոցներով իրականացված հետազոտությունների ախտորոշումներում առկա են ուղեգրով կատարված հետազոտությունների արդյունքներից էապես տարբերվող և պիտանիության աստիճանի հնարավոր փոփոխության հանգեցնող տվյալներ,

բ) բացառել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (զինկոմիսարիատի) ուղեգրով անցած հետազոտությունները բողոքարկող զորակոչիկին նույն բժշկական հաստատություն ուղեգրելու պրակտիկան,

գ) զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բժշկական հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության հետ համաձայն չլինելու բոլոր դեպքերում զորակոչիկներին ներկայացնել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը՝ ապահովելով գործող իրավակարգավորումների պահանջը,

դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ հիմքերի ծագման դեպքում զինվորական ծառայությունից արձակման հստակ ժամկետ նախատեսելով նաև շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար,

ե) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ սահմանել, որ փորձաքննվողը բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների նիստերին որպես խորհրդատու կարող է ներգրավել համապատասխան մասնագետի,

զ) սահմանել մեկ օրվա ընթացքում առողջական վիճակի փորձաքննություն իրականացնելու զինապարտ քաղաքացիների առավելագույն թվաքանակը,

է) վերանայել Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման կարգավորումը և ամրագրել, որ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունը հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են բուժման կարիք ունեցող, և նրանց տրվում է տարկետում մինչև հաջորդ զորակոչ,

ը) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողով կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա փորձաքննություն կատարելու հնարավորություն նախատեսելով նաև պահեստազորում հաշվառված, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բուժում ստացող և բժիշկների անմիջական հսկողության տակ գտնվող կամ տեղափոխումը հակացուցված անձանց համար և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանի այս մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:

Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:04 05/10/2021  |  ԼՐԱՀՈՍԲոլոր նրանք, ովքեր մուրալով են ստացել կրթության վկայագիր, հետագայում պաշտոն կամ հանրային այլ դիրք զբաղեցնելով կործանարար են դառնում պետության համար. ՄԻՊ
11:34 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներն արտացոլված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (ICS) ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի գանգատում
22:44 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՄԻՊ-ն ու «Կասպերսկի լաբորատորիա»-ն կիրականացնեն թվային աշխարհում երեխաների պաշտպանության համատեղ միջոցառումներ
16:21 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը
11:58 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է, մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
11:10 29/09/2021  |  ԼՐԱՀՈՍ753 անձ երեխաների իրավունքների հարցով բողոք է ներկայացրել ՄԻՊ-ին 9 ամիսների ընթացքում․ մանրամասներ հիմնական բողոքների վերաբերյալ
23:58 28/09/2021  |  ՄեկնաբանությունԲոլոր պետական մարմինները պետք է նկատի ունենան, որ տեղեկատվությունը հանրամատչելի ու հասանելի դարձնելով նպաստում են ապատեղեկատվության դեմ պայքարին. ՄԻՊ
11:38 28/09/2021  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ ՄԻՊ-ի առաջարկը
20:00 27/09/2021  |  ԼՐԱՀՈՍՏարիներով քննվող գործեր. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները
13:00 27/09/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ. ՄԻՊ

Արխիվ

[]