ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշ Առուշանյանը ժպիտով է վերաբերում Արմեն Խաչատրյանի հայտարարություններին. Ալեքսանյան 10/06/2021 14:19 | Մեկնաբանություն
Առուշ Առուշանյանը ժպիտով է վերաբերում Արմեն Խաչատրյանի հայտարարություններին, քանի որ թուրքի դեմ կռված ուժեղ տեսակը՝ Առուշ Առուշանյանը, չի կարող սասանվել որոշ անձանց անլուրջ, մանիպուլատիվ և էժան հայտարարություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Իշխող ուժի ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը երեկ իր ճեպազրույցում ի պատասխան լրագրողի կողմից ուղղված այն հարցին որ․ «Եթե Առուշ Առուշանյանը կալանավորված չլիներ, ինչպես նշում են նաև վերջինիս պաշտպանները՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում չիրականացվեր Ձեր թեկնածուի շանսերը Գորիսում ինչպիսին կլինեին» հայտնել է, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական երանգ չունի, դրանք պարզապես քրեական գործեր են, տարբեր հոդվածներով, որոնք բազմաթիվ են, միևնույն ժամանակ հորդորելով լրագրողին լուսաբանել այդ հոդվածները։
Նախ ուշագրավ է Արմեն Խաչատրյանի կողմից Առուշ Առուշանյանի անձի մասին խոսելիս ատելության և հակակրանքի վառ դրսևորումը, ինչն ոչ միայն անընդունելի է, այլ ուղղակի հակասում է նաև իշխանության եկած ուժի «սիրո և համերաշխության» թեզին, որը ժամանակը ցույց տվեց, որ պարզապես խոսքեր էին և հասարակությանը հիպնոզացնելու միջոց։ Չնայած դրան, Առուշ Առուշանյանը ժպիտով է վերաբերում այդ պատգամավորի հայտարարություններին, քանի որ թուրքի դեմ կռված ուժեղ տեսակը՝ Առուշ Առուշանյանը, չի կարող սասանվել որոշ անձանց անլուրջ, մանիպուլատիվ և էջան հայտարարություններից։
Ինչ վերաբերում է պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից այն հայտնածին, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները քաղաքական չեն, ապա տվյալ անձը կարծես թե կտրված է իրականությունից։ Մշտապես պնդել ենք և այժմ նույնպես պնդում ենք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական խայտարակ հետապնդում, այդ գործերը որևէ իրավական հիմք չունեն, ավելին՝ ինչպես այդ պատգամավորը, այդպես էլ բոլոր այն անձինք, ովքեր տրամադրվածություն ունեն Առուշ Առուշանյանի անձի նկատմամբ, ականատես են լինելու այդ քրեական գործերի աստիճանաբար փլուզմանը։
Բացի այդ որպես Առուշ Առուշանյանի փաստաբան պատրաստ եմ Արմեն Խաչատրյանին նրա ցանկության դեպքում հանդիպել և հրապարակավ հատ առ հատ հիմնավորել այդ քրեական գործերի շինծու և ապօրինի լինելը։
Եվ ամենավերջում նշեմ, որ լուրեր են պտտվում, թե իբրև Առուշ Առուշանյանը կալանքից ազատվելու դեպքում հրաժարվելու է Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնից, ապա հայտնեմ, որ դա բացարձակ սուտ է և համապատասխան շահագրգիռ անձինք դա կարող են տեսնել միայն իրենց երազներում։ Առուշ Առուշանյանը մշտապես հայտնել է, որ պաշտոնն իր համար միայն միջոց է հանդիսանում Գորիս քաղաքը շենացնելու և ծաղկացնելու համար։
Հորդորում եմ իրավապահներին ստուգողական աշխատանքներ կատարել և պարզել, թե իրականում ինչ նպատակով է պետական բյուժեից հատկացվել 1 միլիարդ ՀՀ դրամ Գորիսի համայնքի ղեկավարի ընտրությունների նախօրեին։
Եվ վերջապես ամոթե Առուշ Առուշանյանի կամ Գորիսի համար այլ սրտացավ անձանց արվածներն իշխանական ուժի կողմից իրենց վերագրելը»,- գրել է Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ