ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք, թե ոչ. Արմենուհի Կյուրեղյանին Փաշինյանին հարց ուղղելիս հայտարարվեց նկատողություն. տեսանյութ 10/06/2021 17:58 | ԼՐԱՀՈՍ
Լելե-Թեփեի ռազմական գործողության արդյունքում մենք ունեցանք հարյուրավոր զոհեր, կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, իսկ ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն։ Ո՞վ է այս ողբերգական ծանր հետևանքներով ռազմական գործողության հիմնական պատասխանատուն և մեղավորը, Դուք՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, Ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք, թե ոչ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնելով ուղիղ մեկ տարի առաջ ռուսական «РБК» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցը, որով Փաշինյանը հայտարարել էր Լելե-Թեփեի օպերացիայի մասին՝ Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ Փաշինյանն իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ, թե դա էլ՝ «ես մեղավոր չեմ, ինձ սխալ էին զեկուցել շարքից է»։ Կյուրեղյանն ընդգծեց, որ հոկտեմբերի 5-ին Փաշինյանն Արցախում էր և չէր կարող տեղեկացված չլինել գործողության մանրամասների մասին։
Արձագանքելով պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմիցս հայտարարել է, որ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է, իսկ ինչ վերաբերում է նշված դրվագին, ապա Փաշինյանի խոսքով, ինքը եղել է Ստեփանակերտում, հրավիրել խորհրդակցություն, լսել մարդկանց կարծիքները, թե ինչ կարող են անել իրադրությունը փոխելու վերաբերյալ, իսկ առաջարկները լսելուց հետո ինքը հանձնարարել է, որ զինվորականները գնահատեն առաջարկները, կայացնեն որոշում։ «Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում և ինձ զեկուցել են կայացրած որոշման ընթացքի մասին»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը Լելե-Թեփե անունը երբեք չի տվել, Լելե-Թեփե օպերացիա հասկացություն ընդհանրապես չի եղել, դա հետո է առաջացել՝ պրոպագանդիստական նկատառումներով։
Արմենուհի Կյուրեղյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ Փաշինյանն ինչպես միշտ հմտորեն հարցը շրջանցում է և բերում է այն համատեքստին, որը ցանկալի է իր համար, ինքը չէր խնդրել բացատրել Լելե-Թեփե են ասել, թե ոչ, ինքը հետաքրքրվել էր՝ մեղավոր ճանաչում է իրեն, թե ոչ։
«Դուք հայտարարեցիք, որ այո, Դուք Ձեզ մեղավոր ճանաչում եք և նորից ամրապնդեցիք այն կոնտեքստը, որ ես մեղավոր չեմ, ինձ սխալ են զեկուցել։ Լավ, Դուք մեղավոր էիք, Ձեզ սխալ են զեկուցել, այդքանից հետո՝ հոկտեմբերի 7-ին առաջարկված պատերազմը դադարեցնելու առաջարկն ինչու հերքվեց, ինչու մերժվեց, ով է պատասխան տալու դրանից հետո եկած հազարավոր զոհերի համար։ Ի՞նչ պատասխան եք տալու այն ծնողներին, որոնց աչքերին նայելով պետք է ասեք՝ գիտեք, ես այդ մեծ քաղաքական կամքը չունեցա պատերազմը դադարեցնելու, թեկուզ՝ դավաճան անվանելու գնով։ Միևնույնն է, այսքանից հետո Ձեզ էլի դավաճան ու կապիտուլյանտ են համարում »,- նշեց Կյուրեղյանը։
Կյուրեղյանի դիտարկմանն արձագանքելով՝ Փաշինյանը հայտարարեց, թե վերջիններիս ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են համարում, ինչի մասին վկայում են նաև ընտրությունների արդյունքները, դավաճան և կապիտուլյանտ լինելու մասին հետագայում քննարկումներ կլինեն։ Փաշինյանի խոսքով՝ ինքն իրեն մեղավոր է ճանաչում, այդ թվում՝ բանակը կոռումպացված տարրից չազատելու համար։
Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակն էլ նկատողություն հայտարարեց պատգամավորին՝ ոչ կոռեկտ արտահայտությունների համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից