ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանավոր պայմանավորվածություններով Հայաստանից ու Արցախից Փաշինյանը զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել. Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին 10/06/2021 18:23 | ԼՐԱՀՈՍ
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ կառավարության ղեկավարը երեք տարի է ոչ մի բովանդակային պատասխան չի հայտնում մասնավորապես պատգամավորների հարցերին։
Պատգամավորը հայտարարեց, որ բանավոր պայմանավորվածություններով Հայաստանից ու Արցախից Փաշինյանը զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել։ Մկրտչյանը հավելեց, որ վարչապետի նշած օպերատիվ կապը ծառայում է բացառապես բանավոր խոստումներին.
«Հնարավորություն ունեմ ենթադրելու, որ թուրքի կողմից ունեցած տեղեկությունները իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար է։ Արդյոք այս անձնավորությունը ունի գոնե մի կաթիլ պատասխանատվություն, գոնե այն ժողովրդի նկատմամբ, որ գնա, թողնի ցանկացածին, ով չունի շանտաժի մեջ մտած հարաբերություններ թուրքի հետ, չունի պայմանավորվածություններ ու գա, մեզ ու հայրենիքին փրկվելու հնարավորություն տա»։
Ինչքան էլ, որ պատգամավորը հույս չուներ, որ վարչապետը կպատասպխանի իր հարցին, Փաշինյանը մոտեցավ ամբիոնին ու դավաճանության մեջ կրկին մեղադրեց ՀՀ երրորդ նախագահին։
«Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա, գնացեք խմբակցությունով հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ էդ ի՞նչ է պայմանավորվել ու ո՞ւմ հետ։ Եթե պայմանավորվել է դավաճանության մասին՝ ինձ չի զեկուցել, որ պայմանավորվել է։ Եթե ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել, ուրեմն կարծում եմ, որ մեր ԱԱԾ մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով ու ձեզնով զբաղվեն, տեսնեն՝ էդ ինչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել ու դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ի՞նչ գործ ունեք։ Օպերատիվ կապը այսօր բացակա է, բայց ձեր խմբակցության ղեկավարն է։ Թող ասուլիս տա։ Մոդա էր նոյեմբերի ութից հետո՝ ում գործից հանում էինք, ասում էր՝ ասուլիս եմ տալու ու պատմելու եմ։ Թող ասուլիս տա, պատմի, թղթեր հանի ու զգույշ եղեք, որ եթե այդ համառությամբ հետևողական գնաք ու տեղեկատվություն ունեք, կարող է պարզվի՝ դավաճանական շրջանակում եք գտնվում»։
Պատգամավորն արձագանքեց՝ իրավապահները վաղուց իրենով զբաղվում են ու վարչապետի միջամտությունները տեղ են հասնում։ Մկրտչյանը նկատեց, որ հենց վարչապետն է օպերատիվ կապի մասին հայտարարել՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։
«Ավելի լավ քան ես, դավաճանության և դավադրության մասին որևէ մեկը պատմել չի կարող։ Ես ժողովրդին պատմել եմ դրա մասին, ժողովուրդը արձագանքել է։ Հույս ունեմ, որ իրավապահները դրանցով զբաղվելու առիթ կունենան։ Իրավապահները բոլորով էլ զբաղվում են։ Դավաճանական կապերի իմ կապը ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը, ի՞նչ եղավ էդ 5 միլիարդը, բա մեր իրավապահները դրանով ինչի՞ չեն զբաղվում»։
Պատգամավորը նկատեց, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ վարչապետը նշեց. «Դուք այդտեղ նստած եք հիմա իմ հրաժարականի արդյունքում, եթե ես հրաժարական չտայի, դուք հիմա Բաղրամյան պողոտայում խորոված անելիս էիք լինելու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից