ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս օլիգարխ Տրոցենկոյի ձեռքին է կենտրոնանում հայկական ընդերքը. Նա հավակնում է դառնալ 5 հանքի սեփականատեր՝ վերցնելով նաեւ Թեղուտը 10/05/2021 20:16 | ԼՐԱՀՈՍ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 60 տոկոս բաժնետոմսերը վերջերս ձեռք բերած ռուս գործարար Ռոման Տրոցենկոն «Փաստինֆո»-ի տեղեկություններով պատրաստվում է գնել նաև Թեղուտի հանքավայրի բաժնետոմսերը, ինչը նշանակում է՝ նրա ձեռքում են հայտնվում Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը։
Նշենք, որ նա հանդիսանում է նաև Սոթքի ոսկու հանքավայրի խոշոր բաժնետերը։ Նրան է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Մեղրաձորի հանքավայրը։
Նկատենք, որ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի ձեռքբերումն էլ տեղի է ունեցել հանրության համար ոչ այնքան թափանցիկ եղանակով, որի արդյունքում բաժնեմասի 15 տոկոսը նվիրվել է նաեւ Հայաստանի կառավարությանը: Ավելին՝ ռուս օլիգարխ Տրոցենկոն հավակնում է ձեռք բերել նաեւ Թեղուտը՝ այդպիսով իր ձեռքը կենտրոնացնելով 5 խոշոր հանք։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով Ռոման Տրոցենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ բանակցությունների միջնորդը եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ռուս գործարարին հաջողվել է ստանալ կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսը, որը նաեւ պահանջել է, որ ՀՀ իշխանությունները դադարեցնեն քրեական հետապնդումը կոմբինատի արդեն նախկին խոշոր բաժնետեր Մհեր Պոլոսկովի նկատմամբ։
Այս մութ գործարքին դեռ կանդրադառնանք, սակայն ակներեւ է, որ Տրոցենկոն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գերիշխող դիրք է ձեռք բերում՝ ըստ էության սահմանելով մոնոպոլիա։
«Փաստինֆո»-ն փորձեց հասկանալ, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում Հայաստանի ընդերքի կենտրոնացումը օտարազգի օլիգարխի ձեռքին։
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ բնականաբար այստեղ վտանգներ կան։ Նրա խոսքով ցանկալի և պարտադիր է, որ ընդերքը ՀՀ-ի ձեռքում լինի.
«Քանի որ մեր սեփականաշնորհումները շատ ավելի խորքից են գալիս, դա պետք է հետևողական քայլերով իրականացվի։ Այնպես, որ պետության հեղինակությանը չվնասենք։ Պետք է հետգնում իրականացվի ու դառնա հանրային, պետական սեփականություն»,-նշեց մասնագետը։
Հարցին, թե ինչպես պետք է Հայաստանի ընդերքը վերադարձվի ՀՀ-ին՝ առանց ներդրողներին բացասական ազդակներ տալու, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ դա, իհարկե, չպետք է իրականացվի օրվա իշխանության հայտարարությունների համատեքստում։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում՝ հաշվի առնելով պոտենցիալ ներդրողների, ինչպես նաև այժմյան բոլոր սեփականատերերի շահերը։
«Չպետք է ստիպողաբար հետ վերադարձվեն, այլ օրինակ հասունանա իրավիճակ, երբ սեփականատերը ցանկանում է վաճառել բաժնետոմսերը, և պետությունն այդ ժամանակ ձեռք բերի դրանք։ Այսինքն առքուվաճառքի ժամանակ պետք է ձեռք բերի բաժնետոմսերը»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Դիտարկմանը, որ երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերը փոխանցվեցին ՀՀ կառավարությանը, մասնավորապես ՀՀ վարչապետի աշխատակազմին, անվստահություն առաջացրեց հանրության շրջանում, Նաիրի Սարգսյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմը պետք է հեռու լինի դրանից, քանի որ ոչինչ չի հասկանում բաժնետոմսերի կառավարումից։
«ՀՀ ասելով չենք հասկանում օրվա իշխանություն։ Դա պետք է կառավարի օրինակ Ֆինանսների նախարարությունը։ Պետք է ՀՀ-ին պատկանեն ամբողջ բաժնետոմսերը, լինի պաշտոնյայի նշանակման հստակ կարգ, որ բոլոր կոռուպցիոն ռիսկերը բացառվեն»,-նշեց Նաիրի Սարգսյանը։
Բացի այդ նա շատ վտանգավոր համարեց մեկ անձնի ձեռքին հանքերի կենտրոնացում՝ փաստելով, որ Հայաստանի ընդերքի և ռազմավարական նշանակության օբյեկտները կուտակվում են մեկ մարդու ձեռքում, և այդ մարդուց ՀՀ-ն կախման մեջ է գտնվում, քանի որ այդկերպ վտանգվում է նաև պետության անկախությունը։
«Օրինակ` կարող է որոշում կայացվել, որ հանքավայրերը 6 ամսով չեն աշխատում և գնում են վերազինման։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կկատարվի, ինչքան մարդ սոված կմնա, ինչքան արտարժույթի ներհոսք կդադարի, ինչ կկատարվի հարկահավաքման դաշտում ընդամենը մեկ մարդու որոշումից։ ՀՀ-ն ուղղակի կոլապսի եզրին կկանգնի»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է այս ամենը հաշվի առնի և ունեցած-չունեցած բոլոր հնարավորությունները, գործիքակազմն աշխատեցնի և երբեք նման բան թույլ չտա։
Նաիրի Սարգսյանը նաև նկատում է՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայիս վարչապետն անընդհատ հայտարարում էր, որ ամբողջը սեփականաշնորհելու է, խլելու է և հետ է վերցնելու, և այս համատեքստում բաժնետոմսեր նվեր ստանալը վտանգում է նաև Հայաստանի ներդրումային դաշտը։
«Վերջերս մի քանի պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումներ եմ ունեցել։ Յուրաքանչյուր ներդրող հարց է տալիս՝ եթե Հայաստանում բիզնեսով զբաղվեն, իրենց ձեռքից այն կխլե՞ն, թե՞ ոչ։ Եթե Հայաստանում բիզնեսով զբաղվեն, իրենց կվնասե՞ն, թե՞ ոչ։ Եթե մի երկրում, երկրի վարչապետն ուրիշի սեփականությունը հանդիսացող գույքի վրա աչք է դնում և ասում՝ խլելու է, պետականացնելու է, դա շատ վտանգավոր է»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից