Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից

Որդուն մեղադրանք է առաջադրվել սպանության, իսկ հորը՝ սպանության փորձի համար․Ավարտվել է Եղեգնաձորում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 10/05/2021   12:53  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժի շարժառիթով կատարված սպանության, սպանության նախապատրաստության և սպանության սպառնալիք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը:  ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․

«Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Եղեգնաձոր քաղաքի 51-ամյա բնակիչն ընտանեկան կարողությունը բաժանելու հարցի շուրջ տարաձայնություններ է ունեցել հոր, քրոջ և վերջինիս որդու հետ, ինչի պատճառով ձևավորվել են լարված հարաբերություններ:

Մինչդատական վարույթում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպանությանը նախորդող ժամանակահատվածում՝ 2021թ. ապրիլի 28-ին, 51-ամյա տղամարդու մոր հոգեհանգստյան արարողության ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել. քրոջ որդին մորեղբորը թույլ չի տվել մասնակցել սգո արարողություններին, բազմաթիվ ներկաների մոտ վիրավորել է նրան՝ պահանջելով հեռանալ:

Չպատասխանելով իր հասցեին հնչեցված վիրավորանքներին՝ տղամարդը հեռացել է՝ որոշելով սպանել զարմիկին՝ մոր մահվան կապակցությամբ կազմակերպված արարողություններին մասնակցելու արգելքից առաջացած վրեժի շարժառիթով պայմանավորված:

Այդ նպատակով, 2021թ. մայիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, նա գնացել է իր ընտանիքին պատկանող ընկերություն և տեսնելով բակում կայանված, քրոջ որդուն պատկանող ավտոմեքենան, վերհիշելով տեղի ունեցածը, վրեժի շարժառիթով, քրոջ որդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված երկփողանի «Տոզ-34Ռ» տիպի, 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենով կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Սպանության դեպքից անմիջապես հետո 51-ամյա տղամարդու տարեց հայրը, որդու կողմից թոռանն սպանելու շարժառիթով, որոշել է վրեժխնդիր լինել որդուց. դիտավորությամբ պայմաններ ստեղծելով առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն կատարելու համար, վերցրել է իր անվամբ հաշվառված «ՄՑ-21-12» տիպի մեկփողանի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենն ու փամփուշտներ, և նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, գնացել է որդու տուն, որտեղ գտնվել են որդու կինը և անչափահաս տղան:

Հարսի եղբայրը, տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, շտապել է քրոջ տուն և խոչընդոտել է՝ թույլ չտալով, որ քրոջ սկեսրայրը տուն մտնի:

Սակայն վերջինս, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, ձեռքին եղած հրազենը պահել է հարսի եղբոր ուղղությամբ, ով բռնելով հրազենի փողից, թեքել է դրա ուղղությունը, որի ընթացքում տարեց տղամարդը, ստեղծելով իր տված սպառնալիքներն իրագործելու իրական վտանգ, կրակոց է արձակել:

51-ամյա տղամարդու տարեց հայրը, իր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, փորձել է լիցքավորել հրազենը, սակայն տան բակ ժամանած որդուն և վերջինիս ընկերոջը հաջողվել է նրա ձեռքից վերցնել հրացանը, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով, որդու կնոջ և անչափահաս թոռան սպանությունն ավարտին չի հասցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս հորը՝ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 137-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»,-ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:39 04/10/2021  |  Քրեական խրոնիկոնՎանաձորի 37-ամյա բնակիչը որսորդական հրացանով սպանել է համաքաղաքացուն՝ քրոջ որդուն մահացու վրաերթի ենթարկելու համար
16:31 04/10/2021  |  Քրեական խրոնիկոնՀառիճավանք վանական համալիրի պարիսպի տակ կառուցվել է՝ «մատաղատուն»՝ էական վնաս պատճառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու օրինական շահերին․ՔԿ
12:47 04/10/2021  |  Քրեական խրոնիկոնԱդրբեջանի սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը՝ 3788 է․Այսօրվա դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը․ՔԿ
11:31 01/10/2021  |  Քրեական խրոնիկոնԳորիսի ղեկավարի պաշտոնակատարի, տեղակալի և համայնքապետարանի երկու աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ՔԿ
16:26 30/09/2021  |  Քրեական խրոնիկոնՀայտնի է Աբովյան փողոցում սպանության փորձ կատարած անձի ինքնությունը․ՔԿ
11:21 30/09/2021  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
10:29 30/09/2021  |  Քրեական խրոնիկոնԳյումրի քաղաքում 48-ամյա տղամարդը 2 տարի շարունակ համաքաղաքացուն ենթարկել է թրաֆիքինգի՝ նրան պահելով ստրկության վիճակին հավասարեցված պայմաններում․ՔԿ
13:23 29/09/2021  |  Քրեական խրոնիկոնԳավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ՔԿ
16:42 28/09/2021  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանության փորձի դեպքը. ձերբակալվել է 29-ամյա երիտասարդը
13:13 28/09/2021  |  Քրեական խրոնիկոն«Հաղթանակ» զբոսայգու դիմաց հրազենով սպանվածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է.SHAMSHYAN.com

Արխիվ

[]